Մեկոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեկոնգ (այլ կիրառումներ)
Մեկոնգ
Sunset at Mekong River.jpg
Mekong river location.jpg
Բնութագիր
Երկարություն 4500
Ավազանի մակերես 810 000 կմ²
Ավազան 810
Ջրի ծախս 14.8 հազար (ստորին հոսանքում)
Ջրահոսք
Ակունք Տանգլա լեռնաշղթա (Տիբեթի բարձրավանդակ)
 · Գետաբերանի տեղակայում Հարավ-չինական ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Tha River, Nam Ou և Tonlé Sap
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Վիետնամ Վիետնամ
Ջրահավաք Mekong River basin
Mekong river location.jpg

Մեկոնգ, գետ Չինաստանում, Լաոսում, Կամպուչիայում և Վիետնամում (մասամբ Լաոսի սահմանն է Բիրմայի և Թաիլանդի հետ)։ Հնդկաչին թերակղզու ամենամեծ գետն է։ Երկարությունը մոտ 4500 Կմ է, ավազանը՝ 810 հզ․ Կմ2։ Սկիզբ է առնում Տանգլա լեռնաշղթայից (Տիբեթի բարձրավանդակ), թափվում Հարավ-Չինական ծով։ Վերին հոսանքում կոչվում է Ձաչու, միջին հոսանքում՝ Լանցանցզյան։ Խոշոր վտակներն են՝ Մունը, Տոնլեսապը, Թհենը, Սանը։ Կամպուչիայի հարթավայրից դուրս գալուց հետո առաջացնում է Կոն ջրվեժը (բարձրությունը՝ 21 մ)։ Պնոմպեն քաղաքից ցած սկսվում է ճահճապատ, տեղ-տեղ մանգրովային բուսածածկույթով դելտա (մոտ 70 հզ․ Կմ2), որը աղեղի ձևով մոտ 600 Կմ ափի երկարությամբ մխրճվում է ծովի մեջ (տարեկան աճը՝ 80-100 մ)։ Սնումը անձրևային և ձնասառցադաշտային է։ Հորդանում է ամռանն ու աշնանը։ Վերին հոսանքում սառցակալում է։ Տարեկան նվազագույն ծախսը ստորին հոսանքում 14, 8 հազար մ3/վրկ է, առավելագույնը 33 հազար մ3/վրկ (առանձին տարիների՝ մինչև 67 հզ․ մ3/վրկ)։ Հարուստ է ձկներով, նավարկելի է 700 Կմ, վարարումների ժամանակ՝ մինչև 1600 Կմ։ Ափերին են Լուանգպրաբանգ, Վիենտյան, Պնոմպեն քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png