Ֆրեյզեր (գետ)
| Ֆրեյզեր | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 2657 կմ |
| Ավազանի մակերես | 233 100 կմ² |
| Ջրի ծախս | 3475 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Ժայռոտ լեռներ |
| Գետաբերանի տեղակայում | Ջորջիայի նեղուց |
| Կոորդինատներ | |
| Հոսող հոսքեր | Bowron?, Quesnel River?, Thompson River?, Coquihalla?, Nechako?, Bridge?, Harrison?, Chilcotin?, West Road River?, McGregor?, Salmon?, Pitt?, Moose?, Doré?, Robson?, Coquitlam?, Nahatlatch?, Seton?, McKale?, McLennan?, Morkill River?, Goat?[1], Cottonwood?[1], Cale Creek?[1], Texas Creek?, Raush? և Castle Creek? |
| Երկրամաս | Բրիտանական Կոլումբիա |
| Ջրահավաք | Fraser River basin? |
| Անվանված է | Simon Fraser? |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեյզեր (այլ կիրառումներ)
Ֆրեյզեր[2] (անգլ.՝ Fraser River), խոշոր գետ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետը սկիզբ է առնում Մաունթ-Ռոբսոն նահանգային պարկից, որը գտնվում է Կանադական ժայռոտ լեռներում, Բրիտանական Կոլումբիայի կենտրոնական մասում։ Գետը հոսում է հարավարևմտյան ուղղությամբ[3]։ Հարավային Ֆրեյզերը բաղկացած է մի քանի վտակներից, որոնցից ամենախոշորը Նեչակոն է։ Վերջինս լցվում է Ֆրեյզեր Պրինս Ջորջ քաղաքի մոտ, ապա հոսում դեպի հարավ, անցնում Ֆրեյզերի կիրճով, որտեղ արևմտյան կողմից նրան է միանում Չիլկոտին գետը։ Միջին հոսանքում Ֆրեյզեր են լցվում այնպիսի խոշոր վտակներ, ինչպիսիք են Քինելն ու Թոմփսոնը։ Հելս Գեյթի (Դժոխքի դարպասներ) մոտ Ֆրեյզերի կիրճը հասնում է մինչև 35 մետրի։ Հոուփ շրջանում գետը թեքվում է դեպի արևմուտք, դեպի Խաղաղ օվկիանոս[4]։
Գետի երկարությունը 1370 կիլոմետր է։ Գետավազանի տարածքը 233․100 կմ քառ․ է։ Ավազանի մեծ մասը (232,300 կմ քառ․) գտնվում է Կանադայում, իսկ ավելի փոքր մասը՝ (800 կմ քառ․) ԱՄՆ-ում։
Գետը հիմնականում սնուցվում է տեղումների՝ անձրևների և ձյան միջոցով, ջրառատ է մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին[5]։ Ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 112 կմ խորանարդ է, և այն Խաղաղ օվկիանոս է լցնում տարեկան շուրջ 20 միլիոն տոննա ջրաբերուկ[6]։
Գետը կոչվում է հետազոտող Սայմոն Ֆրեյզերի անունով, որը Մոնրեալի «Հյուսիս-Արևմտյան Ընկերության» առևտրի տան աշխատակից է։ Վերջինս ուսումնասիրել է գետը 1808 թվականին։
1998 թվականին գետը ներառվել է Կանադայի պահպանվող գետերի ցանկում[7]։
Ֆրեյզերի դելտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեյզեր գետը թափվում է Ջորջիայի նեղուց՝ ձևավորելով դելտա։ Դրա հյուսիսային կողմում Վանկուվեր քաղաքն է՝ Իոնա կղզու վրա։ Հյուսիսային և Միջին գետաբաժաների միջև տեղակայված է Վանկուվերի օդանավակայանը (YVR)։ Լուլու կղզու վրա գտնվում է Ռիչմոնդ քաղաքը։ Հարավային գետաբաժանից դեպի հարավ գտնվում է Դելտա շրջանը, որի մեծ մասը գյուղետնտեսական նշանակություն ունեցող տարածք է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 BC Geographical Names
- ↑ Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 126: Фрейзер [устар. Фрезер] (Австралия; Канада).
- ↑ «Canadian Council for Geographic Education — Fraser River. Caring for a Great Resource». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «The Canadian Encyclopedia — Fraser River». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Словари и энциклопедии на Академике. Большая советская энциклопедия — Фрейзер (река)
- ↑ «Aquatic — Fraser River (British Columbia)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Fraser River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարտեզ և լուսանկարներ Արխիվացված 2007-10-08 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյզեր (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||