Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Հեռագրական կապ ընդունող սարքավորում
Հեռագրական կապ, էլեկտրական ազդանշաններով տառաթվային հաղորդագրությունների հաղորդումը հեռավորության վրա և դրանց գրանցումն ընդունման կետում։
Եթե այդ հաղորդումը իրականացվում է էլեկտրական ազդանշանների միջոցով, ապա հեռագրակապը անվանում են էլեկտրական։ Էլեկտրական կապ ստեղծելու առաջին առաջարկն արվեց Շոտլանդիայում՝ 1753-ին։ Անանուն հեղինակն առաջարկում էր բանակցվող կետերը միացնել այնքան թվով հաղորդալարով որքան տառ կա այբուբենում։ Ընդունման կետում յուրաքանչյուր հաղորդալարի ենթադրվում էր մի գնդիկ ամրացնել, որի կողքին պետք է տեղադրվեր համապատասխան տառով թղթիկը։ Ամենապիտանի հեռագրասարքը ստեղծեց ռուս գիտնական Շիլլինգը 1832 թ-ին։ Նաև հաջող էր Մորզեի ստեղծած հեռագրակապը։ Մորզեի առաջին սարքերը օգտագործվել են 1844-ին Վաշինգտոնի և Բալթիմորի միջև հեռագրակապ իրականացնելու նպատակով։ Սակայն այս սարքը ուներ թերություններ. տառերի փոխարեն կետեր էր տպագրում, ինչը մորզեի այբուբենը չիմացողները չէին կարող օգտվել։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հեռագրական կապ կատեգորիայում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։