Անդամանյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Անդամանյան ծով
Andaman Sea

'
Կոորդինատներ 11°00′21″ հս․. լ. 95°45′25″ ավ. ե. / 11.005833° հս․. լ. 95.756944° ավ. ե. / 11.005833; 95.756944Կոորդինատներ: 11°00′21″ հս․. լ. 95°45′25″ ավ. ե. / 11.005833° հս․. լ. 95.756944° ավ. ե. / 11.005833; 95.756944
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Մյանմա Մյանմա
Թաիլանդ Թաիլանդ
Ինդոնեզիա Ինդոնեզիա
Մալայզիա Մալայզիա
Ջրատարածություն Հնդկական օվկիանոս
Երկարություն 1200 կմ
Լայնություն 650 կմ
Ընդհանուր մակերեսը 605000 կմ²
Ծավալը 660000 կմ³
Մակնթացության միջին մեծությունը 7.2
Ամենամեծ խորությունը 4507 մ
Միջին խորությունը 1043 մ
Աղիությունը 31.5 ‰
Թափվող գետերը Իրավադի
Ծանոթագրություն
Կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում: Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, Արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև:

Անդամանյան ծովի նկարը՝ կատարված տիեզերքից

Անդամանյան ծով (հինդի՝ अंडमान सागर, թաի.՝ ทะเลอันดามัน, մալայ․՝ և ինդոն.՝ Laut Andaman), կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում: Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև: Հյուսիսում ձգվում է մինչև Իրավադի գետի դելտան: Մալակկայի նեղուցով միանում է Հարավչինական ծովին: Անդամանյան ծովի տարածքը 605 հազար կմ² է, միջին խորությունը 1043 մետր իսկ առավելագույնը՝ 4507 մետր: Միջին ծավալը 660 հազար կմ³ է: Աղիությունը կազմում է ամռանը 31,5-32,5 ‰, ձմռանը՝ 30,0-33,0 ‰, հյուսիսային հատվածում մուսոնների հետևանքով 20-25 ‰ է: Մակընթացություններն այստեղ կեսօրային են. ալիքի բարձրությունը հասնում է մինչև 7.2 մետրի:

Ենթադրվում է, որ Անդամանյան ծովի անունը ծագում է մալայզիական Անդումանա աստվածության անունից[1]:

Իր հանգիստ ջրերով հայտնի Անդամանյան ծովի խորքում կա հանգած հրաբուխ[2]:

2004 թվականի դեկտեմբերին 26-ին, տեղական ժամանակով ժամը 07:58:53-ին ծովում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն առաջացրեց ցունամի: Մարդկային զոհերի թիվն հասավ 300.000-ի:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամանյան ծովի հատակի ռելիեֆում տիրապետում են ավազներն ու կավերը: Հյուսիսից հարավ ձգված է ակտիվ հրաբխային աղեղը (ստորջրյա հրաբուխներ, Բարրեն և Նարկոնդամ կղզիներ):

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կլիման արևադարձային է, խոնավ, մուսոնային: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 27,5 °C, իսկ ամռանը՝ 30 °C: Խորջրյա հատվածում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ 4,8-5 °C (1600 մետրից խորունկ): Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 3000 մմ: Հոսանքները ձմռանը դեպի հարավ-արևմուտք և արևմուտք են ձգվում, իսկ ամռանը՝ արևելք և հարավ-արևելք: Անդամանյան ծովն առանձնանում է մեծամասշտաբ ներքին ալիքներով: Ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմում է 26-ից 28 °C, իսկ մայիսին՝ 29 °C:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամանյան ծովի կենդանական աշխարհը բավականին հարուստ է՝ շուրջ 400 տեսակի ձկներ են այստեղ ապրում: Ինչպես նաև հանդիպում են իրավադի դելֆիններ, դյուգոն, թռչող ձկներ, հարավային ծովատառեխ, խութային ձկներ և այլն:

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամանյան ծովի հիմնական նավահանգիստներն են համարվում Մյանմայում՝ Յանգոնը, Մալայզիայում՝ Պենանգը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովում տարածված է ձկնորսությունը: Հատկապես այստեղ շատ են որսում և բուծում կակղամորթերին: Ծովում զարգացած թ մարգարիտի արդյունահանումը:

Նավարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամանյան ծովը հնուց համարվում է ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն աշխարհում: Դեռևս 8-րդ դարում Անդամանյան ծովով ակտիվորեն սկսեցին նավարկել Հնդկաստանի և Շրի Լանկայի առևտրական նավերը արևմուտքում[1]: Այս ծովով է անցնում դեպի Սինգապուր մեկնող ծովային ուղին:

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տեսակներից են սկումբրիան, անչոուսը և այլն:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կո Տապու, Թաիլանդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]