Անդամանյան կղզիներ
Կոորդինատներ | 12°18′ հս․. լ. 92°27′ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() | |
Տեղագրություն | Անդամանյան և Նիկոբարյան կղզիներ | |
Կղզիների քանակը | 204 | |
Ամենամեծ կղզին | Միջին Անդաման | |
Ընդհանուր մակերեսը | 6408 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 738 մ | |
Ջրատարածություն | Հնդկական օվկիանոս | |
Բնակչություն (2011) | 343125 մարդ | |
![]() | ||
![]() |
Անդամանյան կղզիներ (անգլ.՝ Andaman Islands), արշիպելագ Հնդկական օվկիանոսում, որը գտնվում է Հնդկաստանի և Մյանմայի միջև: Հանդիսանում է Անդամանյան և Նիկոբարյան կղզիների հնդկական խորհրդային վարչատարածքի մասը: Արշիպելագը բաղկացած է թվով 204 կղզիներից:
Կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է 6408 կմ²: Բնակչությունն ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 343 125 մարդ, որոնցից արմատական բնակիչները՝ բնիկները, մոտավորապես 500 են: Հարավային Նիկոբարյան կղզիներից արշիպելագը բաժանվում է Տասը աստիճանի նեղուցով:
Ամենամեծ քաղաքը և կղզիների վարչական կենտրոնը համարվում է Պորտ Բլերը, որի բնակչության թիվը կազմում է 100 608 մարդ[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1789 թվականին արշիպելագը գրավեցին անգլիացիները. գրավման գործողությունները ղեկավարել է լեյտենանտ Արչիբալդ Բլերը: Արդյունքում Բլերը, սակայն, գաղութացման ընթացքում բավականին մեծ դիմադրությունների ու ապստամբությունների արշանացավ: 1858 թվականից մինչև 1952 թվականը բրիտանացիները այս կղզի էին աքսորում Հնդկաստանի հանցագործներին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամանյան կղզիների բնիկներ անդամացիներն են, որոնք խոսում են անդամաներեն: Կղզում հաշվվում է անդամանյան 9 ժողովուրդներ՝ օնգե, ջարվա, սենտինել և այլն: Վերջինները թաքնվում են արտաքին աշխարհից և չեն շփվիմ օտարների հետ: Այդ իսկ պատճառով նրանց թվակաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան: Մյուս 8 ցեղերի բնակչության թվաքանակը չի գերազանցում 52-ը: 2000 թվականի փետրվարին իր մահկանացուն կնքեց Բո (Բոա) ցեղի վերջին ներկայացուցիչը[2][3]: 20-րդ դարասկզբին կղզիներում ապրում էր շուրջ 5000 աբորիգեններ: Նրանց բոլորին միավորում էր լեզվային, մշակութային և էթնիկ ընդհանրությունը: Այսօր նրանք զբաղվում են հավաքչությամբ և որսորդությամբ: Ռասայով նեգրոիդի նեգրիտոս ճյուղին են պատկանում: Գենետիկ հետազոտություններից պարզվել է, որ նրանք այստեղ են հայտնվել 70.000-ից 30. 000 տարի առաջ Աֆրիկայից: Արմատական բնակչության ճնշող մեծամասնությունը զոհ դարձավ գաղութացման ժամանակահատվածում, ինչպես նաև այն հանգամանքը, որ կղզիները օգտագործվեցին որպես բանտեր:
Այսօր կղզիների հիմնական բնակչությունը Հնդկաստանից գաղթած ժողովուրդներն են: 2004 թվականին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով կղզում կյանքից զրկվեց հինգ հազար բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզիներում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը: Անդամանյան կղզիների բարեբեր հողերում հիմնականում մշակում են թեյ, մանգո, հացի ծառ, կոկոսյան արմավենի, դդում:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Информация на начало XX века: «Андаманские острова»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Andaman and Nicobar Tourism Website
- Andaman District Archived 2012-02-04 at the Wayback Machine. (official site)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդամանյան կղզիներ կատեգորիայում։ |