Անդամցիներ, Անդամանյան կղզիների բնիկները։ Անդամցիները ցածրահասակ են (տղամարդկանց միջին հասակը՝ 148 սմ, կանանցը՝ 138 սմ), պատկանում են նեգրոիդ մարդաբանական տիպին։ Անդամցիների հավատալիքներին բնորոշ է անտառի ոգիների պաշտամունքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 388)։