Սալուին
Արտաքին տեսք
| Սալուին | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 2815 կմ |
| Ավազանի մակերես | 325 000 կմ² |
| Ջրի ծախս | 4876 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Nagqu? և Cona Lake? |
| Գետաբերանի տեղակայում | Անդամանյան ծով |
| Կոորդինատներ | |
| Հոսող հոսքեր | Փայ, Թաունյին, Գյաինգ, Nam Pang River?, Տենգ և Nam Hka? |
| Երկրամաս | Տիբեթի ինքնավար շրջան |
| Ջրահավաք | Salween River basin? |
Սալուին՝ գետ Չինաստանում (Նագչու և Նուցզյան անվամբ) և Բիրմայում։ Երկարությունը 2820 կմ է, ավազանը՝ մոտ 325 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Տիբեթի Տանգլա լեռնաշղթայի սառցադաշտերից, թափվում Անդամանյան ծով։ Որոշ տեղերում հոսում է մինչև 15 3000 մ խորության կիրճերով։ Սնումը վերին հոսանքում ձնասառցադաշտային է, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային։ Ռեժիմը մուսսոնային է, ամառային հորդացումներով։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանում 6700 մ/վրկ է։ Կա անտառանյութի լաստառաքում։ Առանձին հատվածներում նավարկելի է (120 կմ)։ Գետաբերանի մոտ է Մոլամյայն (Բիրմա) ծովային նավահանգիստը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալուին» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 129)։ |