Բիսմարկի կղզեխումբ
' | ||
| Կոորդինատներ | 5°00′03″S 149°59′59″E / 5.0007°S 149.9998°E | |
| Երկիր | ||
| Տեղագրություն | Մելանեզիա | |
| Ամենամեծ կղզին | Նոր Բրիտանիա | |
| Ընդհանուր մակերեսը | 49 700 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 2300 մ | |
| Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
| Բնակչություն (2011) | 900 000 մարդ | |
| Բնակչության խտությունը | 18,109 մարդ/կմ2 | |
Բիսմարկի կղզեխումբ (անգլ.՝ Bismarck Archipelago) (նախկինում՝ Նոր Բրիտանիա), Մելանեզիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսում, գտնվում է Նոր Գվինեայից հյուսիս-արևելք։ Պապուա-Նոր Գվինեա պետության մաս։ Մակերեսը մոտ 49 700 կմ²։ Բնակչությունը՝ 472 000 մարդ (2000)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված ե երկու մեծ կղզինեից (Նոր Բրիտանիա և Նոր Իռլանդիա), Ծովակալության կղզիներից և այլ, ավելի փոքր կղզիներից։
Խոշոր կղզիները լեռնոտ են (Նոր Բրիտանիա կղզու վրա առավելագույն բարձրությունը մոտ 2300 մ), փոքրերը՝ հրաբխային և մարջանային են, կան գործող հրաբուխներ։ Կղզիները ծածկված են խոնավ-արևադարձային անտառներով։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել են 1616 թվականին հոլանդացի Վ. Սխաուտենի և Յ. Լեմերի կողմից, 1884 թվականին դարձել են գերմանական գաղութ և անվանվել են Օտտո ֆոն Բիսմարկի պատվին։
1943 թվականին, համաձայն ճապոնական հրամանատարության «Z» պլանի, այստեղով անցնում էր պաշտպանության գիծը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնիկական կազմը՝ մելանեզիացիներ և պապուասներ։ Նշանակալի բնակավայրերը և նավահանգիստներն են՝ Ռաբաուլ (Նոր Բրիտանիա կղզի), Կավիենգ (Նոր Իռլանդիա կղզի), Լորենգաու (Ծովակալության կղզիներ)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճեցվում է կոկոս, բանան, շաքարեղեգ, ծխախոտ, բամբակ։ Ձկնորսություն և մարգարիտների որս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսմարկի կղզեխումբ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 444)։ |

