Ռաբաուլ
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1878 թ. | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 7024 մարդ (2009) | |
| ||
Ռաբաուլ (անգլ.՝ Rabaul)[1], նավահանգիստ Պապուա Նոր Գվինեա պետության կազմում գտնվող Նոր Բրիտանիա կղզու հյուսիսարևելյան ափին։ Արևելյան Նոր Բրիտանիա պրովինցիայի նախկին մայրաքաղաքն է։ 1994 թվականին քաղաքն ավերվել է մոտակա Տավուրվուր հրաբխի ժայթքման ժամանակ օդ նետված հրաբխային մոխիրից։ Ժայթքումից հետո նահանգի մայրաքաղաքը տեղափոխվել է Կոկոպո քաղաք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաղութային շրջան և Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է գերմանացի գաղութարարների կողմից 1878 թվականին[2] և եղել է Գերմանական Նոր Գվինեայի մի մասը։ 1884-1910 թվականներին կոչվել է Սիմփսոնհաֆեն։
1910 թվականին գերմանական գաղութային իշխանություններն իրենց գրասենյակները, դատարանը, հիվանդանոցը և մաքսատները տեղափոխել են այն ժամանակվա մայրաքաղաք Հերբերտսհյոեից (այժմ՝ Կոկոպո) Սիմփսոնհաֆեն։ Նոր կարգավիճակը նպաստել է քաղաքի աճին։ Նույն թվականին Սիմփսոնհաֆենը վերանվանվել է Ռաբաուլ, որը տեղի ցեղի լեզվով նշանակում էր «մանգրներ» (քաղաքը մասամբ կառուցված էր ցամաքած մանգրային ճահճի վրա)։
Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո գերմանական փոքր կայազորը ջախջախվել է ավստրալիական ուժերի կողմից։ 1920 թվականին Ազգերի լիգայի մանդատով օկուպացված տարածքները ենթարկվել Ավստրալիային։ Ռաբաուլը դարձել է Նոր Գվինեայի ավստրալիական տարածքի մայրաքաղաքը։
Հրաբխի ժայթքում 1937 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին Ռաբաուլն ավերվել է Տավուրվուր և Վուլկան հրաբուխների ժայթքումից։ Ժայթքման զոհ է դարձել 507 մարդ, քաղաքը զգալի վնաս է կրել։ Ժայթքումից հետո Ավստրալիայի իշխանությունները որոշել են տարածքի մայրաքաղաքը տեղափոխել ավելի ապահով վայր՝ Լաե։
Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռաբաուլում տեղակայված է եղել ճապոնական կարևոր ռազմաբազա՝ ռազմաօդային ուժերի բազա։ Ճապոնացիները բազմաթիվ ստորգետնյա կառույցներ են փորել (ընդհանուր երկարությունը կազմել է գրեթե 576 կմ)։
1994 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուրվուր հրաբխի ժայթքման արդյունքում Ռաբաուլ քաղաքը գրեթե ամբողջությամբ ծածկվել է մոխրով, որի հետևանքով շատ մարդիկ են մահացել, շենքերի մեծ մասն ավերվել է։ Թեև քաղաքի մի մասը հետագայում վերակառուցվել է, աղետից հետո նրա բնակչությունը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Արևելյան Նոր Բրիտանիա պրովինցիայում, նախկինում եղել է նրա վարչական կենտրոնը։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 19 մ է[3]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաբաուլի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31 (87) |
31 (88) |
31 (87) |
31 (87) |
31 (88) |
31 (88) |
31 (87) |
31 (87) |
32 (89) |
32 (89) |
31 (88) |
31 (87) |
31 (88) |
Միջին ցածր °C (°F) | 23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
23 (74) |
Տեղումներ սմ (դյույմ) | 23 (9) |
23.6 (9.3) |
25.7 (10.1) |
21.6 (8.5) |
13 (5.1) |
11.4 (4.5) |
10.9 (4.3) |
10.4 (4.1) |
9.1 (3.6) |
11.4 (4.5) |
18 (7.1) |
24.1 (9.5) |
202.4 (79.7) |
աղբյուր: Weatherbase[4] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 7882 մարդ[5]։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1980 | 1990 | 2000 | 2013 |
---|---|---|---|
14 973 | 17 022 | 8 885 | 7 882 |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա ճանապարհ, որն անվանվել է Ճապոնական մանգակի Սիգերու Միձուկիի պատվին։ Իր հերթին նկարիչը կղզու բնակիչներին նվիրել է «Հիշողություններ Ռաբաուլի մասին» գիրքը (Rabauru Senki, のラバウル戦記 ):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 390. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ «German Rabaul» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-01-ին։ Վերցված է 2014-10-02
- ↑ «Rabaul, Papua New Guinea Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-09
- ↑ «Weatherbase: Historical Weather for Rabaul, Papua New Guinea»։ Weatherbase։ 2011 Retrieved on 24 November 2011.
- ↑ «Rabaul» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вокруг Света. Проклятье Рабаула Archived 2021-03-05 at the Wayback Machine. (ռուս.)
- Вокруг Света. Гибель Помпеи Archived 2021-01-27 at the Wayback Machine. (ռուս.)
|