Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 20, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մայրամուտ Խաղաղ օվկիանոսում, 21 հուլիսի, 2003 թվական
Մայրամուտ Խաղաղ օվկիանոսում, 21 հուլիսի, 2003 թվական

Խաղաղ օվկիանոս (լատին․՝ Oceanus Pacificus), Երկիր մոլորակի ամենամեծ մակերես ունեցող և ամենախորը օվկիանոսն է։ Տարածվում է Եվրասիա և Ավստրալիա մայրցամաքների արևմուտքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների արևելքում, Անտարկտիդայի հյուսիսում։ Օվկիանոսի հին անվանումն է «Մեծ օվկիանոս»։

Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15․8 հազար իսկ արևելքից արևմուտք 19․5 կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178․684 միլիոն կմ², միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը)՝ 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածը օվկիանոսը գրեթե... Ավելին