Օղակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օղակակղզիից)
Jump to navigation Jump to search
Օղակղզու կազմավորումը ըստ Չարլզ Դարվինի

Օղակղզին, Ատոլ - օղակաձև, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի, մինչև 100 մ խորությամբ ծովալճակով, որն ունի ծովալճակը շրջապատող օղակի համատարած կամ ճեղքվածք։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Օղակղզիներից շատերն ունեն ճոխ բուսականություն և բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով և արշիպելագներով արևադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։

Օղակղզին իրենից ներկայացնում է բարձունք օվկիանոսի հատակին, որը պսակված է նեղուցներով առանձնացրած կղզիների խմբի (մոտու) հետ խութ կազմավորող բուստե կցաշինությունով։ Եթե նեղուցները չկա, ապա ցամաքը կազմումը է համատարած օղակ և այդ դեպքում ծովալճակի ջրի կարող է ավելի քիչ աղ պարունակել, քան օվկիանոսը։ Սովորաբար բարձրությունը օվկիանոսի հատակին ունի հանգած հրաբուխով կազմավորված կոնի ֆորմա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 657 CC-BY-SA-icon-80x15.png