Զոնդյան նեղուց (ինդոն.՝ Selat Sunda, սունդ.՝ Selat Sunda), նեղուց Ինդոնեզիայում, Սումատրա և Ճավա կղզիների միջև։ Ճավայի ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին։ Երկարությունը 130 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազագույն խորությունը նավուղում՝ 28 մ։ Զոնդյան նեղուցում է գտնվում Կրակատաու հրաբուխը[1]։