Jump to content

Սառցասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այսբերգ» անգլերեն նշանակում է սառցալեռ։

Սառցասար, սառցալեռ կամ այսբերգ (գերմ.՝ Eisberg, «սառցե սար»), օվկիանոսում կամ ծովում լողացող սառցի խոշոր կտորներ են։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսբերգ բառը մասնակիորեն փոխառնված է հոլանդական ijsberg բառից, որը տառացիորեն նշանակում է սառցե սար համարժեք դանիական Isbjerg, գերմանական Eisberg, հարավ սաքսոնական Iesbarg, շվեդական Isberg և նորվեգական Isfjell։

Սառցալեռների նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցալեռներն առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից, հիմնականում Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ սառցալեռն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար սառցասարերն ունենում են 1-2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի սառցալեռներ։

Տարբեր չափերի սառցալեռների անվանումները ընդհանուր չեն, բայց հիմնականում միօրինակ են։ Ներքո բերված է սառցալեռների դասակարգումը ըստ չափերի, որը օգտագործվում է Միջազգային սառցային վերահսկողությունը[1]։

Չափման միավոր բարձրությունը Երկարությունը
Սառցալեռան կտոր 1մ-ից կարճ 5մ-ից կարճ
Սառցալեռան մասնիկ 1-5 մ 5–15 մ
Փոքր 5–15 մ 15–60 մ
Միջին 15–45 մ 60–120 մ
Մեծ 45–75 մ 120–200 մ
Շատ մեծ 75 մ-ից ավել 200 մ-ից ավել

Վերջերս ձևավորված խոշոր սառցալեռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսում սառցալեռների հանդիպելը վտանգավոր է. չէ՞ որ նրանց ստորջրյա մասը չի երևում։ Բացի դրանից, տաք ջրերում լողացող սառցալեռը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց։ 1912 թվականին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում գիշերը բախվեց սառցալեռան և ջրասույզ եղավ։ 1959 թվականին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ։ Սակայն սառցալեռները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են։ Գիտնականները մշակում են սառցալեռների տեղափոխման նախագծեր։ 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները։ Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր։ Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ։ Նախագծերում առաջարկվում է սառցասարի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով։ Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման սառցալեռան լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի։

Ընդհանուր տեղեկություններ սառցալեռան մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցասարերը, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են։ Սառցալեռներն առաջանում են Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից։ Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ սառցալեռն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90%-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար սառցալեռներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի սառցասարեր։ Օվկիանոսում սառսալեռների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում։ Բացի դրանից, տաք ջրերում լողացող սառասարը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց։ 1912 թվականին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում մառախուղի մեջ բախվեց սառցալեռան և ջրասույզ եղավ։ 1959 թվականին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ։ Սակայն սառցալեռները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են։ Գիտնականները մշակում են սառցալեռների տեղափոխման նախագծեր։ 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները։ Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր։ Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ։ Նախագծերում առաջարկվում է սառցասարի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով։ Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման սառցալեռան լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ice, Weather, and Sea Surface Temperature Reports» (PDF). International Ice Patrol. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
  2. «Iceberg A-38B off South Georgia». Visible Earth. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  3. «Huge ice sheet breaks from Greenland glacier». BBC. 2010 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  4. «Massive Iceberg Crashes Into Island, Splits in Two».
  5. «Massive ice island heading for southern Labrador». CBC News. 2011 թ․ հունիսի 23.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցասար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 192