Հարավային կղզի (Նոր Զելանդիա)
| Հարավային կղզի | |
|---|---|
| Տեսակ | կղզի |
| Մայրցամաք | Օվկիանիա |
| Երկիր | |
| Վարչատարածք | Նոր Զելանդիա |
| Ամենաբարձր կետ | Կուկի լեռ |
| Մակերես | 150 437 կմ² |
| Հյուսիսային կետ | 40°29′53″ հվ. լ. 172°41′16″ ավ. ե.HGЯO |
| Հարավային կետ | 46°40′31″ հվ. լ. 169°00′06″ ավ. ե.HGЯO |
| Արևելան կետ | 40°59′43″ հվ. լ. 174°18′54″ ավ. ե.HGЯO |
| Արևմտյան կետ | 45°54′17″ հվ. լ. 166°25′33″ ավ. ե.HGЯO |
| Մասն է | Նոր Զելանդիա |
| Աշխարհագրական տեղադրություն | Նոր Զելանդիա |
| Ջրլիցի ափին | Թասմանյան ծով |
| Անվանված է | հարավ |
![]() | |
![]() | |
Հարավային կղզի (անգլ.՝ South Island, մաորի՝ Te Wai-pounamu, Տե-Վաի-Պոունամու, 1840-ական թվականներին նաև Նոր Մանսթեր), Նոր Զելանդիայի ամենամեծ կղզին (ըստ մեծության՝ երկրորդը Հյուսիսային կղզին է)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մակերեսը 150 437կմ² է[2]։ Ըստ իր մեծության՝ աշխարհի 12-րդ կղզին է։
Կուկի նեղուց՝ նեղուց, որը Հարավային և Հյուսիսային կղզիները բաժանում է իրարից։

Արևմտյան ափի երկայնքով ձգվում է Հարավային Ալպեր լեռնաշղթան։ Այստեղ է գտնվում ձյունապատ Կուկի լեռը, որը Նոր Զելանդիայի ամենաբարձր կետն է (3724 մ)։ Այս կղզու 18 պիկերը 3000 մետրից ավելի բարձրություն ունեն։ Լեռներում հաշվվում է 360 սառցադաշտ, որոնցից խոշորագույնները Թասմանի, Ֆրանց-Իոսիֆի, Ֆոքսի սառցադաշտերն են։ Պլեյստոցենային սառցե դարաշրջանում սառցադաշտերը մեծ հզորություն ունեին, անընդհատ գահավիժում էին դեպի Քենթբերիսկի հարթավայր և զբաղեցնում էին ժամանակակից Օտագո պրովինցիայի հարավի զգալի մասը։ Այս շրջաններին բնորոշ են U-աձև հովիտները, խիստ մասնատված ռելիեֆը և սառը լճերը, որոնք ձգվածձև ունեն (Տե-Անաու, Մանապոուրի, Ուակատիպու և Հավեա)։ Այստեղ է գտնվում նաև Նոր Զելանդիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ Սազերլենդը, որն ունի 580 մ բարձրություն։
Այստեղ տեղակայված են այնպիսի էնդեմիկ տեսակների արեալներ, ինչպիսին է կեա (Nestor notabilis) թութակը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալների համաձայն՝ այստեղ բնակվում է 1 038 600 մարդ, որը կազմում է ողջ Նոր Զելանդիայի բնակչության մոտավորապես 24 %-ը։ Ամենախոշոր քաղաքները Քրայստչերչը և Դանիդինն են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Հարավային կղզու մասին աշխարհագրական տեղեկություն webcitation կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Զելանդիայի ատլաս (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային կղզի (Նոր Զելանդիա)» հոդվածին։ |
| ||||||||||

