Ալեքսանդրի կղզեխումբ

Ալեքսանդրի կղզեխումբ (անգլ.՝ Alexander Archipelago), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Ալյասկա թերակղզու հարավ - արևելյան ափեզրի մոտ, որոնք բաժանվում են մայրցամաքից Լինն ջրանցքով[1]։ Նրա հարևանությամբ է գտնվում Ալյասկա նահանգի մայրաքաղաք Ջունոն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզեխումբը հայտնաբերվել է ռուս ծովագնացների կողմից 1741 թվականին և հետագայում անվանվել է ի պատիվ Ամերիկայում ռուսական բնակավայրերի կառավարիչ Ալեքսանդր Բարանովի, ով 1799 թվականին պաշտոնապես միացրեց նրանց Ռուսական կայսրությանը։ Նրա պատվին է նաև անվանվել Բարանովի կղզին։ 1867 թվականին Ռուսաստանը կղզեխումբը Ալյասկայի հետ միասին վաճառեց ԱՄՆ-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լինն ջրանցք» (անգլերեն)։ Բրիտանիկա հանրագիտարան։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 2
|