Արևմտյան օդային հոսանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևմտյան օդային հոսանքներ, աշխարհագրական բարեխառն լայնություններում տարվա բոլոր եղանակներին արևմուտքից արևելք օդային զանգվածի տեղաշարժ (հոսանք) ներքնոլորտում և վերնոլորտում։ Իշխում են շարժուն ցիկլոնները և անտիցիկլոնները, որոնց պատճառով եղանակները հաճախակի փոխվում են։ Արևմտյան օդային հոսանքի առաջացումը պայմանավորված է արևադարձերից դեպի բարեխառն լայնություններն օդային զանգվածների տեղաշարժով և երկրագնդի իր առանցքի շուրջը պտույտով։ Հայաստանի Հանրապետությունում ամռանը գերակշռում են հարավարևմտյան օդային հոսանքները՝ արևադարձային տաք օդային զանգվածները, որոնք առաջացնում են ջերմաստիճանի խիստ բարձրացում։ Ձմռանը դիտվում են ինչպես հարավարևմտյան, այնպես էլ հյուսիսարևմտյան հոսանքներ, որոնցով պայմանավորված՝ մի դեպքում դիտվում են բարձր, մյուսում՝ ցածր ջերմաստիճաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png