Միխայիլ Լազարև
Արտաքին տեսք
| Միխայիլ Լազարև ռուս.՝ Михаил Лазарев | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 3 (14), 1788[1][2] |
| Ծննդավայր | Վլադիմիր, Ռուսական կայսրություն[3] |
| Մահացել է | ապրիլի 11 (23), 1851[1][2] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] |
| Գերեզման | Սուրբ Վլադիմիրի տաճար |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ և ծովակալ |
| Ամուսին | Եկատերինա Լազարևա |
| Ծնողներ | հայր՝ Պյոտր Լազարև[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Պյոտր Լազարև և Աննա Սկալոն |
Միխայիլ Պետրովիչ Լազարև (ռուս.՝ Михаил Петрович Лазарев, նոյեմբերի 3 (14), 1788[1][2], Վլադիմիր, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 11 (23), 1851[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]), ռուս ծովագնաց, ծովակալ (1843)։ Կատարել է շուրջերկրյա 3 նավարկություն։ 1819 - 1821 թթ.-ին Ֆադեյ Բելլինսգաուզենի ռուսական շուրջերկրյա արշավախմբի կազմում մասնակցել է Անտարկտիդայի հայտնագործմանը։ Ճանապարհորդությունների ընթացքում կատարել է օդերևութաբանական, ազգագրական և գիտական այլ ուսումնասիրություններ։ Լազարևի անունով են կոչվում ատոլ Խաղաղ օվկիանոսում, կղզի Արալյան ծովում, ծով Անտարկտիդայում, անտարկտիկական սովետական գիտական կայանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 5 Лазарев, Михаил Петрович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. Курдюмов — СПб.: 1914. — Т. 10. — С. 37—40.
- 1 2 3 4 Лазарев Михаил Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լազարև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 469)։ |