.ck
| .ck | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Տարածք | Կուկի կղզիներ |
| Ներդրվել է | 1995 |
| Փյունիկոդ | ck |
.ck, Կուկի կղզիների վերին մակարդակի ազգային դոմեն։ Այն կառավարում է Telecom Cook Islands Ltd.-ը[1]։
Կանոններ և սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը].ck գրանցող կարող է լինել ցանկացած մեկը։ Սակայն ոչ ռեզիդենտների համար գինը շատ ավելի բարձր է։
Գրանցման ժամանակ, վիրավորական համարվող դոմենային անունները կարող են մերժվել գրանցամատյանի կողմից : Բացի այդ, երկտառանոց երկրի կոդերը թույլատրելի չեն:
Դոմենի անունը կանջատվի, եթե գրանցամատյանը համարի, որ այն օգտագործվում է անօրինական նպատակներով[2]։
Երկրորդ մակարդակի դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր չէ դոմենի անունն անմիջապես .ck դոմենի տակ գրանցել, ուստի գրանցողը պետք է ընտրի առկա 6 երկրորդ մակարդակի դոմեններից մեկը։ Չնայած դրանք օգտագործելու համար որևէ կոնկրետ չափանիշ չկա, գրանցողին խորհուրդ է տրվում ընտրել ամենահարմարը։
- .co և .biz՝ առևտրային նպատակներ և նպատակներ հետապնդող կազմակերպություններ։
- .edu՝ կրթական հաստատություններ և դրանց հետ կապված կազմակերպություններ;
- .org՝ ոչ առևտրային կազմակերպություններ և շահագրգիռ կողմեր;
- .net՝ կազմակերպություններ և ծառայություն մատուցողներ, որոնք ունեն Կուկի կղզիների ինտերնետին վերաբերող նպատակներ։
- .gen: անհատներ և կազմակերպություններ, որոնք այլուր չեն ներառված։
.gov.ck-ը, սակայն, նախատեսված է Կուկի կղզիների կառավարության համար[2]։
Նիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը].ck դոմենի անունը կարող է բաղկացած լինել միայն փոքրատառ այբբենական կամ թվային նիշերից և «-» գծիկից, իսկ դրա առավելագույն երկարությունը 63 նիշ է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .ck whois տեղեկություն0 Արխիվացված 2007-10-14 Wayback Machine