Jump to content

.bg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.bg
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Բուլղարիա
Ներդրվել է1991
Փյունիկոդbg
Կայքregister.bg(բուլղ.)

.bg, Բուլղարիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Ստեղծվել է 1991 թվականին: Գրանցման ծառայությունները սկզբնական շրջանում մատուցվել են Цифрови системи ընկերության, 201 թվականից՝ Регистър.бг-ի կողմից:

2006 թվականի սեպտեմբերին Регистър.бг-ում ներդրվել են գրանցման ավտոմատացված համակարգ և նոր կանոններ[1]:

.bg դոմեյնը թույլ է տալիս անունների գրանցում կյուրեղագրով՝ կիրիլիցայով, IDNA պրոտոկոլը կիրառելու միջոցով: Իր գործողությունները լիովին ավտոմատացնելու նպատակով Регистър.бг-ն օգտագործում է թվային ստորագրության վկայականներ[2]:

.bg-ի գոտում կարող են գրանցվել Բուլղարիայի, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից՝ նաև Եվրամիության կազմակերպությունների դոմեյնային անուններ: Գրանցվողները կարող են լինել անհատներ, տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, պետական մարմիններ և հասարակական կազմակերպություններ: Եվրամիության սահմաններից դուրս գտնվող սուբյեկտները .bg-ի գոտում գրանցվելու համար պետք է ունենան լիազորված միջնորդ:

.bg-ում անուն գրանցելու համար պետք է ներկայացնել տվյալ անունն ընտրելու հիմնավորումը: Օրինակ՝ ընկերությունների դոմեյնային անունը կարող է համընկնել այդ ընկերության անվանման կամ դրա հապավման հետ միայն այն դեպքում, եթե անունը գրանցված է Բուլղարիայի արտոնագրային գրասենյակում։

Գրանցված դոմեյնային անունների համար տրվում է 30 եվրո (ԱԱՀ-ով՝ 36 եվրո) տարեկան վարձավճար[3]։[3]

Երրորդ մակարդակի դոմեյններում գրանցումը անվճար է և, բացի այդ, չի պահանջվում ընտրված անվան հիմնավորում։ Օրինակ՝ Cartoon Network-ի կայքը՝ CartoonNetwork.BG-ն, գրանցված է այդ դոմեյնային տարածքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Регистыр. БГ» Правила регистрации в зоне bg Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
  2. «Сертификаты» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2018-12-03-ին.
  3. Цена доменной регистрации(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.bg» հոդվածին։