.se
| .se | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1986 |
| Կարգավիճակ | գործող |
| Փյունիկոդ | se |
| Թվաքանակ | 1 400 000 օգտագործող[1] |
| Կայք | internetstiftelsen.se(շվեդ.) |
.se, Շվեդիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ 2025 թվականի հունիս ամսվա տվյալներով շուրջ 1.400.000 օգտատերեր կիրառում էին .se-ն[2]:
Դոմեյնի գործածմանը սատարելու համար պատասխանատու կազմակերպությունը NIC-SE-ն է, որը, սակայն, նոր դոմեյններ չի գրանցում. դա կարող են անել միայն լիազորված գրանցողները։ Վերջիններս սկզբնական վճարն ստանում են նոր դոմեյնի գրանցման ժամանակ։ Հետագա վճարումները ստանում է NIC-SE-ն։ Գրանցման համար վճարման առավելագույն ժամկետը մեկ տարի է։
Մինչև 2003 թվականի ապրիլը .se դոմեյնի գրանցման կանոնները շատ խիստ էին, և դա սահմանափակում էր ազատ գրանցումը։ Միայն գլոբալ գործունեություն ծավալող կազմակերպություններին էր թույլատրվում գրանցել դոմեյն, ընդ որում՝ դոմեյնի անունը պետք է ճշգրիտ արտացոլեր կազմակերպության պաշտոնական անվանումը։ Ընկերություններին չէր թույլատրվում առանձին դոմեյններ գրանցել հատուկ իրենց արտադրանքի համար, նույնիսկ եթե դրանք գրանցված ապրանքանիշեր էին։
Անհատներին թույլատրվում էր գրանցել միայն մեկ դոմեյն՝ .pp.se երկրորդ մակարդակի դոմեյնում (PP, մասնավոր անձ)։ Շվեդիայի միայն մեկ շրջանում գրանցված ընկերություններին թույլատրվում էր դոմեյն գրանցել միայն համապատասխան երկրորդ մակարդակի դոմեյնում՝ .code lena.se։ Այս խիստ կանոնները հանգեցրին այլընտրանքային բարձր մակարդակի դոմեյնների՝ .nu-ի և .com-ի լայնորեն կիրառմանը։
Նոր կանոնները կազմակերպություններին և անհատներին թույլ են տալիս գրանցել անսահմանափակ թվով ցանկացած դոմեյններ՝ նվազ սահմանափակումներով։ 2003 թվականի հոկտեմբերից NIC-SE-ն սկսեց գրանցել նաև այն դոմեյնները, որոնց անունները կարող էին պարունակել å, ä, ö, ü և é տառերը։ 2024 թվականի մարտի 31-ի տվյալներով գրանցված դոմեյնների թվաքանակը հասել էր 1.466.636-ի[3]:
Երկրորդ մակարդակի նախկին դոմեյնները հետևյալներն էին[4].
| Դոմեյնը | Օգտագործումը |
|---|---|
| a.se | Ստոկհոլմ քաղաք |
| b.se | Ստոկհոլմի շրջան |
| ac.se | Վեստերբոտենի շրջան |
| bd.se | Նոռբոտենի շրջան |
| c.se | Ուփսալայի շրջան |
| d.se | Սյոդերմանլանդի շրջան |
| e.se | Էստերգյոտլանդի շրջան |
| f.se | Յոնչյոփինգի շրջան |
| g.se | Կրունուբերգի շրջան |
| h.se | Կալմարի շրջան |
| i.se | Գյոտլանդի շրջան |
| k.se | Բլեկինգեի շրջան |
| l.se | Քրիստիանստադի շրջան |
| m.se | Սկոնեի շրջան |
| n.se | Հալանդի շրջան |
| o.se | Վեստրա Գյոտլանդի շրջան |
| p.se | Էլվսբորգի շրջան |
| r.se | Սկարաբորգի շրջան |
| s.se | Վերմլանդի շրջան |
| t.se | Էրեբրուի շրջան |
| u.se | Վստմանլանդի շրջան |
| w.se | Դալառնայի շրջան |
| x.se | Եվլեբորգի շրջան |
| y.se | Վեստերնոռլանդի շրջան |
| z.se | Եմտլանդի շրջան |
| org.se | շահույթ չհետապնդող կազմակերպություններ |
| pp.se | մասնավոր անձինք / Private persons |
| tm.se | ապրանքանիշեր / Trademarks |
| parti.se | քաղաքական կուսակցություններ |
| press.se | պարբերականներ |
Երկրորդ մակարդակի այս դոմեյններից 2021 թվականի դրությամբ միայն մի քանիսն էին դեռևս գործածվում որպես ակտիվ կայքային հասցեներ / web addresses:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Swedish Internet Foundation regularly publishes current statistics on domain growth and registrars.
- ↑ [hhttps://internetstiftelsen.se/en/domains/domain-statistics/growth-se/?chart=active «Growth.se»].
{{cite web}}: Unknown parameter|consulté le=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ «Tillväxtstatistik för .se». Internetstiftelsen (շվեդերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Google search on a.se on b.se on c.se on d.se on org.se on tm.se on press.se etc
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .se whois տեղեկություն Արխիվացված 2008-08-21 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.se» հոդվածին։ |