Jump to content

.et

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.et
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Եթովպիա
Ներդրվել է1995
Փյունիկոդet
Կայքethiotelecom.et

.et, Եթովպիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Ստեղծվել է 1995 թվականի հոկտեմբերի 15-ին և կառավարվում է Ethio Telecom-ի կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Ադիս Աբեբայում[1]: Ethio Telecom-ը իր գործունեության ընթացքում որոշակի աջակցություն է ստանում ZDNS-ի մշակած գրանցումային համակարգից (ZDNS-ն ինտերնետային ենթակառուցվածքների ծառայություններ մատուցող չինական ընկերություն է): Իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկվում է դոմեյնային անուններ գրանցել երկրորդ և երրորդ մակարդակներում։

Ստորև ներկայացված են երկրորդ մակարդակի մի քանի եթովպիական դոմեյններ[2], որոնց ներքո իրականացվում են դոմեյնային անունների կանոնակարգված գրանցումներ.

  • .com.et - առևտրային կազմակերպությունների համար
  • .gov.et - պետական, կառավարական կազմակերպությունների համար
  • .org.et - ոչ կառավարական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար
  • .edu.et - կրթական հաստատությունների համար
  • .net.et - համացանցի զարգացման հետ առնչություն ունեցող ընկերությունների համար
  • .name.et - անհատների համար
  • .mil.et - զինված ուժերի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Delegation Record for .ET» (անգլերեն). Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2013-09-13-ին.
  2. «Domain Name Registration». Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին. Վերցված է 2014-06-16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]