Jump to content

.jp

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.jp
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Ճապոնիա
Ներդրվել է1986
ՕպերատորJapan Registry Service?
Փյունիկոդjp

.jp, Ճապոնիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Ցանկացած երկրի քաղաքացիներ ու կազմակերպություններ կարող են դիմել .jp դոմենային գոտում գրանցվելու համար՝ առանց սահմանափակումների։ 2025 թվականի փետրվարի 1-ի տվյալներով .jp գոտում արդեն գրանցված էր 1.783.266 դոմենային անուն[1]:

.jp գոտին կառավարվում է Ճապոնիայի գրանցումների ծառայության կողմից։

Երկրորդ մակարդակի դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ոք, ով ունի ճապոնական փոստային հասցե, կարող է ստանալ երկրորդ մակարդակի ցանկացած տեսակի դոմեյնային անուն։ Սակայն կան նաև երկրորդ մակարդակի մի շարք դոմեյններ, որոնք հատուկ են որոշակի ոլորտների։ Դրանց թվում են ներքոնշյալները.

  • ac.jp - բարձրագույն գիտակրթական հաստատություններ, ինչպիսիք են համալսարանները
  • ad.jp - JPNIC-ի անդամներ
  • co.jp - ինկորպորացված ընկերությունների մեծ մասը, ներառյալ Ճապոնիայում գրանցված արտասահմանյան ընկերությունները
  • ed.jp - 18 տարեկանից փոքր անձանց համար նախատեսված կրթական հաստատություններ
  • go.jp - Ճապոնիայի կառավարության նախարարություններ
  • gr.jp - երկու կամ ավելի անձանցից բաղկացած խմբեր կամ գրանցված ընկերությունների խմբեր
  • lg.jp - տեղական ինքնակառավարման մարմիններ
  • ne.jp - ցանցային ծառայություններ մատուցողներ
  • or.jp - գրանցված և ոչ առևտրային կազմակերպություններ

Ճապոնիան քննարկել է վերին մակարդակի ազգային ևս մեկ դոմեյնի՝ .日本-ի գրանցման հարցը[2]։ Այդ նպատակով 2008 թվականին նախնական դիմում է ներկայացվել[3]։ Սակայն 2022 թվականի դրությամբ նման դոմեյն դեռևս չէր գրանցվել[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Registered JP Domain Names (Total Number)». Japan Registry Services. 2025-02-01. Արխիվացված օրիգինալից 2025-02-26-ին. Վերցված է 2025-02-26-ին.
  2. About '.日本'
  3. IDN ccTLD Form of Interest | Japan
  4. «Resources - ICANN». Icann.org. Վերցված է 2020-12-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.jp» հոդվածին։