.iq
| .iq | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1997 |
| Փյունիկոդ | iq |
.iq, Իրաքի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Այն գրանցվել է 1997 թվականին, պատվիրակվել «the Alani corporation» ընկերությանը[1][2], որ պատկանում էր Բայան Էլաշիին (Bayan Elashi): Դոմեյնը մի քանի տարի ակտիվ չէր, նրա կարգավիճակը մնում էր անորոշ, քանի որ կառավարիչը՝ Բայան Էլաշին, բանտարկվել էր Տեխասում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Համասի հետ կապեր ունենալու մեղադրանքով[3], որի համար նա հետագայում՝ 2005 թվականին, դատապարտվեց[4]։ Վերապատվիրակման և վերագործարկման մասին խոսակցություններ սկսվեցին 2003 թվականին՝ Իրաք ներխուժման ժամանակ: 2005 թվականին ICANN-ը հաստատեց վերապատվիրակումը Իրաքի ազգային հաղորդակցության և լրատվամիջոցների հանձնաժողովին[5]։
2-րդ և 3-րդ մակարդակների դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցումներ կատարվում են հետևյալ անվանակարգերում.
- .iq – ընդհանուր
- gov.iq – կառավարական կազմակերպություններ
- edu.iq – բարձրագույն ուսումնական հաստատություններ
- sch.iq – պետական և մասնավոր դպրոցներ
- com.iq – առևտրի նախարարության և/կամ այլ համապատասխան մարմինների կողմից ճանաչված առևտրային կազմակերպություններ
- mil.iq – ռազմական հաստատություններ
- org.iq – ոչ առևտրային կազմակերպություններ
- net.iq – առևտրի նախարարության կողմից ճանաչված ցանցային ծառայություններ մատուցողներ
- name.iq – անհատներ
Whois ծառայությունները կարելի է գտնել whois.cmc.iq կայքում (արխիվացված է Wayback Machine-ում 2017-05-20):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «IANA Report on Redelegation of the .IQ Top-Level Domain» (PDF). iana.org (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019-11-06-ին. Վերցված է 2020-02-03-ին.
- ↑ «Iraq, its domain and the 'terrorist-funding' owner». theregister (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-02-03-ին. Վերցված է 2020-02-03-ին.
- ↑ Iraq, its domain and the 'terrorist-funding' owner
- ↑ «Brothers Found Guilty of Funding Hamas». Fox News. Արխիվացված օրիգինալից 2013-05-13-ին. Վերցված է 2018-11-29-ին.
- ↑ IANA Report on Redelegation of the .IQ Top-Level Domain
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .iq whois տեղեկություն
- .iq subdomain registration page (Արխիվացված 2016-09-16 Wayback Machine)
- 2005 news article on relaunch
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.iq» հոդվածին։ |