Jump to content

.հայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.հայ
պատկերանիշ
Տեսակմիջազգայնացված վերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Հայաստան
Ներդրվել է2014
TLD տիպվերին մակարդակի ազգային դոմեն
Կարգավիճակգործող
ԳրանցողAMNIC
ՕպերատորԻնտերնետ հանրություն
Նախատեսված էՀայաստանի հետ կապված օբյեկտներ
Օգտագործում2016 թվականից
ԿառուցվածքԹույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին
Փաստաթղթերքաղաքականություն
Վեճերի լուծումUDRP
Whois-սերվերwhois.amnic.net
Փյունիկոդxn--y9a3aq
Թվաքանակ837[1]

.հայ, վերին մակարդակի ազգային դոմեն է, որը նախատեսված է հայկական կայքերի համար։ Կառավարում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն[2]։ Պաշտոնական ռեեստրը AM NIC-ն է[3]։ .հայ դոմենը ներկայացված է ASCII-ին համատեղելի կոդավորմամբ՝ համաձայն IDNA ստանդարտի՝ որպես «xn--y9a3aq» (փյունիկոդ)։ Այս տողը կազմող Unicode-ի առանձին կոդային կետերն են՝ U+0570 U+0561 U+0575 են։

Տողը գրվում է հայերենի այբուբենի գրերով և ունի «hye» տառադարձման համարժեքը լատինական գրերով[4]։

2013 թվականի օգոստոսին Հայաստանի «Ինտերնետ հանրությունը» տեղեկացրել է իր անդամներին, որ կազմակերպության խորհուրդը որոշել է դիմել ICANN-ին՝ Հայաստանի համար IDN ccTLD տողի համար և հրավիրել է իր անդամներին ներկայացնելու մեկնաբանություններ և տեսակետներ այդ հարցի վերաբերյալ[4]։

2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի ASCII ccTLD-ի՝ .am-ի կառավարիչ «Ինտերնետ հանրությունը», հրապարակել է զեկույց՝ .հայ IDN ccTLD-ի համար դիմումների գործընթացը սկսելու որոշման մասին[4]։

2014 թվականի ապրիլի 1-ին «Ինտերնետ հանրությունը» դիմել է .հայ տողի համար՝ IDN ccTLD արագ ուղու գործընթացի միջոցով՝ Հայաստանը հայկական գրերով ներկայացնելու համար։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին IDN արագ ուղու DNS կայունության հանձնաժողովը պարզել է, որ «դիմումում ներկայացված տողը... [IDN արագ ուղու իրականացման պլանում] նշված DNS-ի կայունության կամ անվտանգության համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում... և ունի օգտատերերի շփոթության ընդունելի ցածր ռիսկ»։ Տողի հայցումը Հայաստանը ներկայացնելու համար հետագայում հաստատվել է։ 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի «Ինտերնետ հանրությունը» սկսել է հայցում ICANN-ին՝ .հայ վերին մակարդակի դոմենը փոխանցելու համար[4]։

Առաջարկված դիմումն արժանացել է հավանության և փոխանցվել է արմատային գոտի 2015 թվականի մայիսի 7-ին[5]։

.հայ տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ .հայ տիրույթում դոմեն գրանցելիս կարելի է կիրառել լատինական կոդով 0-9 թվերը, «-» (գծիկը), ինչպես նաև յունիկոդով հայերեն բոլոր տառերը, բացառությամբ «և» տառի։ «և» տառի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել «ե» տառը և «ւ» նշանը, իսկ «ու» տառի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել «ո» տառը և «ւ» նշանը[6]։

.հայ տիրույթում կարող է գրանցվել Հայաստանում գրանցված ապրանքանիշ ունեցող անձը, Հայաստանում գրանցված ֆիրմային անվանում ունեցող անձը, Հայաստանում մտավոր սեփականության այլ օբյեկտներ ունեցող անձը[6]:

https://www.punycoder.com վեբ-կայքում նշված «փյունիկոդ» փոխարկիչով փոխարկված սիմվոլների քանակը դոմենային անվան պիտակում չպետք է գերազանցի 63-ը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Armenia Network Information Centre
  2. «.հայ Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2025-11-12-ին.
  3. «Armenia Network Information Centre». www.amnic.net. Վերցված է 2025-11-12-ին.
  4. 1 2 3 4 «Report on the Delegation of the .հայ ("hye") country code top-level domain representing Sudan in Arabic script to Sudan Internet Society». www.iana.org. Վերցված է 2025-11-12-ին.
  5. «Delegated Strings | ICANN New gTLDs». newgtlds.icann.org. Վերցված է 2025-11-12-ին.
  6. 1 2 3 «AM NIC: POLICY OF DOMAIN NAMES REGISTRATION IN ".AM" AND ".ՀԱՅ" DOMAIN ZONES» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]