Ինտերնետ հանրություն
Ինտերնետ հանրություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ԻՀ |
Նպատակներ | հայկական դոմենների ստեղծում և կառավարում |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Ղեկավար | Իգոր Մկրտումյան |
Կայք | ինտերնետհանրություն.հայ |
«Ինտերնետ հանրություն» (ԻՀ) (անգլ.՝ ISOC Armenia), «.հայ» և «.am» դոմենները կառավարող հայկական հասարակական կազմակերպություն, որը ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է հայկական դոմենների ռեգիստրը՝ «.հայ» և «.am» տիրույթների տվյալների շտեմարանը։ Հայաստանում ինտերնետի բովանդակության զարգացմանը, ինտերնետի որակի բարելավմանը նպաստող, ինտերնետի հայկական տիրությում, ինտերնետ հանրությունում էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային կրթության ու հրապարակայնության զարգացմանը օժանդակող հասարակական կազմակերպություն[1]:
«Ինտերնետ հանրությունը» դոմենային անունները գրանցում է հավատարմագրված ռեգիստրար կազմակերպությունների միջոցով։
Պատմություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1994 թվականի օգոստոսի 4-ին[2] և 1995 թվականին գրանցվել Հայաստանի արդարադատության նախարարությունում։ Կազմակերպության գրանցումն ու գործունեությունը կապված են եղել ազգային դոմեն ստեղծելու հետ։ Մինչ այդ՝ 1993 թվականին հիմնադրվել է www.arminco.com առաջին հայկական վեբ կայքը։ Նույն թվականին «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպություն խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած Համաշխարհային «INET93» համաժողովին, ինչից հետո հնարավոր է դարձել «.am» դոմենի ստեղծումը։ Մինչ այդ Հայաստանում վեբ կայքերը գրանցվում էին .com, .org, .net տիրույթներում[3]։
1995 թվականին «Ինտերնետ հանրության» կատարած աշխատանքները քննարկվել են «INET95» երրորդ միջազգային համաժողովի ընթացքում։ 1996 թվականին «Ինտերնետ հանրությունը» «IANA»-ից ստացել և Հայաստանի առաջին ինտերնետ մատակարար «Արմինկո»յի ղեկավարության ներքո ստեղծված Հայկական տեղեկատվական ցանցի կենտրոնին է հանձնել վերին մակարդակի «.am» դոմենային տիրույթը կառավարելու իրավունքը։
«.am» դոմենային տիրույթի պաշտոնական թողարկման օրը համարվում 1994 թվականի օգոստոսի 26-ը[4][1]։ Համաշխարհային զարգացումներին համընթաց «Ինտերնետ հանրությունը» ստեղծել է նաև «.հայ» դոմեն տիրույթը, որը գործարկվել է 2016 թվականի մայիսի 5-ին[5]։
Համացանցի զարգացման արդյունքում 1998 թվականին «Ինտերնետ հանրության» գործառույթները փոխանցվել են նորաստեղծ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիային» («ICANN», Internet Corporation for Assigned Names and Numbers) կորպորացիային։ 2000 թվականին «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան» վերահաստատել է ազգային դոմենների կառավարման իրավունքը, իսկ 2007 թվականին «Ինտերնետ հանրության» և «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» համագործակցությունն ամրագրվել է հավատարմագրով։
2022 թվականի տվյալներով .am դոմենային տիրույթում գրանցված է եղել մոտ 40.000 դոմեն, որի 60%-ը Հայաստանից է, մնացածը՝ արտերկրից։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինտերնետ հանրությունը» 2010 թվականին նպաստել է «ARMIX» հիմնադրամի ստեղծմանը, անդամակցում է երեխաներին առցանց սպառնալիքներից պաշտպանող www.safe.am նախագծին[6]։ Այդ շրջանակներում ստեղծել է հայկական համացանցի մշտադիտարկման խումբ, որը ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների կիրառմամբ վերլուծում է կայքերը, իրականացնում վարկանիշային գնահատում։
«Ինտերնետ հանրությունն» անդամակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, օժանդակում է Հայաստանում համացանցի տարածմանը, ապահովում է ինտերնետի ազգային ենթակառուցվածքի՝ հատկապես ազգային դոմենային անունների սերվերների կայունությունն ու հուսալիությունը, իրականացնում է առցանց գրագիտության տարաբեր ծրագրեր[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պատմությունը
- ↑ .am-ի 30-րդ տարեդարձին` Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
- ↑ Հայկական «.am» դոմենը 26 տարեկան է
- ↑ «Գլխավոր». ԻՏԿ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ազգային .հայ դոմենը 7 տարեկան է». Hetq.am. 2023 թ․ մայիսի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը
- ↑ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պատմությունը