Պարանեոպլաստիկ համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարանեոպլաստիկ համախտանիշ՝ համախտանիշ (նշանների և ախտանշանների ամբողջություն), որը մարմնում քաղցկեղի հետևանքով է առաջանում, ուռուցքային բջիջների կողմից քիմիական ազադակային մոլեկուլների (ինչպիսիք են հորմոնները և ցիտոկինները) արտադրության կամ ուռուցքի դեմ զարգացած իմուն պատասխանի հետևանքով։ Ի տարբերություն մաս-էֆեկտի (ուռուցքի չափերով պայմանավորված մեխանիկական ազդեցությունը), այն պայմանավորված չէ քաղցկեղային բջիջների տեղային առկայությամբ[1]։

Պարանեոպլաստիկ համախտանիշները տիպիկ են միջինից մեծ տարիքային խմբերում, և ամենահաճախը դրանք հանդիպում են թոքի, կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղներ ունեցողների, ինչպես նաև լիմֆատիկ համակարգի ուռուցքներ (լիմֆոմա) ունեցողների շրջանում[2]։ Որոշ դեպքերում պարանեոպլաստիկ համախտանիշների նշանները կարող են երևան գալ մինչև չարորակ նորագոյացության ախտորոշումը, որը կարող է կապված լինել հիվանդության պաթոգենեզի հետ։ Վերջին վարկածի համաձայն ուռուցքային բջիջներն արտադրում են հյուսվածքին բնորոշ հակածիններ (օրինակ նեյրոնային սպիտակուցներ), որոնք խթանում են հակաուռուցքային իմուն պատասխանը, որը կարող է մասնակիորեն, կամ, հազվադեպ, ամբողջապես էֆեկտիվ լինել ուռուցքային աճը և ախտանշանները ճնշելու գործում[3][4][5]։ Ապա հիվանդներն իրենց վրա կլինիկական ուշադրություն են սևեռում, երբ իմուն պատասխանը կոտրում է նորմալ իմունային տոլերանտությունը և սկսում է գրոհել նորմալ հյուսվածքները, որոնք ևս նշված (օրինակ) սպիտակուցն են արտադրում։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանեոպլաստիկ համախտանիշի ախտանշանները կարելի դասակարգել չորս տարբեր ձևերով. էնդոկրին, նյարդաբանական, լորձամաշկային և արյունաբանական։ Ամենահաճախակի դրսևորումը տենդն է (էնդոգեն պիրոգենների արձակում, որոնք կապված են լիմֆոկինների կամ հյուսվածքային պիրոգենների հետ), սակայն ընդհանուր պատկերը դիտարկում է մի քանի կլինիկական դեպքեր, որոնք հատկապես կարող են քողարկեվել ավելի բարորակ վիճակների տակ[6]։

Էնդոկրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են էնդոկրին դիսֆունկցիայի ձևով. Կուշինգի համախտանիշ, հակադիուրետիկ հորմոնի անտեղի արտադրության համախտանիշ, հիպերկացեմիա, հիպոգլիկեմիա, կարցինոիդ համախտանիշ և հիպերալդոստերոնիզմ[7]։

Նյարդաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են նյարդաբանական դիսֆունկցիայի ձևով. Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշ, պարանեոպլաստիկ ուղեղիկային դեգեներացիա, էնցեֆալոմիելիտ, լիմբիկ էնցեֆալիտ, ուղեղաբնի էնցեֆալիտ, օպսոկլոնուս միոկլոնուս ատաքսիա համախտանիշ, հակա-NMDA ընկալիչային էնցեֆալիտ և պոլիմիոզիտ[7]։

Մաշկալորձային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են մաշկալորձային դիսֆունկցիայի ձևով. սև ականթոզ, դերմատոմիոզիտ, Լեսեր-Տրելատի նշան, նեկրոլիտիկ միգրատոր էրիթեմա, Սվիթի համախտանիշ, Ֆլորիդի մաշկային պապիլոմատոզ, գանգրենոզ պիոդերմա և ձեռքբերովի գեներալիզացված գերմազակալում։ Պարանեոպլաստիկ հիվանդությունների մաշկալորձային դրսևորումները կարող են արտահայտվել քորի (հիպերէոզինոֆիլիայի դեքում), իմուն համակարգի ճնշման (թաքնված varicella-zoster վիրուսային վարակ զգացող հանգույցներում) տեսքով, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների դեպքում կարող է ենթամաշկային հյուսվածքների ճարպային հանգուցային նեկրոզ առաջանալ, շիկնանք (պրոստագլանդինների արտադրություն) և նույնիսկ մաշկային մելանոզ (չի կարող հեռացվել մեզի միջոցով, ուստի առաջանում է մոխրագույնից սև-կապտավուն մաշկային երանգ)[7]։

Արյունաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են արյունաբանական դիսֆունկցիաների ձևով. գրանուլոցիտոզ, պոլիցիտեմիա, Տրուսոյին նշան, ոչ բակտերիալ թրոմբոտիկ էնդոկարդիտ և սակավարյունություն։ Պարանեոպլաստիկ համախտանիշների արյունաբանական դրսևորումները կարող են կապված լինել էրիթրոպոետինի (EPO) մակարդակի բարձրացման հետ, որն առաջանում է ի պատասխան հիպօքսիայի կամ էրիթրոպոետինի էկտոպիկ արտադրությանը/խանգարված քայքայմանը։ Էրիթրոցիտոզը հաճախ է հանդիպում լյարդի, երիկամի, մակերիկամի, թոք, թիմուսի, կենտրոնական նյարդային համակարգի ինչպես նաև գինեկոլոգիական ուռուցքների և միոսարկոմաների դեպքում[7]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ հիվանդությունները դրսևորվում են ֆիզիոլոգիական դիսֆունկցիայի ձևով. մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտ, ուռուցք-ինդուկցված օստեոմալացիա, Շտաուֆերի համախտանիշ, Նեոպլաստիկ տենդ և թիմոմա-ասոցացված բազմաօրգան աուտոիմունություն։ Ռևմատոլոգիական (հիպերտրոֆիկ օստեոարթրոպաթիա), երիկամային (երկրորդային երիկամային ամիլոիդոզ իմուն կոմպլեքսների նստվածքներ նեֆրոններում) և աղեստամոքսային (աղեստամոքսային ուղու շարժունակությունն ու սեկրետոր ակտիվությունը փոփոխող մոլեկուլներ) դիսֆունկցիաները կարող են կապված լինել պարանեոպլաստիկ համախտանիշների հետ[7]։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանեոպլաստիկ համախտանիշների առաջացման մեխանիզմները տարբեր են լինում։ Սակայն ախտաֆիզիոլոգիական հետևանքները սովորավար առաջանում են ուռուցքի աճին զուգահեռ։ Պարանեոպլաստիկ համախտանիշները հաճախ առաջանում են քաղցկեղի կողմից իմուն համակարգի ակտիվացման հետևանքով։ Այս դեպքում մարմինը կարող է հակամարմիններ արտադրել, որոնք կապվում և ոչնչացնում են ուռուցքային բջիջները և այդպիսով թույլ են տալիս պայքարել քաղցկեղի դեմ։ Պարանեոպլաստիկ խանգարումները կարող են առաջանալ, երբ վերոնշյալ հակամարմինները խաչաձև փոխազդելով նորմալ հյուսվածքների հետ, վնասում են դրանք[8]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշիչ թեստավորումը հնարավոր պարանեոպլաստիկ համախտանիշի կապակցությամբ կախված է ախտանշաններից և ենթադրվող քաղցկեղի տեսակից[փա՞ստ]։

Ախտորոշումը կարող է դժվարացած լինել այն հիվանդների շրջանում, ում մոտ պարանեոպլաստիկ հակամարմիններ չեն հայտնաբերվել։ Հակամարմինների բացակայության դեպքում այլ թեստերը կարող են օգտակար լինել։ Դրանք ներառում են. ՄՌՇ, ՊԵՏ, գոտկային պունկցիա և էլեկտրոֆիզիոլոգիա[9]։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախտանիշի դաս Համախտնիշ Հիմնական պատճառային քաղցկեղներ Պատճառային մեխանիզմ
Էնդոկրին[10]
Կուշինգի համախտանիշ Էկտոպիկ ԱԿՏՀ և ԱԿՏՀ-անման նյութերի արտադրություն
Հակադիուրետիկ հորմոնի անտեղի արտադրության համախտանիշ Հակադիուրետիկ հորմոն[11]
Հիպերկալցեմիա PTHrP (Պարաթիրոիդ հորմոն-ասոցացված սպիտակուց), TGF-α (Տրանսֆորմացնող աճի գործոն ալֆա), TNF (Ուռուցքի նեկրոզի գործոն), IL-1 (Ինտերլեյկին 1)[11]


Հիպոգլիկեմիա
Ինսուլին կամ ինսուլինանման միցություն[11] կամ «մեծ» ինսուլինանման աճի գործոն 2 (IGF-II)
Կարցինոիդ համախտանիշ Սերոտոնին, բրադիկինին[11]
Հիպերալդոստերոնիզմ Ալդոստերոն[13]
Նյարդաբանական[14] Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշ
  • Թոքի մանրաբջջային քաղցկեղ
Իմունոլոգիական
Պարանեոպլաստիկ ուղեղիկային դեգեներացիա
Էնցեֆալոմիելիտ Գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում
Լիմբիկ էնցեֆալիտ
  • Թոքի մանրաբջջային քաղցկեղ
Ուղեղաբնային էնցեֆալիտ Հականեյրոնային հակամարմիններ (հակա-Hu, հակա-Ri և հակա-Ma2)։ Որոշները ենթարկվում են իմունոթերապիայի, մինչդեռ մյուսները չեն ենթարկվում[15]։
Օպսոկլոնուս միոկլոնուս ատաքսիա համախտանիշ
  • Կրծքագեղձի կարցինոմա
  • Ձվարանի կարցինոմա
  • Թոքի մանրաբջջային կարցինոմա
  • Նեյրոբլաստոմա (երեխաների շրջանում)
Աուտոիմուն պատասխան ընդդեմ ՌՆԹ-կապող սպիտակուց Nova-1-ի[16]
Հակա-NMDA ընկալչային էնցեֆալիտ Աուտոիմուն պատասխան ընդդեմ NMDA-ընկալչի ենթամիավորների
Պոլիմիոզիտ
  • Ոչ հոջկինյան լիմֆոմա
  • Թոքի քաղցկեղ
  • Միզապարկի քաղցկեղ
Մաշկալորձային[18] Սև ականթոզ
Դերմատոմիոզիտ
  • Բրոնխոգեն կարցինոմա[11]
  • Կրծքագեղձի կարցինոմա[11]
  • Ձվարանի քաղցկեղ
  • Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
  • Ստամոքսի քաղցկեղ
  • Կոլոռեկտալ քաղցկեղ
  • Ոչ Հոջկինյան լիմֆոմա[19]
Իմունոլոգիական[11]
Լեսեր-Տրելատի նշան
Նեկրոլիտիկ թափառող էրիթեմա Գլյուկագոնոմա Գլյուկագոնի արտադրություն
Սվիթի համախտանիշ
Ծաղկուն մաշկային պապիլոմատոզ
Գանգրենոզ պիոդերմա
Ձեռքբերովի գեներալիզացված գերմազակալում
Արյունաբանական[20] Գրանուլոցիտոզ G-CSF (Գրանուլոցիտ-գաղութ խթանող գործոն)
Պոլիցիտեմիա Էրիթրոպոետին[11]
Տրուսոյի նշան Լորձեր, որոնք ակտիվացնում են մակարդումը[11], այլ
Ոչ բակտերիալ թրոմբոտիկ էնդոկարդիտ
  • Բարձիթողի քաղցկեղներ[11]
Գերմակարդելիություն[11]
Սակավարյունություն Հայտնի չէ[11]
Այլ Մեմբրանոզ գլոմերուլոնեֆրիտ
Ուռուցք-ինդուկցված օստեոմալյացիա
Շտաուֆերի համախտանիշ
Նեոպլաստիկ տենդ [22]
Թիմոմա-ասոցացված բազմաօրգան աուտոիմունություն

Պարանեոպլաստիկ համախտանիշների յուրահատուկ ավերիչ հետևանքներ ունեցող խումբը դասակարվում է որպես պարանեոպլաստիկ նյարդային խանգարումներ (ՊՆԽ)[23]։ Այդ ՊՆԽ-ները ախտահարում են կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգը։ Որոշները դեգեներատիվ են[24], մինչդեռ մյուսների (իչպես օրինակ Լամբերտ-Իտոնի միասթենիկ համախտանիշը) ընթացքը կարող է լավանալ վիճակի կամ ուռուցքի բուժմանը զուգընթաց։ ՊՆԽ-ների ախտանշանները կարող են ներառել քայլելու և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ, գլխապտույտ, աչքերի արագ չվերահսկվող շարժումներ, կլլման ակտի դժվարություններ, մկանային տոնուսի կորուստ, նուրբ շարժումների կոօրդինացիայի կորուստ, ոչ պարզ խոսք, հիշողության կորուստ, տեսողական խնդիրներ, քնի խանգարումներ, թուլամտություն, ցնցումներ և վերույթներոմ զգայության կորուստ։

ՊՆԽ-ների հետ ասոցացված քաղցկեղների ամենահաճախակի հանդիպող տեսակներն են կրծքագեղձի, ձվարանի և թոքի քաղցկեղները, սակայն բազմաթիվ այլ քաղցկեղներ ևս կարող են պարանեոպլաստիկ համախտանիշի առաջացման պատճառ դառնալ։

ՊՆԽ-ների արմատական պատճատը հասկանալը խիստ բարդ է, քանի որ դրանց դրսևորումները տարբեր են։ Քաղցկեղի դրսևորումները հնարավոր է շփոթել տարիքի հետ կապված հիվանդությունների հետ (միջավայրով պայմանավորված կամ ֆիզիկական սթրեսին դիմակայելու դժվարություններ, գումարած գենետիկական նախատրամադրվածությունը), վնասված կենսամոլեկուլների կուտակում (վնասում է ազդակային ուղիները մարմնի տարբեր հատվածներում), թթվածնի ազատ ռադիկալների շատացում օրգանիզմում (վնասում է նյութափոխանակային պրոցեսները մարմնի տարբեր տեղամասերում) և այլն։Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցները ներառում են բժիշկների (մասնավորապես նյարդաբանությունում և ուռուցքաբանությունում մասնագիտացած) կողմից, մանավանդ երբ հիվանդը նկատում է սեփական մարմնում տեղի ունեցող նուրբ փոփոխությունները։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը ներառում է[փա՞ստ].

  1. Բուժումներ որոնք ուղղված են պատճառական քաղցկեղը բուժելուն, ինչպիսիք են քիմիոթերապիան, ճառագայթումը, վիարաբուժությունը և թիրախային թերապիան։
  2. Բուժումներ, որոնք ուղղված են նվազեցնելու կամ դանդաղեցնելու նյարդային դեգեներացիան։ Այս դեպքում արագ ախտորոշումը և ժամանակին իրականացվող բուժումը առանցքային նշանակություն ունեն հիվանդի համար վերականգնվելու առումով։ Քանի որ այս խանգարումները բավականին հազվադեպ են, շատ քիչ բժիշկներ են, որ ՊՆԽ-ի հետ առնչություն են ունեցել։ Հետևապես ՊՆԽ-ով հիվանդները պետք է պարտադիր կոնսուլտացիա անցնեն փորձառու մասնագետի մոտ, ով ախտորոշել և բուժել է այդպիսի նյարդաբանական խանգարումներ։

Պարանեոպլաստիկ համախտանիշժներով անձանց հիվանդության յուրահատուկ կանխատեսումը յուրօրինակ է ամեն դեպքի համար։ Այսպիսով, պարանեոպլաստիկ համախտանիշների կանխատեսումը կարող է խիստ տարբեր լինել։ Օրինակ, պարանեոպլաստիկ պեմֆիգուսի դեպքում ինֆեկցիան հաճախ մահվան գլխավոր պատճառն է դառնում[25]։ Պարանեոպլաստիկ պեմֆիգուսը IgG դասի հակամարմինների վրա ազդեցություն ունեցող երեք հիմնական տեսակներից մեկն է, որի դեպքում հակամարմիններ են առաջանում ըննդեմ դեսմոգլեին 1-ի և դեսմոգլեին 3-ի (որոնք բջիջը բջջին կապակցող մոլեկուլներ են, որոնք հնարավոր է հայտնաբերել դեսմոսոմներում)[26]։ Մահվան պատճառ կարող է դառնալ նաև պատճառական քաղցկեղը կամ համակարգերի անդարձելի խանգարումը, ինչպես օրինակ սուր սրտային անբավարարությունը կամ երիկամների սուր վնասումը, որոնք ևս կարող են մահվան պատճառ դառնալ[փա՞ստ]։

Հետազոտական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շագանակագեղձի քաղցկեղը երիկամաբջջային քաղցկեղից հետո երկրորդ ամենատարածված ուրոլոգիական չարորակ նորագոյացությունն է, որն ասոցացված է պարանեոպլաստիկ համախտանիշի հետ։ Այսպիսի բնույթ ունեցող պարանեոպլաստիկ համախտանիշները հակված են առաջանալու քաղցկեղի ավելի ուշ շրջաններում, որոնք սովորաբար ավելի ագրեսիվ են և ունեն ընդհանուր վատ կանխատեսումներ (էնդոկրին դրսևորումներ, նյարդաբանական խանգարումներ, մաշկաբանական վիճակներ և այլ համախտանիշներ)։ Շագանակագեղձի քաղցկեղների ճնշող մեծամասնության (70%-ից ավելի) դեպքում պարանեոպլաստիկ համախտանիշը դրսևորվել է որպես շագանակագեղձի քաղցկեղի գլխավոր կլինիկական դրսևորում, և 20% դեպքերում համախտանիշը կաստրացիա-կայուն վիճակի առաջացման նախնական նշանն է[27]։ Ուրոլոգ հետազոտողները նույնականացնում են շճային մարկերները, որոնք ասոցացված են համախտանիշի հետ, յուրահատուկ էֆեկտիվ բուժումը ճիշտ կերպով ընտրելու համար։

Պարանեոպլաստիկ նյարդաբանական համախտանիշները կարող են կապված լինել իմուն անցակետերի ինհիբիտորների հետ (ԱԻՀ), որոնք ԿՆՀ-ի բորբոքային հիվանդությունների պատճառներից են[28][29][30][31][32][33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paraneoplastic Syndromes, 2011, Darnell & Posner
  2. NINDS Paraneoplastic Syndromes Information Page Archived 2015-01-04 at the Wayback Machine. National Institute of Neurological Disorders and Stroke
  3. Darnell, R.B.; DeAngelis, L.M. (1993), «Regression of small-cell lung carcinoma in patients with paraneoplastic neuronal antibodies», Lancet 341 (8836): 21–22, doi:10.1016/0140-6736(93)92485-c, PMID 8093269 
  4. Roberts, W.K.; Darnell, R.B. (2004), «Neuroimmunology of the paraneoplastic neurological degenerations», Current Opinion in Immunology 16 (5): 616–622, doi:10.1016/j.coi.2004.07.009, PMID 15342008 
  5. Albert, M.A.; Darnell, R.B. (2004), «Paraneoplastic neurological degenerations: keys to tumour immunity», Nature Reviews Cancer 4 (1): 36–44, doi:10.1038/nrc1255, PMID 14708025 
  6. «Background of Paraneoplastic Syndromes»։ 2019-02-03 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Etiology of Paraneoplastic syndromes»։ 2019-02-03 
  8. Pittock SJ, Lennon VA, Kryzer TJ (November 2004)։ «Paraneoplastic antibodies coexist and predict cancer, not neurological syndrome.»։ Ann. Neurol. 56 (5): 715–9։ PMID 15468074։ doi:10.1002/ana.20269 
  9. Dalmau Josep, Rosenfield Myrna R (դեկտեմբերի 6, 2016)։ «Overview of paraneoplastic syndromes of the nervous system»։ UpToDate։ Վերցված է դեկտեմբերի 23, 2017 
  10. Կաղապար:MeshName
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 11,33 11,34 11,35 11,36 11,37 11,38 11,39 11,40 11,41 Table 6-5 in: Mitchell, Richard Sheppard, Kumar, Vinay, Abbas, Abul K., Fausto, Nelson (2007)։ Robbins Basic Pathology։ Philadelphia: Saunders։ ISBN 978-1-4160-2973-1  8th edition.
  12. 12,0 12,1 «Cancer-Related Hypercalcemia»։ J Oncol Pract 12 (5): 426–32։ 2016։ PMID 27170690։ doi:10.1200/JOP.2016.011155 
  13. «Paraneoplastic hyperaldosteronism associated with non-Hodgkin's lymphoma»։ New England Journal of Medicine 344 (20): 1558–9։ May 2001։ PMID 11368052։ doi:10.1056/NEJM200105173442017 
  14. Կաղապար:MeshName
  15. Blaes Franz (փետրվարի 3, 2013)։ «Paraneoplastic brain stem encephalitis»։ Current Treatment Options in Neurology 15 (2): 201–209։ PMID 23378230։ doi:10.1007/s11940-013-0221-1 
  16. «Nova, the paraneoplastic Ri antigen, is homologous to an RNA-binding protein and is specifically expressed in the developing motor system»։ Neuron 11 (4): 657–72։ 1993։ PMID 8398153։ doi:10.1016/0896-6273(93)90077-5 
  17. Dalmau J, Tüzün E, Wu HY և այլք: (January 2007)։ «Paraneoplastic Anti–N-methyl-D-aspartate Receptor Encephalitis Associated with Ovarian Teratoma»։ Ann. Neurol. 61 (1): 25–36։ PMC 2430743։ PMID 17262855։ doi:10.1002/ana.21050 
  18. «Mucocutaneous paraneoplastic syndromes»։ Semin. Oncol. 24 (3): 334–59։ 1997։ PMID 9208889 
  19. Hill Catherine L, Zhang Yuqing, Sigurgeirsson Bardur, Pukkala Eero, Mellemkjaer Lene, Airio Antti, Evans Stephen R, Felson David T (2001)։ «Frequency of specific cancer types in dermatomyositis and polymyositis: a population-based study»։ The Lancet 357 (9250): 96–100։ PMID 11197446։ doi:10.1016/S0140-6736(00)03540-6 
  20. Staszewski H (1997)։ «Hematological paraneoplastic syndromes»։ Semin. Oncol. 24 (3): 329–33։ PMID 9208888 
  21. «Tumor induced osteomalacia: A forgotten paraneoplastic syndrome?»։ Oral Oncol 48 (2): e9–10։ October 2011։ PMID 21985764։ doi:10.1016/j.oraloncology.2011.09.011 
  22. «Neoplastic fever: a neglected paraneoplastic syndrome»։ Support Care Cancer 13 (11): 870–7։ November 2005։ PMID 15864658։ doi:10.1007/s00520-005-0825-4 
  23. Rees JH (2004)։ «Paraneoplastic syndromes: When to suspect, how to confirm, and how to manage»։ J. Neurol. Neurosurg. Psychiatry։ 75 Suppl 2 (Suppl 2): ii43–50։ PMC 1765657։ PMID 15146039։ doi:10.1136/jnnp.2004.040378 
  24. «Paraneoplastic syndromes affecting the nervous system»։ Semin Oncol 33 (3): 270–98։ 2006։ PMID 16769417։ doi:10.1053/j.seminoncol.2006.03.008 
  25. «Prognostic factors of paraneoplastic pemphigus»։ Arch Dermatol 148 (10): 1165–72։ 2012։ PMID 22801794։ doi:10.1001/archdermatol.2012.1830 
  26. Kasperkiewicz Michael, Ellebrecht Christoph T., Takahashi Hayato, Yamagami Jun, Zillikens Detlef, Payne Aimee S., Amagai Masayuki (2017-05-11)։ «Pemphigus»։ Nature Reviews Disease Primers (անգլերեն) 3: 17026։ ISSN 2056-676X։ PMC 5901732 ։ PMID 28492232։ doi:10.1038/nrdp.2017.26 
  27. Hong Matthew K., Kong Jennifer, Namdarian Benjamin, Longano Anthony, Grummet Jeremy, Hovens Christopher M., Costello Anthony J., Corcoran Niall M. (December 2010)։ «Paraneoplastic syndromes in prostate cancer»։ Nature Reviews Urology (անգլերեն) 7 (12): 681–692։ ISSN 1759-4820։ PMID 21139643։ doi:10.1038/nrurol.2010.186 
  28. Yshii Lidia M., Hohlfeld Reinhard, Liblau Roland S. (December 2017)։ «Inflammatory CNS disease caused by immune checkpoint inhibitors: status and perspectives»։ Nature Reviews Neurology (անգլերեն) 13 (12): 755–763։ ISSN 1759-4766։ PMID 29104289։ doi:10.1038/nrneurol.2017.144 
  29. Querol Luis, Devaux Jérôme, Rojas-Garcia Ricard, Illa Isabel (September 2017)։ «Autoantibodies in chronic inflammatory neuropathies: diagnostic and therapeutic implications»։ Nature Reviews Neurology (անգլերեն) 13 (9): 533–547։ ISSN 1759-4766։ PMID 28708133։ doi:10.1038/nrneurol.2017.84 
  30. Graus F, Saiz A, Dalmau J (2010)։ «Antibodies and neuronal autoimmune disorders of the CNS»։ J. Neurol. 257 (4): 509–517։ PMID 20035430։ doi:10.1007/s00415-009-5431-9 
  31. Hannawi Y, et. al. (2013)։ «A case of severe chronic progressive axonal polyradiculoneuropathy temporally associated with anti-CV2/CRMP5 antibodies.»։ J. Clin. Neuromuscul. Dis 15 (1): 13–18։ PMID 23965404։ doi:10.1097/cnd.0b013e3182a04538 
  32. Lancaster E, et. al. (2011)։ «Investigations of Caspr2, an autoantigen of encephalitis and neuromyotonia»։ Ann. Neurol. 69 (2): 303–311։ PMC 3059252։ PMID 21387375։ doi:10.1002/ana.22297 
  33. van Sonderen A, et. al. (2016)։ «The clinical spectrum of Caspr2 antibody-associated disease.»։ Neurology 87 (5): 521–528։ PMC 4970662։ PMID 27371488։ doi:10.1212/wnl.0000000000002917