Տերատոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձվարանի փոքր ուռուցք (4 սմ)

Տերատոմա, ուռուցք, որն առաջանում է հյուսվածքների մի քանի տիպերից, ինչպես օրինակ՝ մազերից, մկաններից կամ ոսկրերից[1]։ Դրանք հիմնականում առաջանում են ձվարաններում, ամորձիներում կամ պոչուկոսկրում և ավելի հազվադեպ՝ մարմնի այլ մասերում[1]։ Եթե ուռուցքը փոքր չափի է, ապա ախտանիշները կարող են նվազ արտահայտված լինել[2]։ Ամորձիների տերատոման կարող է անցավ գնդիկի ներկայացված լինել[3]։ Բարդությունները կարող են ներառել ձվարանների ոլորումը, ամորձիների ոլորումը կամ Hydrops fetalis–ը[3][2][4]։

Սրանք սեռական բջիջների ուռուցքների տիպ են (ուռուցք, որն առաջանում է այն բջիջներից, որոնցից առաջանում եմ սպերմատոզոիդներն ու ձվաբջիջները)[5][6]։ Դրանք բաժանվում են երկու տեսակի՝ հասուն և անհաս[5]։ Հասուն տերատոմաները ներառում են դերմոիդ բշտերը և հիմնականում բարորակ են[6]։ Թերհաս տերատոմաները կարող են քաղցկեղային լինել[5][7]։ Ձվարանների շատ տերատոմաներ հասուն են[8]։ Հասուն մարդկանց շրջանում ամորձիների տերատոմաները մեծամասամբ քաղցկեղային են[9]։ Վերջնական ախտորոշումը հյուսվածքային բիոպսիայի վրա է հիմնված[10]։

Պոչուկի, ամորձու և ձվարանի տերատոմաների բուժումը սովորաբար վիրահատական է[11][12][13]։ Ամորձու և ձվարանի թերհաս տերատոմաները հաճախ բուժվում են նաև քիմիոթերապիայով[12][14]։

Մոտավորապես 30,000 նորածիններից 1–ը պոչուկոսկրում տերատոմա ունի, որն այն դարձնում է ամենատարածված ուռուցքն այդ տարիքային խմբում[11][15]։

Կանայք ավելի հաճախ հիվանդանում են, քան տղամարդիկ[11]։ Ձվարանի տերատոմաները կազմում են ձվարանի ուռուցքների շուրջ մեկ քառորդը և սովորաբար նկատվում են միջին տարիքում[14]։ Ամորձու տերատոման ամորձու քաղցկեղների գրեթե կեսն է կազմում[16]։ Դրանք կարող են և երեխաների, և հասուն մարդկանց մոտ հանդիպել[17]։ Անվանումը ծագել է հունարեն «հրեշ» և «ուռուցք» բառերից[18]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները կարող են հայտնաբերվել երեխաների և հասուն մարդկանց շրջանում։ Սաղմանային (էմբրիոնալ) ծագման տերատոմաները շատ հաճախ երեխաների շրջանում ծնվելիս են հայտնաբերվում, ավելի մեծ տարիքի երեխաների և սկսած պտղի ուտրաձայնային պատկերում։

Պտղի ախտորոշված տերատոմաների մեծ մասը սրբոսկրապոչուկային (Ալտմանի I, II և III տեսակներ) ու պարանոցային (վիզ) տերատոմաներն են։ Այս տերատոմաները կարող են հայտնաբերվել պրենատալ ռուտին ուլտրաձայնային քննության ընթացքում, քանի որ դրանք պտղի մարմնից են կազմվում և դեպի սաղմնային (ամնիոտիկ) հեղուկ են տարածվում։ Պտղի մարմնի ներսում գտվող տերատոմաները ուլտրաձայնային հետազոտությամբ դժվար տեսանելի են, ուստի հղի կնոջ արգանդի մագնիսառեզոնանսային շերտագրությունն ավելի ինֆորմոտիվ է[19][20]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները պտղի համար վտանգավոր չեն, բացառությամբ կամ մասս–էֆեկտի կամ դեպի ուռուցք արյան մեծ քանակի հոսքի (հայտնի որպես անոթային գողություն)։ Մասս–էֆեկտը հաճախ շրջակա օրգաններից հեղուկի նորմալ անցման խցանումից է բաղկացած։ Անոթային գողությունը պտղի սրտի վրա լարվածություն կարող է առաջացնել ու նույնիսկ սրտային անբավարարության բերել և, այդպիսով՝ կարելի է վերահսկել պտղի էխոկարդիոգրաֆիայով։

Տերատոմաները կարող են առաջացնել N-մեթիլ-D-ասպարտատ (NMDA) ընկալչային էնցեֆալիտ կոչվող աուտոիմուն հիվանդություն։ Այս իրավիճակում տերատոմաները կարող են NMDA ընկալիչների առանձնահատկություններով B բջիջներ պարունակել[21]։

Տեղում կամ հարակից օրգաններում վիրահատութունից հետո ետաճի ռիսկ կա[22]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տերատոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնորմի հասուն տերատոմա։ Ռեզեկցված ուռուցքի հորիզոնական կտրվածքը ճարպաֆիբրոզային հյուսվածք է, կալցիֆիկացված զոնաներ և մազեր պարունակող հարթ թաղանթով ակոսված մի քանի բշտային խոռոչներ։ Ձախ կողմի ներքևի անկյունում B5 բրոնխի ներգրավումն է պարզ երևում։

Հասուն տերատոման 0 աստիճանի տերատոմա է։ Հասուն տերատոմաները ձևաբանորեն և հյուսվածաբանորեն բարձր տարբերակված են և կարող են լինել կարծր, բշտային կամ կարծր ու բշտայինի համակցություն։ Հասուն տերատոման հաճախ հյուսվածքների մի քանի տարբեր տեսակներ է պարունակում, ինչպես մաշկից, մկանից և ոսկորից։ Մաշկը կարող է բշտին շրջապատել և հսկա քանակությամբ մազեր աճել (տես՝ դերմոիդ բուշտ)։ Հասուն տերատոմաները հւմնականում բարորակ են։ չարորակ հասուն տերատոմաները մի քանի որոշակի տեսակներ են։

Դերմոիդ բուշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերմոիդ բուշտը հասուն հասուն տերատոմա է, որը մազեր (երբեմն հսկա քանակությամբ) և նորմալ մաշկին ու էկտոդերմից ծագող այլ հյուսվեծքներին բնորոշ կառուցվածքներ է պարունակում։ Տերմինն շատ հաճախ կիրառվում է գանգի կարանների և կանանց ձվարանների տերատոմաների համար։

Պտուղ՝ պտղի մեջ և պտղանման տերատոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղ՝ պտղի մեջ (fetus in fetu) և պտղանման տերատոման հասուն տերատոմայի հազվագյուտ ձևեր են, որոնք չարորակ պտուղ հիշեցնող մեկ կամ ավելի կոմպոնենտներ են ներառում։ Երկու ձևերն էլ կարող են պարունակել կամ թվալ, թե պարունակում են ամբողջական օրգան–համակարգեր, մինչև անգամ մարմնի մեծ մասեր, ինչպես օրինակ՝ իրան կամ վերջույթներ։ Fetus in fetu–ն պտղանման տերատոմայից ողնաշար և երկկողմանի համաչափություն ունենալով է տարբերվում[23]։

Շատ հեղինակներ համաձայն են այն մտքին, որ պտղաձև տերատոմաները բարձր զարգացած հասուն տերտոմաներ են։ Fetus in fetu–ի մասին տվյալները հակասող են[23]։ Կարող է նաև բջջաբանական տարբերություն լինել՝ պտղանման տերատոման ձվարանների տերատոմաների դեպքում (գինեկոլոգներ) և fetus in fetu–ն ավելի հաճախ հետորովայնամզային տերատոմաների դեպքում է հաղորդվում (ընդհանուր վիրաբույժներ)։ Fetus in fetu–ն հաճախ մեկնաբանվում է որպես պտուղ, որն աճում է իր երկվորյակի ներսում։ Այսպես, այս մեկնաբանությունը երկվորյակների առաջացման հատուկ բարդություն է ենթադրում՝ մի քանիսից մեկը,, որը խմբավորվում է երկվորյակ–պարազիտ տերմինի ներքո։ Այս առումով ուշագրավ է, որ շատ դեպքերում fetus in fetu–ն հղվում է, որպես հասուն տերատոմայի ներսում գտնվող հեղուկով լցված բուշտ[24][25][26][27]։ Հասուն տերատոմայի ներսում գտնվող բշտեր կարող են մասակիորեն զարգացած օրգան–համակարգեր ունենալ։ Զեկույցները ներառում են մասնակի գանգի ոսկրեր, երկար ոսկրեր և ռուդիմենտային զարկող սրտի դեպքեր[28][29]։

Անկախ նրանից, թե fetus in fetu–ն և պտղանման տերատոման էությամբ մեկը, թե երկուսն են, դրանք տարբեր ձև են և չպետք է խառնել էկտոպիկ հղիությանը։

Ձվարանի խպիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Struma ovarii–ն (բառացի՝ ձվարանի խպիպ) հասուն տերատոմայի հազվագյուտ ձև է, որը մեծամասամբ թիրոիդ հյուսվածք է պարունակում։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաները պատկանում են ոչ սեմինոմատոզ առաջնային սեռական բջիջների ուռուցք (Ո.Ս.Ս.Բ.Ու.) անվամբ հայտնի ուռուցքների դասին։ Այս դասի բոլոր ուռուցքները պլյուրիպոտենտ բջիջների (առաջնային սեռական բջիջներ և սաղմնային բջիջներ) ոչ նորմալ զարգացման հետևանք են։ էմբրիոնալ ծագման տերատոմաները բնածին են։ Սաղմնաբջջային ծագման տերատոմաները և կարող են բնածին լինել, և չեն կարող (դա հայտնի չէ)։ Պլյուրիպոտենտ բջիջները պարզվում է կարևոր չեն, բացի նրանից, որ սահմանափակում են տերատոմայի՝ մարմնին տեղակայումը։

Սաղմնային բջիջներից ծագող տերատոմաները տղամարդկանց շրջանում հանդիպում են ամորձիներում, իսկ կանանց շրջանում՝ ձվարանաններում։ էմբրիոնային բջիջներից ծագող տերատոմաները սովորաբար միջին գծով են հանդիպում՝ ուղեղում, գանգի վրա այլ տեղամասերում, քթին, լեզվի վրա, լեզվի տակ և պարանոցին (պարանոցային տերատոմա), միջնորմ, հետորովայնամիզ և ամրացված են պոչուկին։ Տերատոմաները կարող են այլ տեղերում ևս հանդիպել խիստ հազվադեպ պարենքիմատոզ օրգաններում (հատկապես՝ սրտում և լյարդում) և խոռոչավոր օրգաններում (ինչպես օրինակ՝ ստամոքսում, միզապարկում) ու սովորաբար՝ գանգի կարաններում։

Հազվադեպ՝ ավելի բարդ մարմնի մասերում, ինչպես օրինակ՝ ատամներում, ուղեղանյութում[30], աչքերում[31][32] կամ իրանում կարող է հանդիպել[33]։

Ծագման տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերատոմաների ծագման վերբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն[34]։ Այդ տեսությունները չշփոթել չապացուցված այն տեսությանը, որ fetus in fetu–ն (տես ներքևում) բացարձակապես տերատոմա չէ, այլ գուցե երկվորյակ–պարազիտ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվարանում տերատոմա ցույց տվող ՀՇ՝ հարթ սահմաններով, հոծ մասով ճարպային գոյացություն, որը հավանաբար ատամ է։

Տերատոմաները կարծիք կա, որ արգանդում են ծագում, ուստի կարող են բնածին ուռուցք համարվել։ Տերատոմաներից շատերը մանկության կամ հասուն ընթացքում երկար ժամանակ չեն ախտորոշվում։ Հսկա ուռուցքները ավելի հավանական է, որ վաղ ախտորոշվեն։ Սրբանապոչուկային և պարանոցային տերատոմաները հաճախ նախածննդյան ուլտրաձայնային հետազոտությամբ են հայտնաբերվում։ Լրացուցիչ ախտորոշիչ եղանակները կարող են նախածննդյան ՄՌՇ–ն ներառել։ Հազվագյուտ դեպքերում ուռուցքն այնքան մեծ է լինում, որ պտուղը կարող է վնասվել կամ մահանալ։ Սրբանապոչուկային մեծ տերատոմաների դեպքում, պտղի արյան շրջանառության նշանակալի մասը վերաուղղվում է դեպի տերատոման (երևույթը կոչվում է հանման համախտանիշ), առաջացնելով սրտային անվբավարարություն կամ պտղի այտուց։ Որոշ դեպքերում ֆետալ վիրահատություն կարող է ցուցված լինել։

Նորածնային շրջանից հետո տերատոմայի ախտանիշները դրա տեղակայումից և օրգանի ծագումից են կախված։ Ձվարանի տերատոմաները հաճախ որովայնային կամ կոնքային ցավով են ներկայացվում, որն առաջանում է ձվարանի ոլորումից կամ դրա կապանների գրգռումից։ Վերջերս հայտանբերված վիճակը, որտեղ ձվարանի տերատոմաները էնցեֆալիտ են առաջացնում կապված են N-մեթիլ-D-ասպարտատի ընկալչի հակամարմնի (NMDAR) դեմ հակամարմնին հաճախ հղվում է որպես «Հակա–NMDA ընկալչային էնցեֆլիտ» ճանաչված լուրջ բարդություն է։ Հիվանդների շրջանում զարգանում է բազմաստիճանային հիվանդություն, որը փսիխոզից, հիշողության պակասից, կաթվածից և լեզվական անկումից պրոգրեսիվում է դեպի կատատոնիկ առանձնահատկություններով հաճախ պայմանավորված ոչ նորմալ շարժումներով չգիտակցված վիճակ և ինքնավար ու շնչառական անկայունություն[35]։ Ամորձու տերատոմաները ներկայացված են ամորձում շոշափելի զանգվածի տեսքով, միջընդերքի տերատոմաները հաճախ թոքերում կամ օդատար ուղիներում սեղմում են առաջացնում և կրցքավանդակի ցավի ձևով և/կամ շնչառական ախտանիշներով կարող են ներկայացված լինել։

Որոշ տերատոմաներ դեղնուցապարկի տարրեր են պարունակում, որոնք ալյֆա–ֆետոպրոտեին (AFP) է արտազատում։ Ալյֆա–ֆետոպրոտեինի հայտնաբերումը կարող է օգնել հաստատել ախտորոշումը և հաճախ որպես ախտադարձի կամ բուժման ազդեցության մարկեր է կիրառվում, սակայն որպես սկզբնական ախտորոշման մեթոդ հազվադեպ է օգտագործվում։ (Մայրական շիճուկը կամ մայրական շիճուկի ալյֆա–ֆետոպրոտեինը այլ ֆետալ վիճակների համար, ինչպիսիք են Դաունի համախտանիշը, spina bifida–ն և որովայնի պատի արատները, օրինակ՝ գաստրոշիզիսը, պիտանի սկրինինգային թեստ է։)

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնին տեղակայումը հաշվի չառնելով տերատոմաները քաղցկեղի փուլայնացման համակարգի համաձայն են դասակարգվում։ Դա ցույց է տալիս թե արդյոք քիմիոթերապիան կամ ճառագայթային թերապիան ի հավելումն վիրահատությանը կարող են անհրաժեշտ լինել։ Տերատոմաները հիմանականում Գոնսալեզ–Կրուսսի աստիճանական համակարգը օգտագոծելով են դասակարգվում[36]՝ 0 կամ հասուն (բարորակ), 1 կամ անհաս (հավանական բարորակ), 2 կամ անհաս (հավանական չարորակ՝ քաղցկեղային), 3 կամ ճշգրիտ չարորակ։ Եթե ուռուցքը ճշգրիտ չարորակ է, ապա այն քաղցկեղ է, որի համար լրացուցիչ քաղցկեղի փուլայնացում է կիրառվում։

Տերատոմաները դասակարգվում են նաև ըստ դրանց պարունակության՝ կարծր տերատոման միայն հյուսվածքներ (հնարավոր է ավելի շատ համալիր կառույցներ ներառող), բշտային տերատոման միայն հեղուկով կամ կիսահեղուկով լցված պարկ է պարունակում, ինչպես օրինակ՝ ուղեղ–ողնուղեղային հեղուկ, ճարպագեղձի սեկրետ կամ ճարպ, խառը տերատոման պարունակում է և պինդ, և բշտային բաղադրամասեր։ Բշտային տերատոմաները սովորաբար 0 աստիճանի են և հակառակը, 0 աստիճանի տերատոմաները միշտ բշտային են։

0, 1 և 2 աստիճանի մաքուր տերատոմաները ունակ են չարորակալ (3–րդ աստիճան), իսկ չարորակ մաքուր տերատոմաները կարող են մետաստազավորվել։ Չարորակի տրանսֆորմացվելու ունակ տերատոմաների այս հազվագյուտ տեսակները կարող են չարորակ գոյացությունների սոմատիկ տարրեր (ոչ թե առաջնային սեռական բջիջներ) պարունակել, ինչպես օրինակ՝ լեյկեմիան, կարցինոման կամ սարկոման[37]։ Տերատոման կարող է սեռական բջիջների այլ ուռուցքներ պարունակել, որի դեպքում այն մաքուր տերատոմա չի լինի, այլ, ավելի ճիշտ առաջնային սեռական բջիջների խառը չարորակ ուռուցք։ Նորածինների և երեխաների շրջանում այս տարրերը սովորաբար էնդոդերմալ ծոցի ուռուցք են, որին խորիոկարցինոման է հետևում։ Եվ վերջապես, տերատոման կարող է մաքուր ու ոչ չարորակ լինել, սակայն բարձր ագրեսիվություն ցուցաբերել, օրինակ է բերվում աճող տերատոմայի համախտանիշը, որտեղ քիմիոթերապիայով ոչնչացվում է խառը ուռուցքը, սակայն մաքուր տերատոման մնում է, որն էլ պարադոքսալ կերպով սկսում է շատ արագ աճել[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «NCI Dictionary of Cancer Terms»։ National Cancer Institute։ 2011-02-02։ Վերցված է 20 December 2017 
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NORD2007 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 Raja Shahzad G. (2007)։ Access to Surgery: 500 single best answer questions in general and systematic pathology (անգլերեն)։ PasTest Ltd։ էջ 508։ ISBN 9781905635368 
  4. Saba Luca, Acharya U. Rajendra, Guerriero Stefano, Suri Jasjit S. (2014)։ Ovarian Neoplasm Imaging (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 165։ ISBN 9781461486336 
  5. 5,0 5,1 5,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NCI20172 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 «Mature teratoma»։ National Cancer Institute։ 2011-02-02։ Վերցված է 20 December 2017 
  7. Noor Mohd Rushdan Md, Hseon Tay Eng, Jeffrey Low Jen Hui (2014)։ Gynaecologic Cancer: A Handbook for Students and Practitioners (անգլերեն)։ CRC Press։ էջ 446։ ISBN 9789814463065 
  8. Falcone Tommaso, Hurd William W. (2007)։ Clinical Reproductive Medicine and Surgery (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 749։ ISBN 978-0323033091 
  9. Oyasu Ryoichi, Yang Ximing J, Yoshida Osamu (2009)։ Questions in Daily Urologic Practice: Updates for Urologists and Diagnostic Pathologists (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 253։ ISBN 9784431728191 
  10. «Sacrococcygeal Teratoma»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2007։ Վերցված է 20 December 2017 
  11. 11,0 11,1 11,2 Davies Mark, Inglis Garry, Jardine Luke, Koorts Pieter (2012)։ Antenatal Consults: A Guide for Neonatologists and Paediatricians - E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 298։ ISBN 978-0729581080 
  12. 12,0 12,1 Price Pat, Sikora Karol, Illidge Tim (2008)։ Treatment of Cancer Fifth Edition (անգլերեն)։ CRC Press։ էջ 713։ ISBN 9780340912218 
  13. Hillard Paula J Adams, Hillard Paula Adams (2008)։ The 5-minute Obstetrics and Gynecology Consult (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 140։ ISBN 9780781769426 
  14. 14,0 14,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Fal20072 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Corton Marlene M, Leveno Kenneth J, Bloom Steven L, Hoffman Barbara L (2014)։ Williams Obstetrics 24/E (EBOOK) (անգլերեն)։ McGraw Hill Professional։ էջ Chapter 16։ ISBN 9780071798945 
  16. Hart I, Newton RW (2012)։ Endocrinology (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 157։ ISBN 9789401092982 
  17. McDougal W Scott, Wein Alan J, Kavoussi Louis R, Novick Andrew C, Partin Alan W, Peters Craig A., Ramchandani Parvati (2011)։ Campbell-Walsh Urology 10th Edition Review E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 663։ ISBN 978-1455723171 
  18. Chang Alfred E, Ganz Patricia A, Hayes Daniel F, Kinsella Timothy, Pass Harvey I, Schiller Joan H, Stone Richard M, Strecher Victor (2007)։ Oncology: An Evidence-Based Approach (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 848։ ISBN 9780387310565 
  19. «Diagnosis and characterization of fetal sacrococcygeal teratoma with prenatal MRI»։ AJR Am J Roentgenol 187 (4): W350–6։ 2006։ PMID 16985105։ doi:10.2214/AJR.05.0152 
  20. «Pediatric presacral masses»։ Radiographics 26 (3): 833–57։ 2006։ PMID 16702458։ doi:10.1148/rg.263055102 
  21. Makuch M, Wilson R, Al-Diwani A, Varley J, Kienzler AK, Taylor J, Berretta A, Fowler D, Lennox B, Leite MI, Waters P, Irani SR (March 2018)։ «N-methyl-D-aspartate receptor antibody production from germinal center reactions: Therapeutic implications.»։ Annals of Neurology 83 (3): 553–561։ PMC 5925521 ։ PMID 29406578։ doi:10.1002/ana.25173 
  22. Choi KW, Jeon WJ, Chae HB, Park SM, Youn SJ, Shin HM, Sung RH, Lee SJ (September 2003)։ «A recurred case of a mature ovarian teratoma presenting as a rectal mass»։ The Korean Journal of Gastroenterology (Korean) 42 (3): 242–245։ PMID 14532748 
  23. 23,0 23,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Gonzalez-Crussi1982 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. «Ovarian fetiform teratoma (homunculus) in a 9-year-old girl»։ International Journal of Gynecological Pathology 2 (4): 392–402։ 1984։ PMID 6724790։ doi:10.1097/00004347-198404000-00007 
  25. «Fetus-in-fetu: parasite or neoplasm? A study of two cases»։ Fetal Diagn. Ther. 22 (5): 383–88։ 2007։ PMID 17556829։ doi:10.1159/000103301 
  26. «Fetus in fetu»։ Can J Urol 13 (5): 3277–78։ 2006։ PMID 17076951 
  27. «Fetus-in-fetu in the pelvis: report of a case and literature review»։ Ann. Acad. Med. Singap. 34 (10): 646–49։ 2005։ PMID 16382253 
  28. Lee YH, Kim SG, Choi SH, Kim IS, Kim SH (December 2003)։ «Ovarian mature cystic teratoma containing homunculus: A case report»։ Journal of Korean Medical Science 18 (6): 905–907։ PMC 3055135։ PMID 14676454։ doi:10.3346/jkms.2003.18.6.905։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին 
  29. «Sacrococcygeal heart: a very rare differentiation in teratoma»։ European Journal of Pediatric Surgery 12 (4): 278–80։ 2002։ PMID 12369008։ doi:10.1055/s-2002-34483 
  30. Masayuki Shintaku (January 2, 2017)։ «Well-formed cerebellum and brainstem-like structures in a mature ovarian teratoma: Neuropathological observations»։ Neuropathology (en-US) 37 (2): 122–128։ doi:10.1111/neup.12360 
  31. «Fetus-in-fetu: report of a case»։ American Journal of Clinical Pathology 82 (1): 115–19։ July 1984։ PMID 6540049։ doi:10.1093/ajcp/82.1.115 
  32. «Huge fetal sacrococcygeal teratoma with a completely formed eye and intratumoral DNA ploidy heterogeneity»։ Pediatric and Developmental Pathology 2 (1): 50–57։ 1999։ PMID 9841706։ doi:10.1007/s100249900089 
  33. «Fetus in fetu: two case reports and review of literature»։ Pediatric Surgery International 25 (3): 289–92։ March 2009։ PMID 19184054։ doi:10.1007/s00383-009-2328-8 
  34. Gonzalez-Crussi F (1982) Extragonadal Teratomas. Atlas of Tumor Pathology, Second Series, Fascicle 18. Armed Forces Institute of Pathology, Washington D.C.
  35. «Clinical experience and laboratory investigations in patients with anti-NMDAR encephalitis»։ Lancet Neurol 10 (1): 63–74։ January 2011։ PMC 3158385։ PMID 21163445։ doi:10.1016/S1474-4422(10)70253-2 
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Gonzalez-Crussi19823 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. «Pathology and molecular biology of teratomas in childhood and adolescence»։ Klinische Pädiatrie 218 (6): 296–302։ 2006։ PMID 17080330։ doi:10.1055/s-2006-942271 
  38. Scavuzzo Anna, Santana Ríos Zael Arturo, Noverón Nancy Reynoso, Jimenez Ríos Miguel Angel (2014)։ «Growing Teratoma Syndrome»։ Case Reports in Urology 2014: 139425։ ISSN 2090-696X։ PMC 4150507։ PMID 25197607։ doi:10.1155/2014/139425