Կուշինգի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուշինգի համախտանիշ
Մարդու դեմքի բնորոշ փոփոխություններ՝ ինհալացիոն ֆլուտիկազոնով բուժումի սկզբից 3 ամիս հետո[1]
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն, ախտանիշ կամ նշան և հիվանդության կարգ
ՊատճառԿորտիզոլի երկար ազդեցություն[2]
Հիվանդության ախտանշաններԲարձր զարկերակային ճնշում, որովայնային ճարպակալում՝ բարակ ձեռքերով և ոտքերով, կարմրավուն բծեր, կիսալուսնաձև դեմք, ուսերի միջև ճարպի հավաքում, մկանային թուլություն, ակնե, փխրուն մաշկ[3]
Բժշկական մասնագիտությունՆերզատաբանություն
Անվանվել էՀարվի Ուիլյամ Կուշինգ
ՀոմանիշներՀիպերկորտիզոլիզմ, Իցենկո-Կուշինգի համախտանիշ, հիպերադրենոկորտիցիզմ
ԱխտորոշումՊահանջում է մի քանի քայլ[4]
ԲուժումԿախված է հիմքում ընկած պատճառից[5]
Սկիզբը20–50 տարեկանից[2]
ԿանխատեսումՍովորաբար լավ է բուժման դեպքում[6]
Հանդիպման հաճախականությունՏարեկան 2–3 միլիոն մարդ[7]
 Cushing's syndrome Վիքիպահեստում

Կուշինգի համախտանիշ, գլյուկոկորտիկոիդների, օրինակ՝ կորտիզոլի, երկարատև ազդեցության պատճառով[2][8][9] առաջացող ախտանիշների և նշանների ամբողջություն։ Նշանները և ախտանիշները ներառում են բարձր զարկերակային ճնշումը, որովայնային ճարպակալումը՝ բարակ ձեռքերով և ոտքերով, կարմրավուն բծերը, կիսալուսնաձև դեմքը, ճարպի կուտակումը ուսերի միջև, մկանային թուլությունը, ոսկրերի փխրունությունը, ակնեն և փխրուն մաշկը, որը դժվար է վերականգնվում[3]։ Կանանց մոտ լինում է մազակալում և դաշտանային ցիկլի խանգարում[3]։ Կարող է դիտվել նաև տրամադրության փոփոխություն, գլխացավեր և քրոնիկ հոգնածության զգացում[3]։

Կուշինգի համախտանիշը առաջանում է կորտիզոլի նման դեղորայքների, օրինակ՝ պրեդնիզոլոնի շատ օգտագործումից կամ ուռուցքի պատճառով, որը կա՛մ արտադրում է կորտիզոլ, կա՛մ ազդում է մակերիկամների վրա՝ խթանելով գլյուկոկորտիկոիդների արտադրությունը[10]։ Հիպոֆիզի ադենոմայի հետ կապված խանգարումը հայտնի է որպես Կուշինգի հիվանդություն[2]։ Այն դեղորայքներից հետո Կուշինգի համախտանիշի առաջացման երկրորդ պատճառն է[2]։ Բազմաթիվ այլ ուռուցքներ նույնպես կարող են առաջացնել Կուշինգի համախտանիշ[2][11]։ Դրանցից մի քանիսը կապված են ժառանգական հիվանդությունների հետ, որոնցից է տիպ 1 բազմակի էնդոկրին նեոպլազիան և Քերնիի համալիրը[7]։ Ախտորոշումը կատարվում է մի քանի փուլով[4]։ Առաջին հերթին պարզվում է, թե ինչ դեղորայք է ընդունում հիվանդը[4]։ Երկրորդ հերթին որոշվում է կորտիզոլի մակարդակը մեզում, թքում և արյան մեջ՝ դեքսամետազոնային թեստից հետո[4]։ Եթե այդ թեստի արդյունքները նորմալ չեն լինում, ապա կորտիզոլի մակարդակը չափվում է ուշ գիշերը[4]։ Եթե կորտիզոլի մակարդակը մնում է բարձր, ապա որոշում են ԱԿՏՀ մակարդակը[4]։

Մեծ մաս դեպքերում բուժվում է[6]։ Եթե առաջանում է դեղորայքի պատճառով, ապա դեղաչափը կարելի է աստիճանաբար իջեցնել կամ դեղը աստիճանաբար հանել[5][12]։ Եթե առաջանում է ուռուցքի պատճառով, ապա բուժվում է վիրահատության, ճառագայթման և քիմիոթերապիայի միջոցով[5]։ Եթե ախտահարվում է հիպոֆիզը, ապա կարիք կլինի օգտագործել դեղորայք, որոնք կլրացնեն հիպոֆիզի կորցրած գործառույթները[5]։ Բուժման դեպքում ապրելիությունը սովորաբար նորմալ է[6]։ Այն մարդկիկ, որոնց ուռուցքները տարբեր պատճառներից ելնելով հնարավոր չէ հեռացնել, մահվան մեծ ռիսկ ունեն[13]։

Մոտ 2-3 մարդ է տարեկան ախտարահվում՝ 1 միլիոն մարդու հաշվարկով[7]։ Հիմնականում ախտահարվում են 20-ից 50 տարեկան մարդիկ[2]։ Կանայք ախտահարվում են տղամարդկանցից 3 անգամ հաճախ[7] A mild degree of overproduction of cortisol without obvious symptoms, however, is more common.[14]։ Կուշինգի համախտանիշը առաջին անգամ նկարագրվել է ամերիկացի նյարդավիրաբույժ Հարվեյ Կուշինգի կողմից՝ 1932 թվականին[15]։ Կուշինգի համախտանիշ կարող է առաջանալ նաև այլ կենդանիների մոտ՝ կատուների, շների և ձիերի[16][17]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգի համախտանիշի ախտանիշներ[18]
Մազակալում և բծեր՝ դեղորայքով առաջացած Կուշինգի համախտանիշի դեպքում[1]
Կուշինգի համախտանիշի բնորոշնշաններ՝ կիսալուսնաձև դեմք, ակնե, կարմրավուն մաշկ, կենտրոնական (որովայնային) ճարպակալում, մկանային թուլություն[19]

Ախտանիշները ներառում են արագ ճարպակալումը՝ հիմնականում որովայնի և դեմքի շրջանում առանց վերջույթների ընդգրկման (կենտտրոնական ճարպակալում)։ Բնորոշ նշաններից են ճարպային բարձիկները անրակի շուրջ, պարանոցի հետևում (բիզոնի սապատ) և դեմքի վրա (կիսալուսնաձև դեմք)։ Այլ ախտանիշներից են գերքրտնարտադրությունը, մազանոթների լայնացումները, մաշկի և լորձաթաղանթների բարակումը (ինչի պատճառով մաշկը հեշտ է վնասվում և չորանում է), կարմիր կամ վարդագույն զոլերը (Կուշինգի համախտանիշի ժամանակ մաշկը ձգվում է, դառնում է բարակ և թուլացած, որի արդյունքում առաջանում է արյունահոսություն) որովայնի, հետույքի, ձեռքերի, ոտքերի, կրծքերի վրա, պրոքսիմալ մկանային թուլություն (ազդրեր, ուսեր), հիրսուիտիզմ (տղամարդկային տիպի մազակալում), ճաղատացում և/կամ շատ չոր, փխրուն մազեր։ Կուշինգի համախտանիշի դեպքում հազվադեպ կարող է առաջանալ հիպոկալցեմիա։ Կորտիզոլի ավել քանակը կարող է ազդել էնդոկրին համակարգի վրա և առաջացնել անքնություն, արոմատազայի պաշարում, լիբիդոյի իջեցում, տղամարդկանց իմպոտենցիա, ամենորեա/օլիգոմենորեա, անպտղություն կանանց մոտ՝ անդրոգենների բարձր քանակի պատճառով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենորեան առաջանում է կորտիզոլի մեծ քանակի պատճառով, որը ազդում է հիպոթալամուսի վրա և իջնում է գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի մակարդակը (ԳՌՀ)[20]։

Կուշինգի համախտանիշի ժամանակ դիտվող բազմաթիվ նշաններ հայտնաբերվում են մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, որոնցից են ինսուլինային ռեզիստենտականությունը, հիպերտենզիան, ճարպակալումը և արյան մեջ եռգլիցերիդների մակարդակի բարձրացումը[21]։

Ճանաչողական խանգարումները, որոնցից են հիշողության և ուշադրության խանգարումը, դեպրեսիան կապված են կորտիզոլի բարձր քանակի հետ[22] և կարող են լինել Կուշինգի համախտանիշի վաղ նշան։ Դեպրեսիան և տագնապային խանգարումները նույնպես հաճախ են հանդիպում[23]։

Կուշինգի համախտանիշի ժամանակ կարող են ի հայտ գալ մաշկի փոփոխություններ, որոնք ներառում են դիմային ակնեն, մակերեսային սնկային ախտահարումները և բնորոշ ատրոֆիկ, վարդագույն զոլերը որովայնի վրա[24]:500։

Այլ նշաններից են պոլիուրիան (և դրա հետ միասին պոլիդիպսիան՝ ուժեղացած ծարավի զգացումը), մնայուն հիպերտենզիան (կորտիզոլի՝ նորադրենալինի անոթասեղմիչ ազդեցությունը ուժեղացնելու պատճառով), ինսուլինային ռեզիստենտությունը (հատկապես հաճախ է հանդիպում ԱԿՏՀ-ի հիպոֆիզից դուրս արտադրվելու դեպքում), արյան մեջ շաքարի մեծ քանակը, որը կարող է բերել շաքարային դիաբետի։ Ինսուլինային ռեզիստենտության հետ մեկտեղ լինում են մաշկային փոփոխություններ, որոնցից են սև ականթոզը վզի շուրջ և անութափոսում։ Չբուժված Կուշինգի համախտանիշը կարող է բերել սրտի հիվանդության և մահվան։ Կորտիզոլը կարող է նաև ցուցաբերել միներալոկորտիկոիդային ազդեցություն մեծ կոնցենտրացիաների դեպքում, որը ավելի կուժեղացնի հիպերտենզիան և կբերի հիպոկալեմիայի (հաճախ է ԱԿՏՀ էկտոպիկ արտադրության դեպքում) և հիպերնատրեմիայի (Na+ իոնների բարձրացած կոնցենտրացիա պլազմայում)։ Հետագայում կորտիզոլի բարձր քանակը կարող է բերել ստամոքսաղիքային խանգարումների, օպորտունիստական ինֆեկցիաների, վերքերի ապաքինման վատացման՝ իմունային համակարգի և բորբոքային պատասխանի ճնշման պատճառով։ Օստեոպորոզը նույնպես հանդիպում է Կուշինգի համախտանիշի ժամանակ, քանքի օստեոբլաստների ակտիվությունը թուլանում է։ Կուշինգի համախտանիշը կարող է առաջացնել հոդացավ, հատկապես ազդրի հոդերում, ուսերում և մեջքի ստորին հատվածում։

Կարող են առաջանալ ուղեղի փոփոխություններ, օրինակ՝ ուղեղային ատրոֆիա[25]։ Այս ատրոֆիան կապված է գլյուկոկորտիկոիդային ընկալիչների մեծ քանակով ուղեղի հատվածների հետ, որոնցից է հիպոկամպը։ Որպես արդյունք դիտվում են անձի հոգեբանական շեղումներ[26][27][28][29]։

  • Քաշի արագ հավաքում
  • Տրամադրության խանգարում, տագնապայնություն կամ դեպրեսիա
  • Մկանային և ոսկրային թուլություն
  • Հիշողության և ուշադրության խանգարում
  • Օստեոպորոզ
  • Շաքարային դիաբետ
  • Հիպերտենզիա
  • Իմունային համակարգի ճնշում
  • Քնի խանգարումներ
  • Դաշտանի խանգարումներ՝ ամենորեա
  • Կանանց անպտղություն
  • Տղամարդկանց իմպոտենցիա
  • Հիրսուիտիզմ
  • Ճաղատացում
  • Հիպերխոլեստերոլեմիա

Հիպերպիգմենտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգի հիվանդության ժամանակ ԱԿՏՀ մեծ քանակների պատճառով կարող է առաջանալ հիպերպիգմենտացիա։ Այն առաջանում է մելանոցիտ-խթանող հորմոնի մեծ քանակների պատճառով, որը ԱԿՏՀ սինթեզի ժամանակ է առաջանում։ Որպես ալտերնատիվ տարբերակ առաջարկվում է, որ ԱԿՏՀ, β-լիպոտրոպինի, γ-լիպոտրոպինի բարձր քանակները կարող են ազդել մելանոկորտին 1 ընկալիչների վրա։ Կուշինգի հիվանդություն կարող է առաջանալ ԱԿՏՀ էկտոպիկ արտադրության պատճառով, որը կարող է արտադրվել թոքի մանրաբջջային քաղցկեղի ժամանակ։

Երբ Կուշինգի համախտանիշը առաջանում մակերիկամներում կորտիզոլի մեծ քանակների արտադրության պատճառով (ադենոմա կամ հիպերպլազիա), հետադարձ բացասական կապի պատճառով իջնում է ԱԿՏՀ արտադրությունը մակուղեղում։ Այս դեպքերում ԱԿՏՀ մակարդակը մնում է ցածր և չի առաջանում հիպերպիգմենտացիա։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգի համախտանիշ կարող է առաջանալ գլյուկոկորտիկոիդների մեծ քանակի բերող ցանկացած պատճառից, որը կարող է լինել դեղերի կամ ներքին խնդիրների հետևանքով[9][30]։ Որոշ աղբյուրներ չեն դիտարկում դեղերի պատճառով առաջացած վիճակը որպես Կուշինգի համախտանիշ, որի փոխարեն օգտագործում են "Կուշինգոիդ" անվանումը՝ շեշտելով այս վիճակի նմանակումը Կուշինգի համախտանիշին[30][31][32]։

Կուշինգի հիվանդությունը Կուշինգի համախտանիշի հատուկ տեսակ է, որը առաջանում է ԱԿՏՀ մեծ քանակներ արտադրող մակուղեղի ուռուցքի պատճառով։ ԱԿՏՀ մեծ քանակները խթանում են մակերիկամը կորտիզոլի մեծ քանակներ արտադրելու համար, որի պատճառով առաջանում է հիվանդությունը։ Կուշինգի հիվանդության բոլոր դեպքերում դիտվում է Կուշինգի համախտանիշ, բայց ոչ բոլոր Կուշինգի համախտանիշներն են պայմանավորված Կուշինգի հիվանդությամբ։ Կուշինգի համախտանիշի մի քանի հնարավոր պատճառներ հայտնի են։

Էկզոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգի համախտանիշի ամենահաճախ պատճառն է այլ հիվանդության բուժման համար նշանակված գլյուկոկորտիկոիդներով բուժումը (յաթրոգեն Կուշինգի համախտանիշ։ Գլյուկոկորտիկոիդները օգտագործվում են տարբեր հիվնադությունների բուժման համար, որոնցից են ասթման և ռևմատոիդ արթրիտը։ Օգտագործվում է նաև փոխպատվաստումից հետո իմունաճնշման համար։ Սինթետիկ ԱԿՏՀ օգտագործումից նույնպես կարող է առաջանալ Կուշինգի համախտանիշ, սակայն ԱԿՏՀ-ն ավելի քիչ է նշանակվում իր արժեքից ելնելով։ Հազվադեպ, Կուշինգի համախտանիշ կարող է առաջանալ նաև մեդրօքսիպրոգեստերոնի ացետատի օգտագործումից[33][34]։ Էկզոգեն Կուշինգի համախտանիշի ժամանակ մակերիկամները աստիճանաբար կարող են ատրոֆիայի ենթարկվել ԱԿՏՀ պակասից, որի արտադրությունը ճնշված է լինում նշանակված գլյուկոկորտիկոիդների ազդեցությամբ։ Օգտագործման կտրուկ դադարեցումից կարող է առաջանալ կյանքին վտանգ սպառնացող մակերիկամային սուր անբավարարություն, որի պատճառով ռեղաչափը պետք է իջեցնել աստիճանաբար, որպեսզի կորտիզոլի ներքին արտադրությունը կարողանա վերսկսվել։ Որոշ դեպքերում հիվանդների մոտ երբեք չի լինում կորտիզոլի նորմալ մակարդակով արտադրություն, որի պատճառով նրանք պետք է ամբողջ կյանքի ընթացքում օգտագործեն գլյուկոկորտիկոիդների ֆիզիոլոգիական դեղաչափեր[31][35]։

Կուշինգի համախտանիշը մանկական հասակում հատկապես հազվադեպ է և առաջանում է գլյուկոկորտիկոիդային դեղորայքի օգտագործումից[36]։

Էնդոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոգեն Կուշինգի համախտանիշը առաջանում է կորտիզոլի ներքին արտադրության խանգարման պատճառով։ Նորմայում, մակուղեղում անհրաժեշտության դեպքում արտադրվում է ԱԿՏՀ, որը խթանում է մակերիկամներից կորտիզոլի արտազատումը։

  • Մակուղեղային Կուշինգի համախտանիշի դեպքում մակուղեղի բարորակ ադենոման արտադրում է ԱԿՏՀ։ Հայտնի է նաև Կուշինգի հիվանդությունը, որը կազմում է էնդոգեն Կուշինգի համախտանիշի դեպքերի 70%-ը[37]։
  • Մակերիկամային Կուշինգի համախտանիշի դեպքում մակուղեղի ուռուցքից, հիպերպլաստիկ մակերիկամներից, հանգույցային գեղձային հիպերպլազիայով մակերիկամներից արտադրվում է մեծ քանակի կորտիզոլ։
  • Մակուղեղ-մակերիկամային համակարգից դուրս գտնվող ուռուցքները կարող են արտադրել ԱԿՏՀ (երբեմն ԿՌՀ-ի հետ միասին), որը ազդում է մակերիկամների վրա։ Այս էթիոլոգիան կոչվում է էկտոպիկ կամ պարանեոպլաստիկ Կուշինգի համախտանիշ և հանդիպում է թոքի մանրաբջջային քաղցկեղի ժամանակ[38]։
  • Վերջիվերջո, հազվադեպ հանդիպում են ԿՌՀ արտադրող ուռուցքներ (առանց ԱԿՏՀ արտադրության), որոնց ազդեցությամբ խթանվում է ԱԿՏՀ արտադրությունը[39]։

Պսևդո-Կուշինգի համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիզոլի բարձր քանակներ կարող են դիտվել նաև էստրոգեն պարունակող օրալ հակաբեղմնավորիչների օգտագործման դեպքում, որոնց կազմի մեջ եղած հորմոնների պատճառով առաջանում է պսևդո-Կուշինգի համախտանի։ Էստրոգենը կարող է բարձրացնել կորտիզոլ կապող գլոբուլինի մակարդակը և առաջացնել կորտիզոլի ընդհանուր մակարդակի բարձրացում։ Չնայած դրա, ազատ կորտիզոլի մակարդակը, որը մարդու ակտիվ հորմոնն է, 24-ժամյա հետազոտության ընթացքում մեզի մեջ լինում է նորմալ մակարդակի[40]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոթալամուսը գտնվում է ուղեղում, իսկ մակուղեղը դրա առջևում է։ Հիպոթալամուսի հարփորոքային կորիզները արտադրում են կորտիկոտրոպին-ռելիզինգ հորմոն (ԿՌՀ), որը խթանում է մակուղեղը և արտադրվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ԱԿՏՀ)։ ԱԿՏՀ-ն մտնում է արյան հուն և հասնում է մինչև մակերիկամ, որտեղ այն խթանում է կորտիզոլի արտադրությունը։ Կորտիզոլը արտադրվում է մակերիկամի կեղևի խրձային գոտում՝ ԱԿՏՀ ազդեցությունից։ Կորտիզոլի մեծացած քանակները հետադարձ բացասական կապով ազդում են հիպոթալամուսի ԿՌՀ-ի վրա, որի պատճառով իջնում է մակուղեղից արտադրվող ԱԿՏՀ քանակը։

Կուշինգի համախտանիշը վերաբերում է կորտիզոլի բարձրացած քանակով ցանկացած վիճակի (քանզի համախտանիշը նշանակում է ախտանիշների խումբ)։ Կուշինգի համախտանիշի պատճառներից մեկը կորտիզոլ արտազատեղ ադենոման է մակերիկամում (առաջնային հիպերկորտիզոլիզմ/հիպերկորտիցիզմ)։ Ադենոմայի պատճառով արյան մեջ կորտիզոլի մակարդակը շատ է բարձրանում և հետադարձ բացասական կապի պատճառով ԱԿՏՀ մակարդակը շատ է իջնում։

Կուշինգի հիվանդությունը վերաբերաբերում է միայն երկրորդային հիպերկորտիզոլիզմին, որը առաջանում է մակուղեղի ադենոմայից արտադրվող ԱԿՏՀ մեծ քանակների, կամ հիպոթալամուսի կողմից արտադրվող ԿՌՀ մեծ քանակի պատճառով։ Արդյունքում, արյան մեջ բարձրանում է ԱԿՏՀ մակարդակը, որի արդյունքում նաև մակերիկամներում արտադրվող կորտիզոլի քանակը։ ԱԿՏՀ քանակը մնում է բարձր, քանզի ուռուցքի վրա չի ազդում կորտիզոլի մեծ քանակների հետադարձ բացասական կապը։

ԱԿՏՀ շատ մեծ քանակների պատճառով առաջացող Կուշինգի համախտանիշը հայտնի է որպես էկտոպիկ Կուշինգի համախտանիշ[41]։ Այն հայտնաբերվում է պարանեոպլաստիկ համախտանիշի ժամանակ։

Կուշինգի համախտանիշ կասկածելու դեպքում կատարվում է դեքսամետազոնային թեստ (դեքսամետազոնի օգտագործում, կորտիզոլի և ԱԿՏՀ մակարդակների հաճախակի չափում), 24-ժամյա մեզի կորտիզոլի մակարդակի որոշում[42]։ Դեքսամետազոնը գլյուկոկորտիկոիդ է և ունի կորտիզոլի նման ազդեցություն, ներառյալ հետադարձ բացասական կապը մակուղեղի վրա։ Դեքսամետազոն օգտագործելուց հետո արյան կորտիզոլի >50 նմոլ/լ (1.81 µգ/դլ) մակարդակը կվկայի էկտոպիկ ԱԿՏՀ արտադրության կամ մակերիկամի ադենոմայի մասին։ ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկողության կողմից առաջարկված նոր մեթոդը, որի ժամանակ 24 ժամվա ընթացքում չափում են թքի մեջ կորտիզոլի մակարդակը, շատ զգայուն է և ցույց է տալիս կորտիզոլի բարձր մակարդակը Կուշինգի համախտանիշի դեպքում։ Անհրաժեշտություն է ծագում նաև չափել այլ մակուղեղային հորմոնների մակարդակները։ Տեսադաշտերի հետազոտությունը պետք է կատարել մակուղեղի ադենոմայի կասկածի դեպքում, որը կարող է ճնշել տեսողական խաչվածքը և առաջացնել բիտեմպորալ հեմիանօպիա։

Երբ այս թեստերից որևէ մեկը դրական է, կատարվում է մակերիկամի համակարգչային շերտագրություն և մակուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն։ Երբեմն անհրաժեշտ է լինում կատարել յոդոխոլեստերոլով սցինտիգրաֆիա։ Երբեմն անհրաժեշտ է կատարել տարբեր երակների կաթետերիզացիա և ԱԿՏՀ մակարդակի որոշում։ Շատ դեպքերում Կուշինգի համախտանիշ առաջացնող ուռուցքները 2 մմ-ից փոքր են և դժվար են ախտորոշվում մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրություններով։ Հաստատված Կուշինգի համախտանիշով 261 հիվանդների հետազոտության արդյունքում պարզվեց, որ միայն 48%-ի մոտ էր հայտնաբերվել մակուղեղի փոփոխություն մագնիսառեզոնանսային հետազոտությունով՝ վիրահատությունից առաջ[43]։

Պլազմայի ԿՌՀ մակարդակները ադեկվատ չեն ախտորոշման ժամանակ (ԿՌՀ արտադրող ուռուցքների բացառությամբ)՝ նոսրացման և կորտիկոտրոպին ռելիզին հորմոն կապող սպիտակուցի հետ կապվելու պատճառով[44]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգի համախտանիշը կարող է ախտորոշվել մի քանի թեստերի միջոցով, որոնցից են[45]՝

  • Դեքսամետազոնային թեստ
  • Թքի կորտիզոլի մակարդակի որոշում

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուշինգոիդ ախտանիշների ախտանիշները հիմնականում առաջանում են կորտիկոստերոիդային դեղերից, որոնք օգտագործվում են ասթմայի, հոդաբորբի, էկզեմայի և այլ բորբոքային վիճակների բուժման համար։ Հետևաբար, հիվանդների մեծ մասի դեպքում բուժումը կատարվում է ախտանիշներ առաջացնող դեղի դեղաչափի աստիճանաբար իջեցում։

Մակերիկամի ադենոմա հայտնաբերելու դեպքում այն հեռացվում է վիրահատական եղանակով։ ԱԿՏՀ արտադրող մակուղեղի ադենոման պետք է հեռացվի ախտորոշումից հետո։ Անկախ ադենոմայի տեղակայումից, հիվանդների մեծ մասը վիրահատությունից հետո ստանում է ստերոիդային բուժում, քանզի մակուղեղի երկարատև ԱԿՏՀ արտադրության ճնշումը աստիճանաբար է վերականգնվում։ Երկու մակերիկամների հեռացված լինելու դեպքում կատարվում է հիդրոկորտիզոնով կամ պրեդնիզոլոնով բուժում։

Հայտնաբերվել է, որ որոշ դեղեր ճնշում են կորտիզոլի արտադրությունը (կետոկոնազոկոնազոլ, մեթիրապոն), բայց դրանք ունենց սահմանափակ արդյունավետություն և կիրառվում են վիրահատությունից հրաժարվելու դեպքում։ Միֆեպրիստոնը գլյուկոկորտիկոիդային II տիպի ընկալիչների հզոր հակազդիչ է և քանզի այն չի ազդում կորտիզոլային նորմալ հոմեոստազ ապահովող I տիպի ընկալիչների վրա, կարող է արդյունավետ լինել Կուշինգի համախտանիշի հատկապես ճանաչողական ախտանիշները բուժելու համար[46]։ Չնայած դրա, այս դեղը շատ է քննադատվում, քանզի այն նաև վիժեցնող է։ 2012 թվականի Փետրվարին ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողությունը հաստատեց միֆեպրիստոնի օգտագործումը արյան շաքարի բարձր քանակի կարգավորման համար այն մարդկանց համար, ովքեր անվիրահատելի են, չեն բուժվել վիրահատությամբ։ Միֆեպրիստոնի երբեք չպետք է օգտագործել հղիների բուժման համար[47]։

Մակերիկամների հեռացումը ուռուցքի բացակայությամբ կատարվում է կորտիզոլի մեծ քանակը իջեցնելու համար[48]։ Որոշ դեպքերում դա վերացնում է նախկինում առկա հետադարձ բացասական կապը մակուղեղի ադենոմայի վրա, որը սկսվում է արագ աճել և արտադրում է ԱԿՏՀ շատ մեծ քանակներ, որոնք առաջացնում են հիպերպիգմենտացիա։ Այս կլինիկական իրավիճակը հայտնի է որպես Նելսոնի համախտանիշ[49]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիկոստերոիդներով բուժման պատճառով առաջացած Կուշինգի համախտանիշը ամենահաճախ հանդիպող ձևն է։ Կուշինգի հիվանդությունը հազվադեպ է։ Դանիական հետազոտությունը ցույց տվեց, որ հանդիպում է 1 դեպք 1․000․000 մարդու հաշվարկով տարեկան[50]։ Սակայն, անախտանիշ միկրոադենոմաները (10 մմ-ից փոքր) հայտնաբերվում են ամեն վեցերորդ մարդու մոտ[51]։

Կուշինգի համախտանիշով մարդկանց մոտ դիտվում է ավելի շատ մահացություն, ի համեմատ ընդհանուր բնակչության։ Կուշինգի համախտանիշից մահված ամենահաճախ պատճառը սիրտանոթային խանգարումն է։ Կուշինգի համախտանիշով սիրտանոթային մահացությունը ի համեմատ ընդհանուր բնակչության 4 անգամ մեծ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Iatrogenic Cushing's syndrome with inhaled steroid plus antidepressant drugs»։ Multidisciplinary Respiratory Medicine 7 (1): 26։ August 2012։ PMC 3436715։ PMID 22958272։ doi:10.1186/2049-6958-7-26 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Cushing's Syndrome»։ National Endocrine and Metabolic Diseases Information Service (NEMDIS)։ July 2008։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-10-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «What are the symptoms of Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «How do health care providers diagnose Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «What are the treatments for Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  6. 6,0 6,1 6,2 «Is there a cure for Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված օրիգինալից մարտի 27, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «How many people are affected by or at risk for Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  8. Forbis Pat (2005)։ Stedman's medical eponyms (2nd ed.)։ Baltimore, Md.: Lippincott Williams & Wilkins։ էջ 167։ ISBN 9780781754439։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  9. 9,0 9,1 «Cushing's syndrome: all variants, detection, and treatment»։ Endocrinology and Metabolism Clinics of North America 40 (2): 379–91, viii–ix։ June 2011։ PMC 3095520։ PMID 21565673։ doi:10.1016/j.ecl.2011.01.006 
  10. «What causes Cushing's syndrome?»։ 2012-11-30։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 2, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  11. Nieman LK, Ilias, I (December 2005)։ «Evaluation and treatment of Cushing's syndrome.»։ The American Journal of Medicine 118 (12): 1340–6։ PMID 16378774։ doi:10.1016/j.amjmed.2005.01.059 
  12. «Cushing syndrome - Diagnosis and treatment - Mayo Clinic»։ www.mayoclinic.org։ Վերցված է 2019-04-21 
  13. «Mortality in Cushing's syndrome: a systematic review and meta-analysis»։ European Journal of Internal Medicine 23 (3): 278–82։ April 2012։ PMID 22385888։ doi:10.1016/j.ejim.2011.10.013 
  14. «Epidemiology of Cushing's syndrome»։ Neuroendocrinology։ 92 Suppl 1: 1–5։ 2010։ PMID 20829610։ doi:10.1159/000314297 
  15. «Cushing Syndrome: Condition Information»։ 2012-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է մարտի 16, 2015 
  16. Etienne Cote (2014)։ Clinical Veterinary Advisor: Dogs and Cats (3 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 502։ ISBN 9780323240741։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  17. «Equine Cushing's disease»։ The Veterinary Clinics of North America. Equine Practice 18 (3): 533–43, viii։ December 2002։ PMID 12516933։ doi:10.1016/s0749-0739(02)00038-x 
  18. «Cushing syndrome»։ Mayo Clinic։ մարտի 28, 2013։ Արխիվացված օրիգինալից մայիսի 25, 2015-ին։ Վերցված է 2015-05-25 
  19. «Cushing Syndrome in a 6-Month-Old Infant due to Adrenocortical Tumor»։ International Journal of Pediatric Endocrinology 2009: 168749։ 2009։ PMC 2798106։ PMID 20049152։ doi:10.1155/2009/168749 
  20. «Menstrual abnormalities in women with Cushing's disease are correlated with hypercortisolemia rather than raised circulating androgen levels»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 83 (9): 3083–8։ September 1998։ PMID 9745407։ doi:10.1210/JCEM.83.9.5084 
  21. «Pathophysiology of dyslipidemia in Cushing's syndrome»։ Neuroendocrinology։ 92 Suppl 1 (Suppl 1): 86–90։ 2010։ PMID 20829625։ doi:10.1159/000314213 
  22. «Corticosteroids and cognition»։ Journal of Psychiatric Research 35 (3): 127–45։ 2001։ PMID 11461709։ doi:10.1016/s0022-3956(01)00018-8 
  23. Yudofsky SC, Hales RE (2007)։ The American Psychiatric Publishing Textbook of Neuropsychiatry and Behavioral Neurosciences (5th ed.)։ American Psychiatric Pub, Inc.։ ISBN 978-1-58562-239-9 
  24. James W, Berger T, Elston D (2005)։ Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (10th ed.)։ Saunders։ ISBN 0-7216-2921-0 
  25. «MECHANISMS IN ENDOCRINOLOGY: Cushing's syndrome causes irreversible effects on the human brain: a systematic review of structural and functional magnetic resonance imaging studies»։ European Journal of Endocrinology 173 (1): R1–14։ July 2015։ PMID 25650405։ doi:10.1530/EJE-14-1101 
  26. «The longitudinal course of psychopathology in Cushing's syndrome after correction of hypercortisolism»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 82 (3): 912–9։ March 1997։ PMID 9062506։ doi:10.1210/jcem.82.3.3834 
  27. «Examining the effect of psychopathic traits on gray matter volume in a community substance abuse sample»։ Psychiatry Research 204 (2–3): 91–100։ November 2012։ PMC 3536442։ PMID 23217577։ doi:10.1016/j.pscychresns.2012.10.004 
  28. «The "steroid dementia syndrome": a possible model of human glucocorticoid neurotoxicity»։ Neurocase 13 (3): 189–200։ June 2007։ PMID 17786779։ doi:10.1080/13554790701475468 
  29. «Structural brain abnormalities in psychopaths-a review»։ Behavioral Sciences & the Law 26 (1): 7–28։ 2008։ PMID 18327824։ doi:10.1002/bsl.802 
  30. 30,0 30,1 «Cushing Syndrome»։ = StatPearls։ StatPearls Publishing։ 2019։ PMID 29261900։ Վերցված է 2019-04-20 
  31. 31,0 31,1 «Recovery of Adrenal Function in Patients with Glucocorticoids Induced Secondary Adrenal Insufficiency»։ Endocrinology and Metabolism 31 (1): 153–60։ March 2016։ PMC 4803552։ PMID 26676337։ doi:10.3803/EnM.2016.31.1.153 
  32. «Cushing's syndrome: update on signs, symptoms and biochemical screening»։ European Journal of Endocrinology 173 (4): M33–8։ October 2015։ PMC 4553096։ PMID 26156970։ doi:10.1530/EJE-15-0464 
  33. «The Cushing syndrome induced by medroxyprogesterone acetate»։ Annals of Internal Medicine 111 (9): 758–60։ November 1989։ PMID 2552887։ doi:10.7326/0003-4819-111-9-758 
  34. «Cushing's syndrome induced by medroxyprogesterone»։ BMJ 301 (6747): 345։ August 1990։ PMC 1663616։ PMID 2144198։ doi:10.1136/bmj.301.6747.345-a 
  35. «Adrenal Insufficiency in Corticosteroids Use: Systematic Review and Meta-Analysis»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 100 (6): 2171–80։ June 2015։ PMID 25844620։ doi:10.1210/jc.2015-1218 
  36. «Cushing syndrome in pediatrics»։ Endocrinology and Metabolism Clinics of North America 41 (4): 793–803։ December 2012։ PMC 3594781։ PMID 23099271։ doi:10.1016/j.ecl.2012.08.002 
  37. Cushing's Syndrome Archived 2011-04-10 at the Wayback Machine. at The National Endocrine and Metabolic Diseases Information Service. July 2008. Citing: * «Evaluation and treatment of Cushing's syndrome»։ The American Journal of Medicine 118 (12): 1340–6։ December 2005։ PMID 16378774։ doi:10.1016/j.amjmed.2005.01.059 
  38. «Cushing's syndrome secondary to ectopic corticotropin-releasing hormone-adrenocorticotropin secretion»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 63 (3): 770–5։ September 1986։ PMID 3525603։ doi:10.1210/jcem-63-3-770 
  39. «Hypothalamic hamartoma secreting corticotropin-releasing hormone. Case report»։ Journal of Neurosurgery 100 (2 Suppl Pediatrics): 212–6։ February 2004։ PMID 14758953։ doi:10.3171/ped.2004.100.2.0212 
  40. «Motive to sin»։ Nature 359 (6398): 11–18։ October 1992։ PMC 1436049։ doi:10.1136/jcp.s1-3.1.11 
  41. Ectopic Cushing syndrome Archived 2013-10-02 at the Wayback Machine. at A.D.A.M. Medical Encyclopedia, PubMedHealth, National Institute of Health
  42. «A physiologic approach to diagnosis of the Cushing syndrome»։ Annals of Internal Medicine 138 (12): 980–91։ June 2003։ PMID 12809455։ doi:10.7326/0003-4819-138-12-200306170-00010 
  43. «Outcome of using the histological pseudocapsule as a surgical capsule in Cushing disease»։ Journal of Neurosurgery 111 (3): 531–9։ September 2009։ PMC 2945523։ PMID 19267526։ doi:10.3171/2008.8.JNS08339 
  44. Cushing's syndrome։ Boston: Kluwer Academic։ 2002։ էջ 115։ ISBN 978-1-4020-7131-7 
  45. «Cushing syndrome: MedlinePlus Medical Encyclopedia»։ medlineplus.gov (անգլերեն)։ Վերցված է մարտի 16, 2018 
  46. «Rapid reversal of psychotic depression using mifepristone»։ Journal of Clinical Psychopharmacology 21 (5): 516–21։ October 2001։ PMID 11593077։ doi:10.1097/00004714-200110000-00009 
  47. «FDA approves mifepristone (Korlym*) for patients with endogenous Cushing' s syndrome»։ փետրվարի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 9, 2012-ին 
  48. «Laparoscopic bilateral transperitoneal adrenalectomy for Cushing syndrome: surgical challenges and lessons learnt»։ Surgical Laparoscopy, Endoscopy & Percutaneous Techniques 23 (3): 324–8։ June 2013։ PMID 23752002։ doi:10.1097/SLE.0b013e318290126d 
  49. «ACTH-producing pituitary tumors following adrenalectomy for Cushing's syndrome»։ Annals of Internal Medicine 52 (3): 560–9։ March 1960։ PMID 14426442։ doi:10.7326/0003-4819-52-3-560 
  50. «Incidence and late prognosis of cushing's syndrome: a population-based study»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 86 (1): 117–23։ January 2001։ PMID 11231987։ doi:10.1210/jcem.86.1.7093 
  51. «The prevalence of pituitary adenomas: a systematic review»։ Cancer 101 (3): 613–9։ August 2004։ PMID 15274075։ doi:10.1002/cncr.20412 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]