Կեչուտի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրամբարը՝ կիսով չափ լիքը

Կեչուտի ջրամբար, ջրամբար Հայաստանում՝ Արփա գետի վրա, Կեչուտ գյուղի մոտ։ Կառուցումն սկսվել է 1967 թվականից։

Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png