Լիդիան Ինթերնեյշնլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիան Ինթերնեյշնլ
Изображение логотипа
ՏեսակԲԲԸ
Երկիր Ջերսի
ՏնօրենԺոաո Կարելլիո[1]
Ընդհանուր ակտիվներ US$508 միլիոն[2]
Դուստր ընկերություններԼիդիան Արմենիա
Կայքlydianinternational.co.uk

Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։

Լիդիան Ինթերնեյշնլը երկրաբանահետախուզական և հանքարդյունաբերական ընկերություն է, որը կենտրոնացած է Ամուլսարի հանքավայրը շահագործելու ուղղությամբ[3]։ Լիդիանը ունի նաև Վրաստանում ոսկու հետախուզական «Քելա» նախագիծ, բայց այս պահին այն գտնվում է սառեցված վիճակում[4]։

Լիդիան Ինթերնեյշնլը Հայաստանում իր գործունեությունը իրականացնում է իր դուստր Լիդիան Արմենիա ընկերության միջոցով։ Ըստ Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի մոտ 2% ՀՆԱ-ի աճի տարեկան կտրվածքով[5][6]։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Amber Capital, Franklin Resources, Donald Smith Value Fund LP, Sprott Resources, Van Eck և բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լիդիանի նոր նախագահը Ժոաո Կարելլիոն է
  2. «2018 First Quarter Financial Statement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Lydian International․». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. «LYDIAN INTERNATIONAL MANAGEMENT'S DISCUSSION AND ANALYSIS For the nine month period ended September 30, 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  5. Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը. Կարայանն այցելել է հանքավայր
  6. «Economic Impact». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.