Էդվարդ Սանդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Մարտինի Սանդոյան
Edward Sandoyan 1.jpg
Ծնվել է հունիսի 4, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:4|2|0}}) (57 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան տնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն Տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայք Official website

Էդվարդ Մարտինի Սանդոյան (1961 հունիս 4, Երևան), ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (1998-1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1994 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր (այժմ՝ ՌԴ Նախագահին առընթեր) Ժողովրդական տնտեսության ակադեմիայի (Մոսկվա) դոկտորանտուրայում։
  • 1983-1987 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ։
  • 1981-1983 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում «Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ։
  • 1978-1981 թթ. սովորել է Մոսկվայի կառավարման ինստիտուտում «Մեքենաշինական արդյունաբերության կառավարման կազմակերպում» մասնագիտությամբ,
  • 1968-1978 թթ.սովորել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոց, ավարտել է Ոսկե մեդալով

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվականին ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
  • 1991 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական կրթության պետական կոմիտեն շնորհել է դոցենտի կոչում։
  • 2001 թվականի փետրվարի 21-ին ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից շնորհվել է Մասնագիտական որակավորման հավաստագիր No 0003 (արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում)։
  • 2007 թվականի հունիսի 1 - Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի պրոֆեսոր
  • 2008 թվականի մարտին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը շնորհել է Տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան։
  • 2008 թվականի հուլիսին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում «Տնտեսագիտութուն» մասնագիտությամբ։
  • 2009 թվականի մայիսին ՌԴ գիտության և կրթության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության կողմից շնորհվել է տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան,

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թ. մայիսից առ այսօր - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի Գիտական Խորհրդի նախագահ:
  • 2009 թ. սեպտեմբերից առ այսօր - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի ղեկավար
  • 2007 թ․ հունիսից առ այսօր - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր
  • 2004 թ. հունիս – 2012 թ. մայիս - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի կրթության զարգացման գծով պրոռեկտոր
  • 2004 թ. մայիս – 2005 թ. փետրվար – «Հայխնայբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի խորհրդական
  • 2003 թ. հունիս – 2004 թ. մայիս - Հայաստանում Կապիտալի շուկաների զարգացման ծրագրի խորհրդական, Price water house Coopers (IBM Business Consulting Services – USAID)
  • 2002 թ. մարտից առ այսօր - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Գիտական Խորհրդի անդամ։
  • 2002 թ․ մարտ - 2017 թ․ սեպտեմբեր - Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ
  • 2001 թ. սեպտեմբեր – 2004 թ. ապրիլ - «Հայխնայբանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահի տեղակալ, Ռազմավարական զարգացման կոմիտեի նախագահ
  • 2001 թ. փետրվար – 2003 թ. ապրիլ - Հայաստանի «Ֆոնդային Բորսա» ԻԿԿ Դիտորդ Խորհրդի նախագահ
  • 2000 թ. հունվար – 2004 թ. մայիս - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ
  • 2000 թ. դեկտեմբեր – 2002 թ. նոյեմբեր - Հայաստանի Բանկերի Միություն Նախագահի տեղակալ
  • 19992000 - «Հայագրոբանկ» ԲԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, Վարչության նախագահ
  • 19981999 - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
  • 1995 - 1997 թթ. ստացել է մասնագիտական որակավորում Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Անգլիայի Բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային Բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային Բանկում (Ամստերդամ
  • 1994-1998 - ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ
  • 1993-1994 - «Արմաուդիտ Սերվիս» ՓԲԸ Նախագահ - «Ալբանկ» առևտրային բանկի Փոխնախագահ
  • 1991-1993 - ՀՀ հարկային տեսչություն պետի տեղակալ – ՀՀ Փոխնախարար
  • 1988- 1991- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) Մեքենաշինական արդյունաբերության -էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի դոցենտ
  • 1988- 1991- «Մենուա» ԲԲԸ ապահովագրական ընկերություն Նախագահ
  • 1988- 1991- «Մասիս» առևտրային բանկ Նախագահի տեղակալ
  • 1988- 1989 ՀԿԿ ԿԿ սոցիալ-տնտեսական բաժնին կից տնտեսական բարեփոխումների ռազմավարության մշակման գծով մշտական հանձնաժողովի անդամ
  • 1986-1988 - ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության ճյուղային գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
  • 1986-1988 - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) աշխատանքի էկոնոմիկա և կառավարում ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ դոցենտ
  • 1983- 1986 - Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի գիտաշխատող
  • 1983- 1986 - Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի Ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թ․ հուլիսի 1-ից առ այսօր - «Արցախբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ, Երևան-Ստեփանակերտ
  • 2016-2017 թթ. - «Ֆինանսական կարգավորման քաղաքականության գնահատումն ու զարգացման հեռանկարները  ՀՀ-ում»  հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՌԴ կրթության և գիտության նախարարություն (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015 թ․ առ այսօր - «Contemporary Geopolitics and International Relations» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Հռոմ
  • 2015-2017 թթ. - «Արժույթային կարգավորման արդիականացումը ՀՀ-ում 2008-2009 թթ. և 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամերի համատեքստում» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015-2016 թթ. - «Ֆինանսական ինստիտուտների և շուկաների կարգավորման համակարգի արդիականացումը» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՌԴ կրթության և գիտության նախարարություն (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2015-2016 թթ. - «Ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման դրամավարկային և արժութային մեխանիզմների ձևավորումը՝ հաշվի առնելով ԵՏՄ ինտեգրման հեռանկարները» հետազոտական թեմայի համակատարող (Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հետ համատեղ) - Եվրասիական տնտեսական հանձնաժողով
  • 2015-2016 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 2014 թ. հունվարի 1-ից առ այսօր - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալ
  • 2014 թ. հունվարի 1-ից 2015թ․ հունվարի 1-ը - Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի անդամ
  • 2014 թ․ առ այսօր - «Global Policy and Governance» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Հռոմ
  • 2014-2015 թթ. - «Հանրային վարչարարություն» մասնագիտությամբ Կովկասում իրականացվող ուսումնական ծրագրերի զարգացումը ԵՄ վարչարարության սկզբունքների հիման վրա» Ծրագրի կատարող - «Visegrad Fund» հիմնադրամ, NISPAcee – Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային վարչարարության դպրոցների և ինստիտուտների ցանց
  • 2013-2014 թթ. - «Ֆինանսական միջնորդության ինստիտուտների կարգավորման համակարգի արդիականացումը Հայաստանում» հետազոտական թեմայի գիտական ղեկավար - ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2012-2014 թթ. «Միգրացիա և բարձրագույն կրթություն՝ հմտությունների և կարողությունների ստեղծում» ՀՌՀ-ում իրականացվող ծրագրի ղեկավար (Եվրոպայի, Վրաստանի և Հայաստանի համալսարանների կոնսորցիումի կազմում) - TEMPUS- IV, «UNIMIG»
  • 2012-2013 թթ. Հետազոտական թեմայի գիտական համաղեկավար «ՌԴ և ՀՀ տնտեսությունների մակրոէկոնոմետրիկ մոդելավորում» (ՌԳԱ ԿՏՄԻ հետ համատեղ) - ԳՀԳՀ, ՀՀ Գիտպետկոմ (թեմատիկ ֆինանսավորում)
  • 2012 թ․ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» XXII-րդ գիտաժողովի նյութերի Խմբագրական խորհրդի անդամ, Երևան
  • 2011-2014 թթ․ - «Եվրասիական տնտեսագիտական տեսություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, Աստանա, Ղազախստան
  • 2010 թ. սեպտեմբերի 24-ից 2013 թ. դեկտեմբերի 31-ը - ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի և ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համատեղ խորհրդի գիտական քարտուղար - ՌԴ Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Մոսկվա-Երևան
  • 2009 թ. մայիսի 29- դեկտեմբերի 31, 2014 թ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 014 մասնագիտացված խորհրդի անդամ
  • 2008 թ․ մայիսից առ այսօր - «Եվրասիայի գիտնականների տնտեսագիտական ակումբ» միության Համակարգող խորհրդի անդամ, Աստանա, Ղազախստան
  • 2006 թ. առ այսօր - Տնտեսագիտության գծով դասական համալսարանական կրթության ուսումնամեթոդական միավորման գիտամեթոդական խորհրդի անդամ, Մոսկվա, ՌԴ
  • 2006 թ. առ այսօր - Գիտական Խորհրդատուների Խորհրդի անդամ «Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն, դրամավարկային քաղաքականություն» ենթախումբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Համալսարանների Ասոցիացիայում - Անցումային տնտեսության կիրառական հետազոտությունների միջազգային ինստիտուտ, Հռոմ, Իտալիա
  • 2006 թ. մայիսից 2011 թ. մայիսը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան շրջանավարտների միության խորհրդի անդամ
  • 2006-2010 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 2006-2008 թթ. - ՀՀ Կենտրոնական Բանկի «Ձեռնարկությունների մրցունակության և ֆինանսական ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն» նախագծի գլխավոր փորձագետ
  • 2005-2006 թթ. - «Կրեդիտային համակարգի ներդրումը ՌՀՊՀ-ի և ՀՊՃՀ-ի «Տնտեսագիտական ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» համատեղ կրթական ծրագրում» նախագծի տնօրեն - Բաց Հասարակության Աջակցության Ինստիտուտ Հիմնադրամ-Հայաստան, Երևան
  • 2002 թ. առ այսօր - ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհրդի անդամ
  • 2001 թ. սեպտեմբերից 2006 թ. մայիսը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների միության նախագահ
  • 2001 թ. –2005 թ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պետական Քննական Հանձնաժողովի նախագահ
  • 1999 թ. –2007 թ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների Խորհրդի անդամ

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

  • 5-8 սեպտեմբերի, 2007 թ. - 17-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Անցումային երկրների բանկային համակարգի ապագան և եվրոպական ֆինանսական ինտեգրացիան» - պանելի մոդերատոր
  • 10-13 սեպտեմբերի, 2008 թ. - 18-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա -«Հետխորհրդային երկրների ֆինանսական հատվածի զարգացումը Եվրոինտեգրման համատեքստում» - պանելի մոդերատոր
  • 9-12 սեպտեմբերի, 2009 թ. - 19-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Ֆինանսական շուկաների հետճգնաժամային արդիականացման հիմնախնդիրները անցումային ժամանակաշրջանի երկրներում» - պանելի մոդերատոր
  • 7-9 սեպտեմբերի, 2011 թ. - 21-րդ միջազգային տնտեսագիտական համաժողով, Կրինիցա - «Կփոխվի արդյոք Ռեյտինգային գործակալությունների դերը ճգնաժամի արդյունքում» - պանելի մեկնաբան
  • Մայիս, 2012 - Միջազգային ուսանողական գիտագործնական համաժողով «Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարները դեպի Եվրոպական տարածք 20-րդ դարում» //Կովկասյան համալսարան, Թբիլիսի, Վրաստան -Համակազմակերպիչ
  • Դեկտեմբեր, 20062016 թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ամենամյա գիտաժողովներ - Կազմակերպիչ, մոդորատոր և «Տնտեսագիտություն» սեկցիայի մասնակից
  • Մայիս – Հունիս, 2010-2013 թթ. - Երիտասարդների Եվրասիական տնտեսագիտական ամենամյա ֆորում, Եկատերինբուրգ, ՌԴ - Համակազմակերպիչ
  • Հունիս – Հուլիս 2008-2013 թթ. - Աստանայի (ամենամյա) տնտեսագիտական ֆորում, Աստանա, Ղազախստան -Մասնակից
  • 18-19 ապրիլի, 2013 թթ. - Գայդարի ընթերցանությունները «Ռուսաստանը եւ Հայաստանը. բարեփոխումների դասերը» - ՀՀ Համակազմակերպիչ, Մասնակից
  • Սեպտեմբեր 2011-2013 թթ.- Տարեկան համաժողով CEEMAN, Թբիլիսի - Բլեդ, Սլովենիա – Վրաստան - Մասնակից
  • 23-25 սեպտեմբերի, 2013 թ. - Միջազգային ասպիրանտական համաժողով նվիրված ՀՌՀ-ի ասպիրանտուրայի 10-ամյակին «Ժամանակակից գիտություն. զարգացման միտումները, խնդիրներն ու հեռանկարները» - Համակազմակերպիչ
  • 17-18 հոկտեմբերի, 2013 թ. - Միջազգային գիտապրակտիկ համաժողով՝ «Ինովացիոն տնտեսության արդի հիմնախնդիրները զարգացող երկրներում», ՀՌՀ - Կազմակերպիչ և մասնակից
  • 11 հունիսի, 2014 թ. - Կլոր սեղան «Եվրասիական անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները», Երևան-Եկատերինբուրգ-Մոսկվա - Մասնակից և համակազմակերպիչ
  • 20-23 հունիսի, 2014 թ. - Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողով -Համակազմակերպիչ
  • 13-15 հոկտեմբերի, 2014 թ. - Միջազգային գիտաժողով՝ «Գիտության և կրթության զարգացման արդի հիմնախնդիրները» - Կազմակերպիչ և մասնակից
  • 22-24 նոյեմբերի, 2016 թ. - ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի III Միջազգային համաժողով՝ ««Նոր նորմալության» ծուղակը», ք. Մոսկվա - Խոսնակ
  • 12-14 հուլիսի 2017թ. - 26-րդ Միջազգային Ֆինանսական կոնգրես՝ «Ֆինանսները զարգացման համար», ք. Սանկտ-Պետերբուրգ - Մասնակից 
  • 23-31 հուլիսի 2017թ. - Միջազգային բանավեճային դպրոց GAIDPARK-Armenia 2017 «25 տարի անց ԽՍՀՄ-ից հետո: Նոր պետությունների կայացման փորձը»/ Եգոր Գայդարի Հիմնադրամ և Հայ-Ռուսական Համալսարան (մասնակիցները՝  ՌԴ, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բելոռուսից և Ուկրաինայից), ք. Դիլիջան - Համակազմակերպիչ և դասախոս
  • 11-15 սեպտեմբերի 2017թ. - Տել-Ավիվի համալսարանի Գերշոն Գորդոնի սոցիալական գիտությունների ֆակուլտետի Բորիս Մինցի անվան Գլոբալ հիմնախնդիրների ռազմավարական քաղաքականության լուծումների Ինստիտուտ: Սիմպոզիում՝ «Փոքր անցումային տնտեսություններ. Լոկալ պատասխանները գլոբալ հիմնախնդիրներին», Թբիլիսի-Երևան, Խոսնակ և մասնակից
  • 5 հոկտեմբերի, 2017թ․ - Միջազգային գիտագործնական գիտաժողով "Հեռատեսություն կրթության ոլորտում. Ցանցային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության տարածքում» (Կազմակերպիչներ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով; Եվրո-Ասիական համագործակցության Ֆինանսաբանկային ասոցիացիա; Ֆինանսական շուկաների Մասնագիտական ​​կրթության որակավորումների խորհուրդ; ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական ​​համալսարան; Ֆինանսական և տնտեսագիտական կրթության կազմակերպությունների միջազգային ասոցիացիա; Հայ-Ռուսական համալսարան), Երևան, Համակազմակերպիչ

Գիտամանկավարժական և օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

34 ամյա մասնագիտական և 26 ամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Էդվարդ Սանդոյանը մշտապես զբաղվել է երիտասարդ մասնագետների պատրաստմամբ, իր գիտական ղեկավարության ներքո պատրաստվել են 24 տնտեսագիտության թեկնածուներ և 1 տնտեսագիտության դոկտոր, շարունակում է ղեկավարել ասպիրանտների և դոկտորանտների գիտական աշխատանքները՝ Հանդիսանում է 5 ասպիրանտների և 1 դոկտորանտի գիտական ղեկավար: Մասնակցել է ՀՀ բանկային և հարկային օրենսդրության ոլորտը կարգավորող օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի զգալի մասի մշակմանը; հանդիսանում է 1994-2003 թ.թ. ՀՀ-ում գործող բանկային կարգավորման եւ վերահսկողության հայեցակարգի հեղինակը։ Հանդիսանում է ավելի քան 230 տ.մ. ընդհանուր ծավալով 240 հրատարակված գիտական աշխատությունների, այդ թվում մենագրությունների, դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև ավելի քան 60 օրաթերթային հոդվածների հեղինակ։

Համագործակցել է միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Արժութային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (World Bank), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), ԱՊՀ Երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիայի (Մոսկվա), Միավորված Ազգերի Կազմակերպություն ՄԱԶԾ (UNDP), «Եվրասիա» հիմնադրամի և «Armenian-European Policy and Legal Advice Centre» (AEPLAC) կենտրոնի հետ։ Հանդիսացել է նաև ՀՀ Կառավարության և ՀՀ ԿԲ մի շարք հանձնաժողովների Նախագահ և անդամ։ 2001-2006 թթ. հիմնադրել և հանդիսացել է Պոլիտեխնիկի շրջանավարտների միության նախագահ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Սանդոյանը հանդիսանում է ՀՀ-ում գործող մի շարք գիտական պարբերական հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ։

  • 2017 թվականից՝ Եվրասիական ցանցային համալսարանի Ֆինանսական ցանցային ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ - Երևան-Մինսկ-Աստանա-Բիշքեք-Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ
  • 2015 թվականից՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի Բանբեր (Սոցիալ-տնտեսագիտական գիտությունների շարք) Խմբագրական խորհրդի անդամ- Նովոսիբիրսկ, ՌԴ
  • 2010 թվականից «Տնտեսագիտության կարգավորման խնդիրները» (Դոնի Ռոստով, ՌԴ) խմբագրական խորհուրդների անդամ - Դոնի Ռոստով, ՌԴ
  • 2010 թվականից՝ «ԷՖԻ` Էկոնոմիկա, ֆինանսներ, հետազոտություններ», ինչպես նաև «Եվրասիական տնտեսագիտական տեսություն» գիտական հանդեսների (Աստանա, Ղազախստան]]) խմբարական խորհուրդների անդամ
  • 2009 թ․ մարտից առ այսօր - Ուրալի տնտեսագիտական պետական համալսարանի «Իզվեստիա» հանդեսի Խմբագրական խորհրդի անդամ, Եկատերինբուրգ, ՌԴ
  • 2009-2014 թթ․ - Ուրալի տնտեսագիտական պետական համալսարանի «Կառավարիչ» հանդեսի Միջազգային խորհրդի անդամ, Եկատերինբուրգ, ՌԴ
  • 2007 -2014 թթ․՝ - «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2006 թվականից՝ «Transition Studies Review» (SPRINGER) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ - Հռոմ-Վենա
  • 2006 թվականից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական հոդվածների ժողովածու Տարեկան գիտաժողովների նյութերով (սոցիալ-հումանիտար գիտությունների շարք)» պարբերական հրատարակություն խմբագրական խորհրդի անդամ
  • 2003 թվականից՝ «Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բանբեր (հումանիտար և հասարակական գիտությունների շարք)» պարբերական հրատարակություն խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալ
  • 2008 թ. - «Եվրասիայի տնտեսագիտական ակումբ» միության Պատվավոր պրոֆեսորի ակադեմիական կոչում
  • 2009 թ. - «Եվրասիայի տնտեսական անվտանգությունը գլոբալ ռիսկերի համակարգում» թեմայով «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ՝ պատճառներն ու հետևանքների մինիմիզացման եղանակները։ Հակաճգնաժամային առաջարկություններ G-20 երկրների համար» նոմինացիայում Ինտերնետ-Ֆորումի լավագույն հետազոտության մրցույթի հաղթող
  • 2010 թ. - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկե հուշամեդալ» երկարամյա գիտամանկավարժական գործունեության, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
  • 2011 թ. - Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Ոսկե հուշամեդալ
  • 2011 թ. - Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի Պատվավոր պրոֆեսոր
  • 2013 թ. - Ակադեմիկոս Ս.Սիտարյանի անվան մրցանակ
  • 2013 թ. հունիսի 26 - ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2013» (Top 100) մրցույթի հաղթող
  • 2013 թ. - ՀՀ Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • 2013 թ. - ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի հոբելյանական մեդալ
  • 2013 թ. - Սանդոյանի գիտական ղեկավարությամբ երիտասարդ գիտնականների խումբն արժանացել է «Աստանայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ակումբի» երիտասարդական դրամաշնորհի։
  • 2014 թ. - Մովսես Խորենացու մեդալ
  • 2015 թ. փետրվարի 12 - «ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2014» (Top 100) մրցույթի հաղթող
  • 2016 թ. սեպտեմբերի 24 - «ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ճանաչվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» (Top 100) մրցույթի հաղթող

Այլ գործունեություն անցյալում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժույթի միջազգային հիմնադրամ - Հայաստանը ներկայացնող համանախագահ (Governor)
  • Համաշխարհային բանկ - Հայաստանը ներկայացնող համանախագահ (Governor)
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ - Հայաստանի երկրի պատվիրակության ղեկավար - Համաշխարհային Բանկ
  • Հայաստան համահայկական հիմնադրամ - Հոգաբարձուների Խորհրդի անդամ
  • ԱՊՀ Երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիա - Խորհրդի անդամ
  • Միավորված Ազգերի Կազմակերպության ՄԱԶԾ (UNDP) - Ազգային փորձագետ
  • 2002-2004 թթ.-ին մասնակցել է «Եվրասիա» հիմնադրամի և «Armenian-European Policy and Legal Advice Centre» (AEPLAC) կենտրոնի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերի աշխատանքներին՝ որպես Խորհրդական և Փորձագետ
  • 2004-2005 թթ. եղել է ՌԴ Կրթության և գիտության նախարարության ֆեդերալ նպատակային ծրագրի շրջանակներում անցումային երկրների ֆինանսական շուկաների զարգացման հայեցակարգի մշակման ոլորտում տենդերով շահած ֆունդամենտալ գիտահետազոտական աշխատանքների գիտական ղեկավար
  • Ֆինանսաբանկային Քոլեջ Հիմնադրամ - Հոգաբարձուների Խորհրդի անդամ
  • «Կառավարում» տեսություն և պրակտիկա հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Տնտեսագիտություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

Հանդիսացել է նաև ՀՀ Կառավարության մի շարք հանձնաժողովների Նախագահ և անդամ, ՀՀ Կենտրոնական բանկի Լիցենզավորման և Պատժամիջոցների հանձնաժողովների նախագահ. ՀՀ պետական հարկային տեսչության Բողոքների հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Պետական Քննական Հանձնաժողովի նախագահ և այլն։

Որակավորման բարձրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016թ. հունիսի 27 Որակավորման բարձրացման դասընթաց «Եվրոմենեջմենթի փոխակերպում» թեմայով։ Դասախոսը՝ ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի «Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց»-ի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Կալենջյան
  • 2016թ. մայիսի 9-ից առ 2016թ. մայիսի 11-ը Հանրային կառավարման, միջազգային քաղաքականության, մարդկային կապիտալի, նորարարական զարգացման և շրջակա միջավայրի հիմնախնդիրներին նվիրված դասընթաց: Դասախոսը՝ Անցումային տնտեսության կիրառական հետազոտությունների միջազգային ինստիտուտի նախագահ (Հռոմ, Իտալիա), «Նոր Մետաքսի ճանապարհ»  Ասոցիացիայի վերլուծական կենտրոնի անդամ (Շանհայ, Չինաստան), պրոֆեսոր Ջիորջիո Դոմինեզե
  • 2016թ. մայիսի 2-ից առ 2016թ. մայիսի 6-ը Որակավորման բարձրացման դասընթաց «Տնտեսագիտության տեսություն, տնտեսագիտական իրականություն և տնտեսական քաղաքականություն» թեմայով։ Դասախոսը՝ ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթ. անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Դմիտրի Սորոկին
  • 1995-1997 - Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկ, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
  • Անգլիայի Բանկ, Լոնդոն
  • Ֆրանսիայի Ազգային Բանկ, Փարիզ
  • Նիդերլանդների Ազգային Բանկ, Ամստերդամ
  • 1983-1984 - Ռուսաստանի Դաշնության Պետական պլանավորման կոմիտեի Էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտ, Մոսկվա
Նախորդող
Արմեն Դարբինյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Էդվարդ Սանդոյան

1998—1999
Հաջորդող
Լևոն Բարխուդարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]