Վարդան Խաչատրյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վարդան Խաչատրյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Ջերմուկ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Վարդան Ժորայի Խաչատրյան (ապրիլի 6, 1959, Ջերմուկ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Նախագահի նախկին խորհրդական։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1980 թթ. սովորել է Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։
- 1981-1984 թթ. ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, որն ավարտել է 1984 թ.:
- 1982-1985 թթ. սովորել է Մոսկվայի է. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1983 թթ. - աշխատել է Հայաստանի «Հանքային ջրեր» արտադրական միավորումում որպես ինժեներ։
- 1983-1985 թթ. - աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ինժեներ։
- 1985-1990 թթ. - աշխատել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորուման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ։
- 1990-1992 թթ. - ՀԽՍՀ սննդարդյունաբերության նախարարության «Զովք» արտադրական միավորման արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն։
- 1992-1995 թթ. - ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ։
- 1998-1999 թթ. - ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր «Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՔԴՄ անդամ։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ «Միասնություն» խմբակցության անդամ։
- 1999 թ. հունիսի 17-ին ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2000 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[1]։
- 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար։
- 2007 թ. ապրիլի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]։
- 2007 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]։
- 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[3]։ 2018 թվականին ազատվել է պաշտոնից։
- 2006 թվականից ՀՀԿ անդամ է։
- 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող - |
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյան 17 հունիսի 1999 թ. - 11 նոյեմբերի 2000 թ. |
Հաջորդող Գագիկ Մինասյան |
Նախորդող Լևոն Բարխուդարյան |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյան 11 նոյեմբերի 2000 թ - 21 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող պաշտոնը վերանվանվել է, Տիգրան Մավրի Դավթյանը որպես ՀՀ ֆինանսների նախարար |
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ կառավարության անդամներ
- ՀՀ ֆինանսների նախարարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Ջերմուկ քաղաքում ծնվածներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀԿ անդամներ
- ՀՔԴՄ անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ պետական գործիչներ