Գագիկ Մինասյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Մինասյան (այլ կիրառումներ)
Գագիկ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1950 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Մխիթար Գոշի մեդալ |
Գագիկ Ենգիբարի Մինասյան (ապրիլի 5, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի վեց գումարումների պատգամավոր։
Բովանդակություն
Կրթությունը և մասնագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ճարտարագետի որակավորմամբ։1972-1997 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարագետ, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի պետ, տվյալների պատրաստման կայանի պետ։ Տասը գիտական հոդվածների և հինգ գյուտերի հեղինակ է։[1][2][3][4][5]
Կուսակցական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ին անդամագրվել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), գործել է Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած խմբում։ 1993-ից անդամակցել է Հայաստանի հանարապետական կուսակցությանը (ՀՀԿ), որից ի վեր կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Խորհրդի այնուհետև Գործադիր մարմնի անդամ է։[6][7]
Պատգամավորական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1997-2019 թթ. եղել է Ազգային Ժողովի վեց գումարումների պատգամավոր։ Բոլոր գումարումներում ընտրվել է ՀՀԿ առաջադրած ցուցակով։[8]
Օրենսդրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-2007 թթ. եղել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցեի մշտական հանձնաժողովի նախագահը, այնուհետև, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 2007-2019 թթ. եղել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցեի մշտական հանձնաժողովի նախագահը։[9]
Խորհրդարանական դիվանագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2001-2009 թթ. եղել է Անկախ պետությունների համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ և ԱՊՀԽՎ Տնտեսական և ֆինանսական հանձնաժողովի նախագահը։
2001-2018 թթ. եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, 2003-2018 պատվիրակության ղեկավարը։ 2004-2006 թթ. եղել է ՍԾՏՀԽՎ Տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, 2007-2013 թթ. այդ հանձնաժողովի նախագահը։ 2015-2017 թթ. եղել է ֆինանսական հարցերով ՍԾՏՀԽՎ Նախագահի տեղակալ։
2017-2018 թթ. եղել է Հայաստան - Իսրայել պատգամավորական բարեկամական խմբում հայաստանյան կողմի ղեկավարը։
Հետխորհրդարանական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, կուսակցական աշխատանքներով։ Նաև զբաղվում է քաղաքական գիտությամբ. մասնավորապես Հայկական քաղաքագիտական հանդեսում հրատարակվել է իր հեղինակած «Հետօրենսդրական վերահսկողության կիրառման հնարավորությունները հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող երկրներում. Մոլդովա և Հայաստան» հոդվածը։[10]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԱԺ Պատվո Մեդալ (2004),
- ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2005)
- ՀՀ Վարչապետի Հուշամեդալ (2006)
- ՀՀ Մխիթար Գոշի մեդալ (2011)[11]
- ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2015)
- ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2016)[12]
- ԱՊՀԽՎ և ՍԾՏՀԽՎ մի շարք պատվոգրեր և մեդալներ
Նախորդող Վարդան Խաչատրյան |
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան 1 դեկտեմբերի 2000 թ. - 7 հունիսի 2007 թ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Վարդան Այվազյանը որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան 7 հունիսի 2007 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Устройство для диагностики двухмашинного вычислительного комплекса — SU 959086»։ patents.su։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Устройство для диагностики логических блоков — SU 1095182»։ patents.su։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Устройство для диагностики трехмашинного вычислительного комплекса — SU 1383366»։ patents.su։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Переключатель интерфейсов ввода-вывода — SU 1397923»։ patents.su։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Устройство для диагностики логических блоков — SU 1672452»։ patents.su։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Կուսակցության խորհուրդը / Կառուցվածք / Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ hhk.am։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Կուսակցության գործադիր մարմինը / Կառուցվածք / Հայաստանի Հանրապետական կուսակցություն»։ hhk.am։ Վերցված է 2019-07-17
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-07-17
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-07-17
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ 2019թ. No 1 |» (hy-AM)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-17
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀԿ անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ