Արմեն Եղիազարյան (քաղաքական գործիչ և տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմեն Եղիազարյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Եղիազարյան (այլ կիրառումներ)
Արմեն Բենիամինի Եղիազարյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1951 թվականի նոյեմբերի 14-ին
Ծննդավայր Հայաստան Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Արմեն Բենիամինի Եղիազարյան (ծն. 1951 թվականի նոյեմբերի 14-ին, Երևան), Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1974-1977 թվականներին ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտ։ 1977-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական ինստիտուտի ասիստենտ, իսկ 1984-1990 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասիստենտ։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 1993 թվականին՝ նույն հանձնաժողովի վարչության պետ։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, ընտրվել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի բանկերի միության նախագահ։ 2003-2006 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2006-2011 թթ. ՀՀ Եվրամիության խորհրդատվական գրասենյակի տնտեսական հարցերի խմբի ղեկավար։

2011 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար[1]։

2013 թ. փետրվարի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]