Արմեն Եղիազարյան (քաղաքական գործիչ և տնտեսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Եղիազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բենիամինի Եղիազարյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1973) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | 1951 թվականի նոյեմբերի 14-ին |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Արմեն Բենիամինի Եղիազարյան (նոյեմբերի 14, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1974-1977 թվականներին ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտ։ 1977-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական ինստիտուտի ասիստենտ, իսկ 1984-1990 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասիստենտ։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 1993 թվականին՝ նույն հանձնաժողովի վարչության պետ։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, ընտրվել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի բանկերի միության նախագահ։ 2003-2006 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ 2006-2011 թթ. Հայաստանի Եվրամիության խորհրդատվական գրասենյակի տնտեսական հարցերի խմբի ղեկավար։
2011 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար[1]։
2013 թ. փետրվարի 28-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱ ԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|