Տիգրան Մավրի Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տիգրան Դավթյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 4, 1961(1961-06-04) (58 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ

Տիգրան Մավրի Դավթյան (1961 թ., հունիսի 4, Երևան), ՀՀ պետական գործիչ, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1981 թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, 1981 թվականից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, 1984 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984-1987 թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ,
  • 1987-1991 թթ.` ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ,
  • 1991-1997 թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ,
  • 1997-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ վարչության պետի տեղակալ, վարչության պետ
  • 2000 թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ,
  • 2001-2007 թթ.` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ,
  • 2007 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն[1]։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից[2]։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[3]։
  • 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից[5]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար[6]։
  • 2011 թ. մարտի 9-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ[7]։
  • 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ[8]։
  • 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. ապրիլի 9-ին ՀՀ կառավարության ողջ կազմի հետ ներկայացրել է հրաժարական։
  • 2013 թ. ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար։
  • 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով[9]։
  • 2014 թ. մայիսի 27-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի պարտականություններից[10]։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Նրան շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաև՝ Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
Ներսես Երիցյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Տիգրան Դավթյան

17 դեկտեմբերի 2010 թ. - 8 մայիսի 2013 թ.
Հաջորդող
Վահրամ Ավանեսյան
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, Վարդան Խաչատրյանը որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
Տիգրան Դավթյան

21 ապրիլի 2008 թ. - 17 դեկտեմբերի 2010 թ.
Հաջորդող
Վաչե Գաբրիելյան
Նախորդող
Վահագն Մովսիսյան
Զարգացման հայկական գործակալության տնօրեն
Տիգրան Դավթյան

սեպտեմբերի 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
Ռոբերտ Հարությունյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Տ. Դավթյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակելու մասին
  4. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Տ. Դավթյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելու մասին
  6. Տ. Դավթյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին
  7. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 176-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ