Ջանիկ Ջանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջանիկ Ջանոյան
Դրոշ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
1990 - 1993
Նախորդող -
Հաջորդող Լևոն Բարխուդարյան
1975 - 1990
Նախորդող -
Հաջորդող -
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 21, 1928(1928-10-21)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Վարդաղբյուր, Շիրակի մարզ, Հայաստան
Վախճանի օր դեկտեմբերի 1, 2010(2010-12-01) (82 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Ջանիկ Արտաշեսի Ջանոյան (1928 հոկտեմբերի 20, Վարդաղբյուր - 2010, դեկտեմբերի 1[1]), հայ տնտեսագետ, պետական-հասարակական գործիչ։ ՀՀ ֆինանսների նախարար (1975-1990 թթ.), (1990-1993 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանիկ Ջանոյանը ծնվել է Ղուկասավանի շրջանի Վարդաղբյուր գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1951-1956 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1956-1958 թթ. աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների նախարարությունում։ 1958-1969 թթ. մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում։ 1969-1975 թթ. եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ։ 1975 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ֆինանսների նախարար, այդ պաշտոնը զբաղեցրել է 15 տարի անընդմեջ, հանդիսացել ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ։ 1990-1993 թթ. եղել է ՀՀ ֆինանսների առաջին նախարարը։ 1975-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում։ Եղել է «Զարգացման հայկական բանկի» տնօրենների խորհրդի նախագահ[2][3]։

Մեծ է Ջանոյանի ավանդը Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ստեղծման ու կայացման գործում։ Մեծ ներդրում ունի ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար։ Նրան է վիճակվել իր ստորագրությունը դնել ՀՀ անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ, 2011 թ.
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • ԽՍՀՄ մեդալներ
  • ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրեր
Նախորդող
Ստեփան Սաֆարյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ջանիկ Ջանոյան

1975—1990
1990-1993
Հաջորդող
Լևոն Բարխուդարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]