Դավիթ Սարգսյան
Դավիթ Ալբերտի Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
սեպտեմբերի 8, 2019 | ||||
Նախորդող | Սուրեն Գրիգորյան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | փետրվարի 15, 1979 (43 տարեկան) | |||
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() |
Դավիթ Ալբերտի Սարգսյան (փետրվարի 15, 1979, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ քաղաքական և պետական գործիչ։ Ստեփանակերտի քաղաքապետ (2019 թ. սեպտեմբերի 8-ից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թվականի փետրվարի 15-ին Ստեփանակերտում։ 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը[1]։
1996-2003 թվականներին սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երկու տարի՝ 1998-ից 2000 թվականներին, նա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում[1]։
2001 թվականին աշխատանքային գործունեություն է սկսել Արցախի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի առաջատար մասնագետ։ Հաջորդ տարի դարձել է Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի գլխավոր մասնագետ։ 2005 թվականին նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման բաժնի պետի պաշտոնակատար։ 2005-2006թթ. եղել է կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական ծառայության գլխավոր մասնագետ[1]։
2006 թվականին հիմնադրել է «Նիագարա» և «Ջեներալ Գրուպ» ձեռնարկությունները։ 2011 թվականին հիմնադրել և դարձել է «Կոնսալտ ֆինանս գրուպ» ընկերության տնօրենը[1]։
2016 թվականից՝ Արցախի Հանրապետության քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ[1]։
2019 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում նա ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ[2]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու որդի[1]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ստեփանակերտի քաղաքապետարան»։ stepanakert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-23-ին։ Վերցված է 2020-11-13
- ↑ «Mэром Степанакерта стал беспартийный бизнесмен»։ ИА REGNUM (ռուսերեն)։ 2019-09-09