Արմեն Ավետիսյան (պետական գործիչ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արմեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1965 (54 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Արմեն Արտաշեսի Ավետիսյան (հունվարի 22, 1965), ՀՀ պետական գործիչ, 2001-2008 թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր։
Բովանդակություն
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985-1990 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 1999 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսության և իրավունքի համալսարանը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990-1997 թթ. - աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում՝ տեսչից մինչև բաժնի պետ։
- 1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ։
- 1999-2001 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության վարչության պետ։
- 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ։
- 2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[1]:
Կոչումներ և դասային աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքսային ծառայության գեներալ-մայոր:
- Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ (2002)։
- Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2002)։