Անդրանիկ Մանուկյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Անդրանիկ Ենոքի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 22 դեկտեմբերի, 1954 թ.[1] |
Ծննդավայր | ՀԽՍՀ, Հրազդանի շրջան, Աղավնաձոր[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Գործունեություն | Բիզնեսմեն, պատգամավոր |
Աշխատավայր | Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Անդրանիկ Ենոքի Մանուկյան (մականունը՝ Սերվիսի Անդո[2][3]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, բիզնեսմեն։ Անդրանիկ Մանուկյանը ծնվել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի գ. [[Աղավնաձոր]]ում 1954 թ.-ի դեկտեմբերի 22-ին։ 1970-1973 թթ.-ին աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում որպես բանվոր։ 1973-1975 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերում։ 1976-1978 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1983-1985 թթ.-ին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1990-1991 թթ.-ին աշխատել է «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ֆիրմայում որպես գլխավոր տնօրեն, իսկ 1991-1999 թթ.-ին՝ «Արարատ-Լադա» ԲԸ-ում որպես նախագահ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Բիզնես գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Մանուկյանը, չնայած ՀՀ անկախությունից ի վեր զբաղեցրել և զբաղեցնում է պետական պաշտոններ, սակայն նա հանրությանը հայտնի է նաև որպես Հայաստանի մեծահարուստներից մեկը։ Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է պետական պաշտոնյաներին գործարարությամբ զբաղվել, այնուամենայնիվ ՀՀ անկախությունից հետո Ա. Մանուկյանը գրեթե մշտապես զբաղվել բիզնեսով[4][5][6]։
Ա. Մանուկյանին են պատկանում տարբեր բիզնես պրոյեկտներ, այդ թվում Երևանի Հաղթանակ կամրջի մոտ կառուցված «Մետրոպոլ հյուրանոցը»[2][7], ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, որը գտնվում է «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին[7], Հանրապետության տարբեր հատվածներում գործող գազալցակայաններ, Երևանի Նորք Մարաշ թաղամասում և այլ վայրերում շքեզ առանձնատներ, հսկայական հողատարածքներ[8][9],։ Նրան է պատկանում Աղավնաձորում գտնվող «Հրազդան ՋԵԿ»-ի պանսիոնատը, որը նա պետությունից սեփականաշնորհեց բավականին ցածր գնով[10]։ «Արարատ Մոթորս» ընկերության սեփականատերն է[10]։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է եղել շինարարական բիզնեսի ոլորտում[7] և հանդիսանում է Երևանում կառուցված նորակառույց շենքերից կողմնակի դրամական միջոցներ հավաքագրող օլիգարներից մեկը[6][10]։
Ռուսական լրատվական կայքերից մեկը «Վիվասել ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին հոդվածում անդրադարձ էր կատարել նաև Ա.Մանուկյանին՝ նշելով, որ «Ղ-Տելեկոմ» բջջային օպերատորի, ներկայումս ՀՀ-ում որպես «Վիվասել ՄՏՍ» անունով գործող ընկերության բաժնետոմսերի մի հատվածը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Ա. Մանուկյանին[6][11]։
Համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումների՝ Անդրանիկ Մանուկյանը 10-12 տարի զբաղվել է ՀՀ առաջին անհրաժեշտության պարենամթերքի, դեղորայքի մենաշնորհային ներկրմամբ, ինչը հետագայում շարունակեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը[10]։ Թերթի պնդմամբ նա այդ գործունեությունը իրականացնում էր՝ շրջանցելով ՀՀ հարկային օրենսդրությունը[10]։ Իր ձեռքում է կենտրոնացրել «Սամանդ» մեքենաների ներմուծման մենաշնորհը Հայաստան, ինչպես նաև ԱՄԷ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի մասը[10]։ Երկար տարիներ վերահսկել է ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար, որը, սակայն, մաքսայինը ձեւակերպել է որպես շինափայտ։ Այնուհետև այդ փայտանյութը վերաարտահանվել է Իրան «Շահբազյան» կահույքի արտադրության համար[6][10]։
Ըստ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ Անդրանիկ Մանուկյանը նաև զբաղվում էր հեռախոսային զրույցների ձայնագրությունների առքուվաճառքով։ ՀՀ-ում գործող «Վիվասել ՄՏՍ» և «Արմենտել» բջջային օպերատորները նրան էին տրամադրում իր մատնանշած անձանց հեռախոսային զրույցների ձայնագրությունները, որոնք հետագայում նա տասնյակ հազարավոր ԱՄՆ դոլարներով վաճառում էր հետաքրքրվող անձանց[6][10]։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Մանուկյանը իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս ԽՍՀՄ տարիներից՝ հետագայում շարունակելով այն անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում։ Նա իր քաղաքական կարիերայի ընթացքում պարբերաբար փոխել է իր քաղաքական կոմնորոշումը, ինչի մասին վկայում են նրա կենսագրական տվյալները։ Մասնավորապես 1986-1990 թթ.-ին նշանակվել և աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ։ - ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, ապա բաժնի վարիչ։ 1990 թ.-ի մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 213 ընտրատարածքից։ 1995 թ.-ի հուլիսի 5-ին որպես «Հանրապետություն» խմբակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 72 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 1999 թ.-ի մայիսի 30-ին որպես «Միասնություն» խմբակցության մեջ ընդգրկված Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 55 ընտրատարածքից՝ ընդգրկվելով ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ 2000 թ.-ի մայիսի 20-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2000 թ.-ի նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների նախարար։ 2001 թ.-ի հուլիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական[12]։ 2010-2018 թթ.-ին կարիերան շարունակել է դիվանագիտական ոլորտում։
Դիվանագիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Մանուկյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2010 թ.-ի ապրիլի 26-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[13]՝ չնայած այն հանգամանքի, որ նա դիվանագետ չէ[14]։ Նույն օրը նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[13]։
Նրա դիվանագիտական գործունեության մասին թերթերը պարբերաբար բացասական են արտահայտվում[15]։ Մասնավորապես, համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ 2015 թ. հուլիսի 13-ին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոն հանդիպել է Ա.Մանուկյանին և լուրջ մտահոգություն հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ծավալած գործունեության կապակցությամբ։ Գալիբարենկոն հայտարարել է, որ տարիներ շարունակ, մասնավորապես Ա.Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվելուց մինչև օրս ՀՀ դեսպանատունը դիվանագիտական կեղծ պետհամարանիշներ քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռմխելիությունից օգտվելով, տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ կնքել[16][17]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Որդին՝ Դավիթ Մանուկյանը, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է (ԲՀԿ խմբակցություն[18]):
Աղջիկը՝ Լուսինա Մանուկյանը, երգչուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կայք։»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-20-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ 2,0 2,1 «Սերվիսի Անդոն հայտարարագրել է շուրջ 5 միլիոն դոլար։»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-04-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ ««Ժողովուրդ». Ուկրաինայում ՀՀ դեսպանի ունեցվածքը։»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ «Երբ իշխանությունը նաեւ բիզնես է։»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ «Կադրային քաղաքականության հետեւանքները։»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-31-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ՇԱ~Տ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆ Է:
- ↑ 7,0 7,1 7,2 «ՀՀ դիպկորպուսի պերճանքն ու...:»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-04-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ Ի՞նչ արժե մեկ աչքը. Անդրանիկ Մանուկյան (լուսանկարներ):
- ↑ Անդրանիկ Մանուկյանի «աճը»:
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Հայաստանի թալանողները 3:(չաշխատող հղում)
- ↑ «Հոդված Յիրիկյանի մասին։»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-31-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ Ա. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին
- ↑ 13,0 13,1 Ա. Մանուկյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
- ↑ «Դեսպան Վրաստանում։»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-04-ին։ Վերցված է 2015-07-18
- ↑ Անդրանիկ Մանուկյան. «Ես ՀՀ դեսպանն եմ, պրոհայկական հայացքներ ունեմ, ո՞վ է խայտառակում Հայաստանը»:
- ↑ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը քրեական հեղինակություններին կեղծ պետհամարանիշներ է տվել, որոնցով կասկածելի գործարքներ են ձևակերպվել. «Ժամանակ»:
- ↑ Ինչու է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը կանչվել Ուկրաինայի ԱԳՆ:
- ↑ Դավիթ Անդրանիկի Մանուկյան
Նախորդող Շահեն Կարամանուկյան |
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Անդրանիկ Մանուկյան 20 մայիսի 2000—6 նոյեմբերի 2000 |
Հաջորդող Մանուկ Թոփուզյան |
Նախորդող Գագիկ Պողոսյան |
ՀՀ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյան 6 նոյեմբերի 2000—6 հուլիսի 2001 թթ. |
Հաջորդող Երվանդ Զախարյան |
Նախորդող Երվանդ Զախարյան |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյան նոյեմբերի 2001—21 ապրիլի 2008 թթ. |
Հաջորդող Գուրգեն Սարգսյան |
Նախորդող Արմեն Խաչատրյան |
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան 26 ապրիլի 2010— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
|
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 1954 ծնունդներ
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- Աղավնաձոր գյուղում ծնվածներ
- Հայ տնտեսագետներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ նախարարների կաբինետի անդամներ
- ՀՀ Կառավարության անդամներ
- ՀՀՇ անդամներ
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող անձինք
- «Համերաշխություն» կուսակցության անդամներ
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վիրավորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ դիվանագետներ