Գուրգեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Սարգսյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 10, 1964(1964-06-10) (57 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Գուրգեն Բայթունի Սարգսյան (ծնվ. 10 հունիսի 1964 թ., Երևան), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար (2008-2010 թթ.)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորմամբ։
  • 1997 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթացը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1992 թթ. - աշխատել է «Կոմետա» ԿԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղում որպես ինժեներ։
  • 1992-1994 թթ. - աշխատել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմում, ապա Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի «Գավիթ» պետական ձեռնարկությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա բաժնի վարիչ։
  • 1994-2000 թթ. - ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունում՝ որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։
  • 2000-2006 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալ, վարչության պետ, պետական ռեգիստրի գործակալության պետ, ՀՀ պետական ռեգիստրի ղեկավար։
  • Իրավագետների և քաղաքագետների միության անդամ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ խմբակցության անդամ։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար[1]։
  • 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնից[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Անդրանիկ Մանուկյան
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար
Գուրգեն Սարգսյան

21 ապրիլի 2008 - 15 մարտի 2010
Հաջորդող
Մանուկ Վարդանյան

Կաղապար:Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]