Jump to content

Յուրի Սուվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Միքայելի Սուվարյան
Ծնվել է1943 մայիսի 25
ԼՂՀ ԼՂՀ, Սղնախ
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունՏնտեսագիտություն
Գործունեության ոլորտտնտեսություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսական գիտությունների դոկտոր
Պարգևներ
 Yury Suvaryan Վիքիպահեստում

Յուրի Միքայելի Սուվարյան (մայիսի 25, 1943(1943-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1984 թ.), պրոֆեսոր (1986 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2010 թ., թղթակից անդամ՝ 2006 թ.)[2]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.)[3]:

  • 1960 թ. ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
  • 1965-1968 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի հարաբերակցությունը» թեմայով։
  • 1983 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի արդյունաբերության մեջ» թեմայով։
  • 1984 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
  • 2006 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։
  • 2010 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։

Հեղինակել է ավելի քան 220 հրատարակված գիտական աշխատանք, այդ թվում՝ 30 մենագրություն տնտեսագիտության ու կառավարման հիմնարար խնդիրների վերաբերյալ։: Նրա ընդհանուր խմբագրմամբ և համահեղինակությամբ հրատարակվել են «Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (Եր., 1999 թ., 2002 թ., 2009 թ.), «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (Եր., 2005 թ.)` տվյալ ասպարեզին վերաբերող առաջին մեծածավալ հետազոտությունը[4]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.sci.am/membersview.php?id=320&langid=1
  2. ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  3. ↑ Յուրի Սուվարյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում շնորհելու մասին
  4. ↑ Յուրի Սուվարյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  5. ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  6. ↑ Յ. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.