Սղնախ համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սղնախ համայնք
ԵրկիրԱրցախ Արցախ

ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ համայնք

ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 19 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք։ Սղնախ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Սղնախ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 292 մարդ, կա 59 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 32 աշակերտներ։ Ջրամատակարարումը իրականացվում է համայնքի կողմից ինքնահոս եղանակով։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Սղնախ գյուղում ինտերնետ ծառայությունը հասանելի է /ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով/:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ՝ <Գյուղի աղբյուր>, <Պեց>, <Նավաթխան>, <Քշմըրոր>, <Մկրտիչի>, <Մարանդի>, <Պտրուսանց>, <Ճոթի>, <Ռուսեն>, <Փըրվըզար>։ Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ /19-րդ դար/, գերեզմանոց /19-րդ դար/, աղբյուր /1949 թ./, հաշվառված է 3 հուշարձան։

Սղնախ համայնքի բյուջեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղնախի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.