Կորյուն Աթոյան
Կորյուն Լուկաշի Աթոյան | |
---|---|
Ծնվել է | 1956, փետրվարի 16 |
Ծննդավայր | Բերդ, Տավուշի մարզ |
Քաղաքացիություն | հայ |
Կրթություն | Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանք | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կորյուն Լուկաշի Աթոյան (փետրվարի 16, 1956[1], Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1996), պրոֆեսոր (2006)։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (2011-2018)[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1982-1985 թվականներին սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1994-1996 թվականներին սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում[3]։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1981-1982 թվականներին և 1985-1988 թվականներին եղել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ, 1988-1991 թվականներին` ՀՀ ՊետՇին բաժնի պետ, 1991-1994 թվականներին և 1996-1998 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, 1998-1999 թվականներին` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ, 1999-2000 թվականներին` ՀՀ պետական եկամուտների նախարարության բաժնի պետ, 2000-2001 թվականներին` ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնում խորհրդական, 2001-2005 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ։
2005 թվականի փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ[4]։ 2008 թվականի հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[5]։ 2008-2011 թվականներին` ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական։ 2011-2018 թվականներին եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր[6][7]։
Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են շինարարության նյութատեխնիկական մատակարարման կատարելագործմանը։ Հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների և աշխատությունների։ 2011 թվականից` ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ, 2007-2010 թվականներին` ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2006 թվականին ընտրվել է Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, 2005-2007 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2003 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ, 2002 թվականին մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա, 1996 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ[8]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ (2011-2014)
- ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ (2007-2010)
- Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (2006)
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ (2005-2007)
- ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ (2003)
- Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա (2002)
- Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ (1996)
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2006 և 2007 թվականներ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտադրության նյութական ապահովում։ Ուսումնական ձեռնարկ։ Տնտեսագիտական բուհերի «Լոգիստիկա» և «Մարքեթինգ» մասնագիտությունների ուսանողների համար։ Կ. Աթոյան, Վ. Աթոյան, Երևան, Ա. հ., 2005:
- Ձեռնարկատիրության կարգավորում։ Երևան, Յասոն, 2010 (համահեղինակ)։
- Տարածական զարգացում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2014 (համահեղինակ)։
- Մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Հանրապետական գիտաժողովի նյութեր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր, Նահապետ, 2014 համահեղինակ)։
- Արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների փորձի ուսումնասիրությունը և դրա ներդրման հնարավորությունները ՀՊՏՀ- ում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Բնակչության միգրացիայի կարգավորման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում։ Մենագրություն։ Կորյուն Աթոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևան, Տնտեսագետ, 2015։
- Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գերակայությունները արդի փուլում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն։ Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայունությունների գնահատումը և կանխատեսումը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Սփյուռքի ներդրումները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ. զարգացման հեռանկարները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան ։ Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015(համահեղինակ)։
- Պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը և կարգավորման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ -տնտեսական հիմնախնդիրները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015
- Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2015 (համահեղինակ)։
- Տնտեսական անվտանգության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ [Մենագրություն]։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2016 (համահեղինակ)։
- Բիզնեսի ներածություն։ (Ուսումնական ձեռնարկ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Տնտեսագետ, 2017 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=670
- ↑ «Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից»։ www.panorama.am։ Վերցված է 2018-12-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կ. ԱԹՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-04-16
- ↑ «Կ. ԱԹՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-09-29
- ↑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ «Կորյուն Աթոյանն ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից»։ Armtimes.com։ Վերցված է 2018-12-20
- ↑ «Կորյուն Աթոյանի կենսագրությունը ՀՊՏՀ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-26-ին։ Վերցված է 2015-01-27
|
|