Jump to content

Հակոբ Զորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Նշանի Զորյան
Դիմանկար
Ծնվել է1894, օգոստոսի 25
ԾննդավայրՕրդու, Տրապիզոնի նահանգ
Մահացել է1942
Մահվան վայրՈւրալ
ԿրթությունՊերպերյան վարժարան, Լոզանի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր և դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և պատմաբան
ԱշխատատուԵրևանի պետական համալսարան

Հակոբ Նշանի Զորյան (օգոստոսի 25, 1894(1894-08-25)[1], Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1942, Ուրալ), հայ պատմաբան, տնտեսագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1931), ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ (1926

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908-1912 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920 թվականներին` Լոզանի համալսարանում, 1925 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսական ֆակուլտետը։

Գերմանիայում մասնակցել է ուսանողական սոցիալական շարժմանը։ Հակոբ Զորյանը Սողոմոն Թեհլիրյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել «Նեմեսիս» գործողությանը և Թալեաթ փաշայի սպանությանը (1921 թվականի մարտի 15-ին)։

1925 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում. 1930-1937 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1931-1937 թվականներին, միաժամանակ՝ պատմության ֆակուլտետի դեկան։ 1927-1929 թվականներին՝ Հանրային գրադարանի տնօրեն, 1932-1935 թվականներին՝ Կուլտուրայի պատմության ինստիտուտի տնօրեն, 1936-1937 թվականներին՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն։ 1930-1931 թվականներին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) տնօրեն (ռեկտոր)։

Աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը։ Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Արաբների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (1927թ.), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» (1927-28թթ), «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում» (1928թ.), «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմը» (1935թ.), «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության վերջին շրջանում» (1936թ.) և այլն:

1937 թվականին դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ: Մանկավարժ կնոջ (Եսթեր Զորյան) և համալսարանի մի խումբ դասախոսների հետ ձերբակալվել է («պրոֆեսորների գործը»)։ Հինգ տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ 1942 թվականին: Հետմահու արդարացվել է[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովհաննիսյան Պ., Հակոբ Զորյան, «Երևանի համալսարան», 1976, N 2։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://am.hayazg.info/index.php?curid=3706
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.