Թորգոմ Նալչաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թորգոմ Նալչաջյան
Ծնվել էփետրվարի 20, 1938(1938-02-20)[1] (83 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ
Ալմա մատերՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1986)

Թորգոմ Աղաբեկի Նալչաջյան (փետրվարի 20, 1938(1938-02-20)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988):
Ալբերտ Նալչաջյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորգոմ Նալչաջյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին, Լենինական քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցը։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1965-1968 թվականներին` ԵրՊԻ ասպիրանտուրան[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1964 թվականներին աշխատել է Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1968-1971 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, եղել ավագ դասախոս, ապա` դոցենտ։ 1971-1972 թվականներին գիտական հետազոտության համար գործուղվել է Լոզանի (Շվեյցարիա) պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1981 թվականից աշխատում է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ԵԺՏԻ), 1993 թվականից՝ ԵԺՏԻ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ամբիոնի վարիչ։ 1989-1990 թվականներին միաժամանակ՝ ՀՀ ժողկրթության նախարարության գիտության և գիտական կադրերի պատրաստման վարչության պետ։ 1990-1991 թվականներին՝ ՀՀ Նախարարների խորհրդի ժողկրթության և գիտության բաժնի վարիչ, 1991-1993 թվականներին՝ ԵԺՏԻ-ի ռեկտոր[3]։

Աշխատանքները վերաբերում են վիճակագրության բնույթի բարդ տեխնոլոգիաների շարժընթացների մաթեմատիկական մոդելավորման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև արտաքին միջավայրի տրանսպորտային միջոցների մոդելավորման և կառավարման հարցերին։ Մշակել է գունավոր մետաղների հանքահարստացման շարժընթացների ավտոմատացման տեղեկատվական սարքեր և մաթեմատիկական մոդելավորման եղանակներ։ Զբաղվել է տնտեսական ռիսկի տեսության հարցերով։ Նալչաջյանը հրատարակել է շուրջ 180 գիտական հոդված և մենագրություն։ Մի շարք մշակումների համար ստացել է հեղինակային իրավունք։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառավարման պարամետրի լավարկային ցրվածքի գնահատման մասին, ՀՃԱ Լրաբեր, Հ. 6, N1, Երևան 2009, 5 էջ (համահեղինակ)։
  • Մաթեմատիկական ծրագրավորում և մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության մեջ։ Տնտեսագետ, 2003, էջ 30[4]։
  • Два метода повышения эффектувности сложных технологических процесссов, Е., 1983 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12829
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 204։
  3. «ՀՊՏՀ»։ asue.am (ամհարերեն)։ Վերցված է 2019-03-20 
  4. Նալչաջյան Վահրամ Թորգոմի (2003)։ Մաթեմատիկական ծրագրավորում և մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության մեջ (հայերեն)։ Տնտեսագետ։ ISBN 9789993077411