Ալբերտ Նալչաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Նալչաջյան
Ծնվել էօգոստոսի 22, 1939 (84 տարեկան)
Գյումրի (նախկինում՝ Լենինական )
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհոգեբան և սոցիոլոգ
Գործունեության ոլորտԷթնիկական հոգեբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ալբերտ Աղաբեկի Նալչաջյան (օգոստոսի 22, 1939(1939-08-22)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հոգեբանության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վարքային հոգեբուժության միջազգային Ակադեմիայի անդամ, Հոգեբանների միջազգային խորհրդի, կիրառական հոգեբանության միջազգային ասոցիացիայի հոգեբանական գիտական ընկերությունների անդամ։

Հեղինակ է 40 մենագրությունների և 150-ից ավելի գիտական տարբեր աշխատությունների, որոնք հրատարակվել են հայերեն, լեհերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թ. օգոստոսի 22-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Լենինական (Ներկայիս՝ Գյումրի), երկրորդ երեխան ընտանիքում։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Հայրը՝ Ահաբեկ Սարգսի Նալչաջյան, ռուսերեն լեզվի և աշխարհագրության ուսուցիչ։ Մայրը՝ Արուսյակ Համազասպի Նալչաջյան, կրթությունը՝ միջնակարգ, զբաղվել է 5 երեխաների դաստիարակությամբ։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ալբերտ Նալչաջյանը ընդունվում է Երևանի պետական համալսարան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ։ Համալսարանում ուսումը վերջացնելուց հետո անցնում է աշխատանքի որպես տեխնիկ, իսկ երկու տարի հետո որպես ինժեներ։

1964 թ.-ին ընդունվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան՝ հոգեբանության գծով։ 1981-1991 թթ աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում որպես հոգեբանության դասախոս, դոցենտ, հոգեբանության ամբիոնի վարիչ։ Այնուհետև՝ մինչև 2004 թ աշխատել է ՀՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում՝ որպես հոգեբանության բաժնի վարիչ։

Հրատարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոգեբանություն։ Դասագիրք 9-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2000 թ.
  2. Էթնիկական մանկավարժություն։ Հոգեբանության հայեցակետից - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2003 թ.
  3. Սոցիալական հոգեբանություն - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2004 թ
  4. Գիշերային կյանք։ Անձն իր երազներում - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2000 թ.
  5. Ընտանիքի հոգեբանություն։ Դասագիրք 10-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2001 թ.
  6. Ընդհանուր հոգեբանության հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ - Հրատարակված է՝ Լույս, 1991 թ
  7. Հոգեբանության ներածություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար - Հրատարակված է՝ Զանգակ-97, 2001 թ.
  8. Էթնիկական հոգեբանություն։ Հրատարակված է՝ 2001 թ.
  9. Ազգային ինքնություն։ Երևան։ 2012, 2016 թ.
  10. Հայ ազգի ծագումը։ Բուկինիստ հրատարակչություն։ 2023 թ., 206 c.

Ռուսերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Некоторые психологические и философские проблемы интуитивного познания (интуиция в процессе научного творчества). Москва։ «Мысль», 1972, 271 с. (Переводы։ на немецком языке։ Берлин, «Академи Ферлаг», 1975; на польском языке։ Варшава։ «Издательский институт», 1979).
  2. Личность, психическая адаптация и творчество. Ереван։ Издательство «Луйс», 1980, 264 с.
  3. Социально — психическая адаптация личности (формы, механизмы и стратегии). Ереван։ Изд-во АН Арм. ССР, 1988, 263 с.
  4. Национальная идеология и этнопсихология. Ереван։ «Огебан», 1999, 52 с.
  5. Этнопсихологическая самозащита и агрессия. Ереван։ «Огебан», 2000, 408 с.
  6. Этническая характерология. Ереван։ «Огебан», 2001, 448 с.
  7. Загадка смерти (Очерки психологической танатологии). СПб., М.; «Питер», 2004, 224 стр. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2000, 268 с.).
  8. Ночная жизнь (Личность в своих сновидениях). СПб.։ «Питер», 2004, 443 с. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2000, 505 с.).
  9. Психологическая этнопедагогика. Ереван։ «Зангак», 2003, 520 с. (в соавторсве с С.Мкртчяном).
  10. Этнопсихология. СПб.։ «Питер», 2004, 381 с. (Первое изд.։ Основы этнопсихологии. Ереван։ «Огебан», 2003, 436 с.).
  11. Этногенез и ассимиляция (психологические аспекты). М.։ «Когито-Центр», 2004, 216 с. (Первое изд.։ Ереван։ «Огебан», 2003, 256 с.).
  12. Атрибуция, диссонанс, социальное познание. М.։ «Когито-Центр», 2006, 511 с.
  13. Агрессивность человека. Москва։ «Питер», 2007, 736 с.
  14. Психологическая адаптация. Москва։ «ЭКСМО», 2010, 368 с.
  15. Этническая виктимология и психоистория этноцида. Ереван, 2011.422 с.
  16. Психика, сознание, самосознание. Ереван, 2011, 518 с.
  17. Фрустрация, психологическая самозащита и характер (в двух томах): Том 1: Фрустрация, психологический стресс и мотивация самозащиты, Ереван, 2013, 217 с.Том 2: Защитные механизмы, самосознание и характер. Ереван, 2013, 506 с.
  18. Теория ценностей и цинизма. Москва: Когито Центр 2020, 206 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նալչաջյան Ա. (1991 թ.). «1». In Ե.Ա Գրիգորյան (ed.). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ. Երևան: Լույս. ISBN 5545007857.
  2. Арчил БЕЖАНИШВИЛИ (11:14 25 ноября 2008). ««ДАЖЕ ТРУСЛИВЫЙ АГРЕССОР СОЦИАЛЬНО ОПАСЕН»».
  3. «Издательство "Когито-Центр"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.