Շավարշ Մարգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1930[1] Սևքար, Հայաստան[1] |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2000 (70 տարեկան) Իջևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1], ՀԱՊՀ[1] և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1955)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1976) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Շավարշ Սեդրակի Մարգարյան (հունիսի 16, 1930[1], Սևքար, Հայաստան[1] - հոկտեմբերի 14, 2000, Իջևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1950 թվականին՝ Երևանի վիճակագրական տեխնիկումը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1955-1958 թվականներին եղել է ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ։
1961 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։
1959-1974 թվականներին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում զբաղեցրել է գիտքարտուղարի, այնուհետև քաղաքատնտեսության բաժնի վարիչի պաշտոն, ղեկավարել հանարպետության միջճյուղային հաշվեկշիռները։ 1974-1979 թվականներին աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ 1979-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտորը, 1984-1995 թվականներին՝ ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1995-2000 թվականներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։
Հեղինակ է շուրջ 80 գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ 7 մենագրության։ Զեկուցումներով հանդես է եկել մրջազգային գիտաժողովներում (ԳՖՀ, Իսպանիա, Հունաստան, Սիրիա, Ռուսաստան և այլն)։
Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ թեկնածուական ու դոկտորական ատաենախոսություններ են պաշտպանել շուրջ երկու տասնյակ մասնագետներ։
Պարգևատրվել է «Աշխատանքային փառք»-ի մեդալով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական ՍՍՌ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը», Ե., 1961։
- «Հայկական ԽՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը», Ե., 1970։
- «Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը», Ե., 1979։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Մարգարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 303)։ |
|