Պերպերյան վարժարան (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պերպերյան վարժարանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պերպերյան վարժարան (այլ կիրառումներ)
Պերպերյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1876
Լուծարված է1934
ՀիմնադրիրՌեթեոս Պերպերյան
ԵրկիրOttoman flag.svg Օսմանյան կայսրություն

Պերպերյան վարժարան, հիմնադրվել է 1876 թ-ին Կ․ Պոլսի Գատը գյուղում, Ռեթեոս Պերպերյանի ջանքերով, երկրորդականի (միջնակարգ) ծրագրով։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպայի երկրների համալսարաններում։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ), ձրիավարժարան։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, լեզուներով։ Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ Ձրիավարժարանն ավարտողները պարտավոր էին աշխատել իրենց բնակատեղում։ Ռեթեոս Պերպերյանի մահից հետո դպրոցի տնօրինությունը ստանձնում են Պ․ Կարապետյանը (1907-1909 թթ.), Օննիկ Պերպերյանը (1909-1911 թթ.) և Շահան Պերպերյանը (1911-1922 թթ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է (1914-1918 թթ.)։ Պատերազմից հետո՝ վերաբացվել (Սելամազում) նախակրթարանի և լիցեյական բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924 թվականին փոխադրվել է Եգիպտոս (Կահիրե) և գործել նույն ծրագրով։ Շրջանավարտները նաև իրավունք էին ստանում ուսումը շարունակելու Եվրոպական երկրների համալսարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վարժարանը փակվել է, պատերազմից հետո վերաբացվել (Սելամազում)՝ նախակրթարանի և լիցեյի բաժիններով։ Ունեցել է կիրակնօրյա դասընթաց՝ օտար վարժարաններում սովորող հայ ուսանողների համար։ 1924 թվականին տեղափոխվելով Եգիպտոս (Կահիրե)՝ շարունակել է գործել նույն ծրագրով։ Փակվել է 1934 թվականին։ Տվել է մոտ 450 շրջանավարտ, որոնց թվում՝ Ռուբեն Սևակը, Շահան Շահնուրը, Վահան Թեքեյանը, Հովհաննես Հինդլյանը և գիտության ու մշակույթի այլ գործիչներ։ Փակվել է 1934 թ. նյութական միջոցներ չունենալու պատճառով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png