Օննիկ Պերպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
'
Բնօրինակ անունՕննիկ Պերպերյան
Ծնվել է1888 նոյեմբերի 11
Կ․ Պոլիս
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 26, 1959(1959-03-26) (տարիքը 70)
Փարիզ)
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԼոզանի համալսարան

Օննիկ Ռեթեոսի Պերպերյան (նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 26, 1959(1959-03-26)), հայ կոմպոզիտոր, դիրիժոր։

Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ Ռեթեոս Պերպերյանի որդին, երաժշտագետ, մանկավարժ, խմբավար Շահան Պերպերյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ավարտել է Լոզանի համալսարանը, 1912 թվականին Փարիզում աշակերտել Վ. դ'Էնդիին։ 1919 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, 1922 թվականին տեղափոխվել Կահիրե, 1938 թվականից հաստատվել է Փարիզում։ Գրել է ութ բալետ, սիմֆոնիկ երգեր՝ «Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», առանձնահատուկ տեղ է գրավում 5-րդ՝ «Հայրենիք» սիմֆոնիան։ Հեղինակ է նաև ջութակի, դաշնամուրի կոնցերտների, մեներգերի, խմբերգերի, դաշնամուրային պիեսների․ լարային նվագախմբի համար կատարել է Կոմիտասի խմբերգերի փոխադրումներ։ Իբրև դիրիժոր հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում՝ կատարելով եվրոպական դասականների, հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Շահան Պերպերյան, Արամ Սաթյան) և սեփական ստեղծագործությունները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Երաժշտություն (ֆր.)